Последние новости

Առաջարկվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:

Ինչպես տեղեկացնում է հանրապետության նախագահի աշխատակազմը, այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից:

Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ:

Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ: ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով:

Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Հ. Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը:

Նշենք, որ 2018-ի հոկտեմբերին Վահե Գրիգորյանի թեկնածությունն արդեն առաջադրվել էր այդ պաշտոնում, սակայն նա չէր ընտրվել, տեղեկացնում է aysor.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • «ՊԱՇԸ» ԿԽԼԻ՞ ԱԲՈՎՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ
      2021-11-02 17:27

      Գլխապտույտ կարիերայի վախճանը Ուղիղ մեկ ամիս առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց Աբովյան և հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ստորաբաժանման հետ: Հանդիպման արդյունքներով «ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով Աբովյանում վերջ կտրվի Գագիկ Ծառուկյանի ազդեցությանը, որը տարիներ շարունակ համարվել է Կոտայքի մարզի և դրա մայրաքաղաքի բացարձակ տերն ու գրեթե ֆեոդալը։

    • ՆԻԿՈԼԻ ՖԱՎՈՐԻՏԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
      2021-11-01 17:37

      Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները… Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

    • ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է
      2021-10-06 08:54

      Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան: