Последние новости

Թատրոնի կոլեկտիվը դեմ է խորհրդի նոր ղեկավարությանը

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի: Այդ մասին ասվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հայտարարությունում:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի: Ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից»,-ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն կառավարման խորհրդի նոր նախագահ և քարտուղար ունի։ Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։

«Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:

Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»,–ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Обсудят поправки к закону о СМИ
      2024-04-30 09:33

      Постоянная комиссия НС по вопросам науки, образования, культуры, диаспоры, молодежи и спорта инициировала общественное обсуждение предлагаемых изменений в закон "О средствах массовой информации" и Гражданский кодекс РА. Инициатива правительства разработана при участии Министерства юстиции, а также правозащитной общественной организации "Freedom House". Об этом сообщает пресс-служба НС Армении, передает Verelq.am.

    • МУС может выдать ордера на арест
      2024-04-30 09:28

      Израиль обеспокоен, что Международный уголовный суд (МУС) на этой неделе может выдать ордера на арест премьер-министра Израиля Биньямина Нетаньяху, министра обороны Йоава Галанта и высокопоставленных военных чиновников в связи с боевыми действиями в секторе Газа. Об этом американскому телеканалу NBC News рассказал источник.

    • Боррель заявил, что некоторые страны ЕС признают Палестину
      2024-04-30 09:26

      Глава дипломатии ЕС Жозеп Боррель анонсировал признание Палестины рядом стран союза. Заявление было сделано европейским чиновником в кулуарах специального заседания Всемирного экономического форума в Эр-Рияде, передает Reuters.

    • Шарль Мишель: ЕС надо расширяться, иначе возникнет «железный занавес»
      2024-04-30 09:24

      Расширение жизненно важно для будущего ЕС, потому что без расширения существует риск возникновения нового железного занавеса. Об этом заявил председатель Евросовета Шарль Мишель в интервью журналистам по случаю 20-летней годовщины крупнейшего разового расширения ЕС, передает Euronews.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ