Последние новости

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ տեղակալ նշանակելու մասին։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ 2016-ից մինչ օրս Մովսես Աբելյանը զբաղեցրել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ փոխտեղակալի պաշտոնը։

Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

2011թ ապրիլից մինչև 2016թ. մարտը, զբաղեցնելով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը, Մովսես Աբելյանը խորհրդատվություն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ավելի վաղ զբաղեցրել է ԳԱ Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։

1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։

Դիվանագիտական ծառայությանն անցնելուց առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

Մովսես Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, տեղեկացնում է panorama.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Обсудят поправки к закону о СМИ
      2024-04-30 09:33

      Постоянная комиссия НС по вопросам науки, образования, культуры, диаспоры, молодежи и спорта инициировала общественное обсуждение предлагаемых изменений в закон "О средствах массовой информации" и Гражданский кодекс РА. Инициатива правительства разработана при участии Министерства юстиции, а также правозащитной общественной организации "Freedom House". Об этом сообщает пресс-служба НС Армении, передает Verelq.am.

    • МУС может выдать ордера на арест
      2024-04-30 09:28

      Израиль обеспокоен, что Международный уголовный суд (МУС) на этой неделе может выдать ордера на арест премьер-министра Израиля Биньямина Нетаньяху, министра обороны Йоава Галанта и высокопоставленных военных чиновников в связи с боевыми действиями в секторе Газа. Об этом американскому телеканалу NBC News рассказал источник.

    • Боррель заявил, что некоторые страны ЕС признают Палестину
      2024-04-30 09:26

      Глава дипломатии ЕС Жозеп Боррель анонсировал признание Палестины рядом стран союза. Заявление было сделано европейским чиновником в кулуарах специального заседания Всемирного экономического форума в Эр-Рияде, передает Reuters.

    • Шарль Мишель: ЕС надо расширяться, иначе возникнет «железный занавес»
      2024-04-30 09:24

      Расширение жизненно важно для будущего ЕС, потому что без расширения существует риск возникновения нового железного занавеса. Об этом заявил председатель Евросовета Шарль Мишель в интервью журналистам по случаю 20-летней годовщины крупнейшего разового расширения ЕС, передает Euronews.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԱԿՈՒՆՑԱՊԱՏՈՒՄ
      2021-01-25 17:56

      Փաշինյանը հարվածի տակից դուրս է բերում հավատարիմներին։ Առաջինը հեռացավ պիժոնը. դե, նա, որն ասում էր, թե «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Նրան նոր պաշտոն չտվեցին, և դա հասկանալի է. պատերազմը տանուլ տված նախարար։ Հետո պաշտոնից ազատեցին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին. «դդումին», ինչպես քնքուշ անվանում էին նրան ուսանողները։ «Դդումը» դարձավ վարչապետի խորհրդական։

    • Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
      2019-09-07 08:00

      Միջնորդություն քաղաքական ենթատեքստով Քչերն արձագանքեցին Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումը վերադարձնելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին, մեկնաբանությունները հայտնվեցին այն լուրերի հետ միաժամանակ, թե հնարավոր է, որ Հարությունյանը նշանակվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն։

    • Իրականացվել են կադրային փոփոխություններ
      2019-06-11 14:12

      Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

    • Թատրոնի կոլեկտիվը դեմ է խորհրդի նոր ղեկավարությանը
      2019-05-25 09:25

      Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի: Այդ մասին ասվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հայտարարությունում: