Последние новости

Ընդունելություն ի պատիվ Armenian Summit of Minds գագաթնաժողովի մասնակիցների

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հունիսի 7-ին Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպումը։

«Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ:

Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ + ՈՂՋ ԵՐԿՐԻ ՄԱՆԿՈՒՐՏԱՑՈՒՄ
      2019-06-27 07:08

      Սաֆոնովի ռեժիմի սարսափելի օրերին Այն թեզը, որ 2016թ. ապրիլին Հայաստանը տանուլ է տվել պատերազմը, Իլհամ Ալիևի օրինակով կրկնում են Նիկոլ Փաշինյանի զինակիցները, և Ադրբեջանի ղեկավարությունն այդ հանգամանքից չափազանց գոհ է։

    • Դոմինիկ դը Վիլպեն․ Անհրաժեշտ է հասկանալ միմյանց
      2019-06-08 15:32

      2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կարծում է, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և երևակայության գործածմանը:

    • Ընթանում է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
      2019-06-08 12:12

      Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

    • Հայաստանում առաջին անգամ
      2019-04-20 10:21

      Երևանում ապրիլի 24-28-ը կանցկացվի «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» միջազգային համաժողովը: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս համաժողովը, որի այս անգամվա թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է մի շարք թեմաներ՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանելու 25 երկրից: