Արա Զոհրաբյան. Դատավորների բաժանումը «լավի» և «վատի» լուծում չէ
Դատավորների «վեթինգի» մասին կարծիք հայտնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչպես է դա արվելու և ինչ կարգով: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Օրինակ` դատավորների մասնագիտական որակները ստուգվելո՞ւ են, թե՞ ոչ, ո՞վ է ստուգելու, ի՞նչ կարգով, միայն դատավորնե՞րը պիտի «վեթինգի» ենթարկվեն: Դատախազների, քննիչների, ոստիկանների մոտ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է: Արդյո՞ք միայն դատական համակարգը ունի պրոբլեմ, մնացած համակարգերում ամեն ինչ նորմա՞լ է»,- ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը խոստացավ ամբողջական կարծիք հայտնել գործընթացի մասին, երբ կներկայացվի դրա ամբողջական հայեցակարգը: Իսկ մինչ այդ նշեց, որ միայն դատավորներին լավ ու վատի բաժանելով հարցը չի լուծվի. պետք է նաև մտածել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, աշխատավարձը բարձրացնելու մասին: Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված դատավորներին, Զոհրաբյանի խոսքով, պետությունն ունի անհրաժեշտ գործիքները նման դատավորներին արագ մեկուսացնելու համար:
Հարցին` արդյո՞ք դատական համակարգն այսօր ունի վիրահատության կարիք, Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե գլուխն ենք հեռացնում, կարիք չկա, եթե խոցը` կա: Եթե չի լինում մի բան բուժել, պետք է վիրահատենք: Բայց ես դեմ եմ դատարանի գլուխը կտրելուն»,- ասաց Զոհրաբյանը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-31 19:50
Члены фан-движения Red Eagles выбежали на поле во время матча АПЛ между "Алашкертом" и "Вест Арменией" с требованием отставки президента Федерации футбола Армена Меликбекяна.
-
2024-10-31 19:45
Состоялось заседание Клуба адвокатов, на котором обсуждены события, касающиеся закона «О внесении изменений и дополнений в Налоговый кодекс Армении» (далее - Закон). Об этом Новости Армении – NEWS.am сообщили в Палате адвокатов РА.
-
2024-10-31 19:40
В суде общей юрисдикции Еревана сегодня, 31 октября, на заседании под председательством судьи Карена Фархояна по делу депутата парламентской фракции «Армения» Левона Кочаряна и секретаря федерации триатлона Армении Сергея Асатурова допрашивается служащий спецназа «красные береты», который подверг приводу Левона Кочаряна, но теперь получил статус потерпевшего.
-
2024-10-31 19:36
Армения и Азербайджан добились серьезного прогресса в переговорах по мирному соглашению, и главным препятствием остается Конституция страны, заявил в ходе телефонного разговора с госминистром Великобритании по делам Европы, Северной Америки и заморских территорий Стивеном Даути глава МИД Азербайджана Джейхун Байрамов.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-19 20:42
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
-
2019-09-18 10:51
Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը: