Շուշանիկ Արևշատյան. «Պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ձեր հարցազրույցներում, Տիկին Հակոբյան»
Ես ոչ «կարմիրների» կողմից եմ, ոչ` «սպիտակների», ես արդարության կողմից եմ, սոցիալական և բարոյական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշտայանը։
Նրա գրառումը՝ ստորև․
«Ես ոչ «կարմիրների» կողմից եմ, ոչ` «սպիտակների», ես արդարության կողմից եմ, սոցիալական և բարոյական։ Հաճախ ուզում եմ լռել ու ոչինչ չխոսել, բայց լինում են իրավիճակներ, որոնք խաթարում են իմ ներքին անդորրը, և ես սկսում եմ բորբոքվել։ Ահա երեկ aravot.am կայքում կարդացի Աննա Հակոբյանի հարցազրույցը, որը նա տվել էր Կոմիտասի թանգարանում մամլո ասուլիսի ժամանակ։ Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ նախկինում Ռիտա Սարգսյանի հիմնադրամներին (նկատի ունեն «Նվիրիր կյանք» և «Արագիլ» հիմնադրամները.- Ա.Վ.
) բարեգործական նվիրատվությունները մենաշնորհային բնույթ էին կրում, այսինքն` ոչ բոլորը իրավունք ունեին այդպիսի նվիրատվություններ կատարել։ «Մենք առաջին օրվանից ենք ասել, որ այդպիսի խնդիրներ չունենք ոչ նախկին, ոչ ներկա, և ոչ էլ ապագա մարդկանց հետ։ Մեր հիմնադրամով մենք նոր մշակույթ ենք ուզում մտցնել, որը Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել։ Մենք չենք քաղաքականացնում բարեգործությունը, դա մեզ չի վերաբերում» (մեջբերման ավարտը)։
Ինձ` որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի խորհրդի անդամի, Աննա Հակոբյանի այդ «անկեղծությունը» ապշեցրեց։ Նախ՝ խիստ անարդար է հրապարակայնորեն արտահայտվել բացահայտ սուտ բաների մասին։ Բավական կլիներ, որ տիկին Հակոբյանը մտներ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կայք ու հաշվետվությունների բաժնում տեսներ հենց այն մարդկանց, որոնք տարիների ընթացքում իրենց համեստ ներդրումն են կատարել` 500, 1000, 2000 դրամ։ Դրանք և քաղաքային դպրոցների աշակերտներն են, և թոշակառուները, և հասարակ քաղաքացիները, որոնք հիմնադրամի աշխատանքների մասին յուրաքանչյուր հեռուստատեսային եթերից կամ բարեգործական համերգներից հետո հաճույքով, առանց բարեգործության մենաշնորհի, լուռ ու համեստորեն իրենց գործն են արել։
Մի քանի անգամ մենք բարեգործական աճուրդներ ենք անցկացրել, որոնց ընթացքում իրենց աշխատանքները անհատույց կերպով մեզ էին տրամադրում երևանյան նկարիչները։ Յուրաքանչյուրին, ով իր փոքրիկ ներդրումն է կատարել այդ գործում, հիմնադրամը շնորհակալություն էր հայտնում «Հիմնադրամի ընկեր» հատուկ կրծքանշանի կամ շնորհակալական նամակի միջոցով։ Այնպես որ, «բարի գործ» անելու ու դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է ձեր հայտնվելուց շատ առաջ, տիկին Հակոբյան։ Ձեր կողմից այլ մշակույթ է մտցվում բարեգործության մեջ. ձեզ հիմա չի հետաքրքրում «ոչ գումարի ծագումը, ոչ այն, թե այդ գումարը ինչպես է հայտնվել բարեգործի ձեռքում, թե ինչպիսին է այդ փողերի բնույթը»։ Այլ կերպ ասած` վերադարձրեք թալանածը ոչ թե պետական բյուջե, այլ մեր կոշտուկներով պատված ձեռքերին, ու դրանք բարի գործի կծառայեն։ Ես չեմ ուզում քննադատել ձեր որոշումը, բայց որպես մի մարդ, որն ազնվորեն աշխատել է ի շահ հիմնադրամի, պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ձեր հարցազրույցներում ու շաղ չտալ արտահայտություններ, որոնք վիրավորում ու նվաստացնում են այն մարդկանց աշխատանքը, որոնք մոտ 450 մանկական կյանքեր են փրկել»:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին: Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին»:
Նաև նշել է նաև, որ «նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք և հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 05:35
Если в течение примерно 10 дней не вывести движение в политическое поле, не сделать четкого политического предложения, начнется отступление. Об этом написал доктор политических и экономических наук, профессор Ваге ДАВТЯН.
-
2024-04-29 05:30
Список крупных налогоплательщиков по итогам первого квартала 2024 года свидетельствует о том, что в экономике Армении мало что изменилось – рост экономики, как и в последние пару лет, продолжается за счет релокации, реэкспорта, добычи полезных ископаемых и внутреннего потребления. Об этом в беседе со Sputnik Армения заявил председатель Аудиторской палаты Наири САРКИСЯН.
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-12-25 10:05
Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում իրարանցում էր և չնայած որ բոլորը խիստ զբաղված էին, այնուամենայնիվ ինձ անհամբեր սպասում էին «տան տերերը» և իրենց մտերիմները՝ կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, իր եղբորորդի Արամը, ԱՄՆ-ից ժամանած ընկերներ Հարություն Աղավյանն ու Գրեգ Բադիշխանյանը և «Նարեկացու» Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը: «Նարեկացին» լի էր արցախցիներով՝ Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից, որոնք ներառվել են այս արվեստի կենտրոնի բարեգործական ծրագրերի ցուցակում՝ ի նպաստ փախստականների և տեղահանվածների:
-
2020-12-21 12:20
Դեկտեմբերի 14-20-ին Artscoops հարթակում կայացավ «Պահպանենք Արցախը», կամ Protect ARTsakh անվանումը կրող բարեգործական աճուրդը՝ Արցախին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Աճուրդին մասնակցեցին արվեստագետներ աշխարհի 4 մայրցամաքներից: Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում պատերազմից վնաս կրած մեր հայրենակիցների ընտանիքների օգնությանը:
-
2020-08-07 18:15
Անբաժան զուգահեռներ Հայաստանում և Լիբանանում տեղի ունեցած աղետների միջև «Դու ինչ է, մտադիր ես մեկնել Բեյրո՞ւթ». Հոլիվուդյան այս հանրահայտ հումորային կաղապարը, որպես կանոն, ուղղված էր բազմազան հանդերձավորմամբ գերբեռնված, իսկ երբեմն էլ նաև զինված ամերիկացիներին, որոնք ընդամենը պատրաստվում էին որսի գնալ, մեկնել քաղաքից դուրս կամ մանր քրեական հաշվեպարզումի։
-
2019-05-24 10:24
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: