Последние новости

Դավիթ Բաբայանը Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։

Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:

«Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն չենք թաքցրել։ Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել: Պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Եթե լինում են կադրային նշանակումներ, տեղաշարժ, փոփոխություն, մենք երբևիցե չենք թաքցրել, եթե չկա այդպիսի տեղեկատվություն, հետևաբար դեռևս այդպիսի բան չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Բաբայանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին, եթե լինի որևէ զարգացում, կտեղեկացնեն հանրությանը:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։