Последние новости

ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՊԱՍՏԱԿԸ»

Ով էր Փաշինյան-Պուտին հանդիպման 8-րդ պատվիրակը

Վերջին օրերին շատ էին արարողակարգային սյուժեները և ուղիղ հեռարձակումները, որոնք պատմում էին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին բազմաթիվ հանդիպումների և բանակցությունների մասին: Սակայն, ինչպես հաճախ լինում է, որոշ մանրամասներ մնացել են «կադրից դուրս», մինչդեռ ինչ կատարվում է կուլիսների հետևում, հատկապես հետաքրքրիր է: Եվ Հայաստանից պատվիրակության մասնակցության նման մեկ մանրամասնի նկատմամբ, թերևս, պետք է ավելի ուշադիր լինել, գրում է Eadaily-ն։

Երգ «նապաստակների» մասին

Ինչպես հայտնի է առաջին դեմքերի (նախագահների կամ վարչապետերի) մասնակցությամբ միջոցառումները անցնում են արարողակարգի համաձայն՝ սկսած առաջիկա միջոցառման անոնսից մինչև դրա լուսաբանման կարգը: Որպես կանոն, պաշտոնական պատվիրակության մեկնելուց առաջ համապատասխան որոշում կամ վարչապետի կամ նախագահի կարգադրություն է հրապարակվում, որում նշվում է ինչ կազմով, ուր, ինչ նպատակով և որքան ժամանակով է գործուղվում պատվիրակությունը, ինչպես նաև ուղևորության հետ կապված ֆինանսական (ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում տարբեր գերատեսչությունների պատվիրակությունների անդամների ծախսերը), կազմակերպչական և այլ հարցերը: Որպես կանոն, նման տեղեկատվությունը հրապարակվում է նախագահի կամ կառավարության կայքում:

Եվ իսկապես Հայաստանից պատվիրակության դեպքում նման փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Դրան կցված է գործուղվողների անվանական ցուցակը նրանց զբաղեցրած պաշտոններով, ներառյալ մեկնողների՝ ԶԼՄ ներկայացուցիչների լուսաբանման համար:

Վարչապետի կայքում կարելի է ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պաշտոնական հաղորդագրության հետ, որտեղ տեքստից բացի տեղադրված են հանդիպման մասնակիցների լուսանկարները: Պուտինի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ ընդհանուր նկարում պարզորոշ երևում են հանդիպմանը մասնակցող հայկական պատվիարկության 7 անդամները, որոնց անունները (բացի ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից) կարելի է գտնել գործուղվողների ցուցակում: Սակայն ակնհայտ երևում է, որ հանդիպմանը սեղանի շուրջ Հայաստանից մասնակիցների թիվը 8-ն է: Ութերորդ մասնակիցը, որը նստած է ծայրում, չի երևում նաև վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված այլ լուսանկարներում: Եվ միայն անցողակի նրան կարելի է տեսնել «Ռոսիա 24» հեռուստաալիքի սյուժեում (4.54):

Ի տարբերություն հանդիպման մյուս մասնակիցների նա աշխատանքային բեյջ է կրում: Ո՞վ է ի վերջո հանդիպման այդ 8-րդ անհայտ մասնակիցը, որին այդպես թաքցնում են պաշտոնական աղբյուրները, ով չկա վարչապետի կայքի լուսանկարներում, որի մասին չի հիշատակվում Սանկտ Պետերբուրգ գործուղվողների ցանկում, ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել և որն է նրա առաքելությունը:

Սյուժեում ֆիքսված հանդիպման անհայտ մասնակիցը Դավիթ Փափազյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 1993−1996 թթ. ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին, Արևմուտքում կրթույուն է ստացել քաղաքական գիտությունների և տնտեսության բնագավառում, այս տարվա փետրվարից «Բիզնես-Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել:

Հատկանշական է, որ հիմնադրամի պաշտոնական կայքում նրա մասին ոչ մի տվյալ չկա, իսկ «մեր թիմը» բաժինը գլխավորում է Հիմնադրամի տնօրենի տեղակալը:

Ինչպե՞ս է հնարավոր «նապաստակի» պես հայտնվել նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, իսկ ամենակարևորը՝ ինչու այդ կերպ:

Սուրբ տեղը դատարկ չի մնում

2018 թվականի օգոստոսի վերջին վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհդականի պաշտոնում կարճատև (մոտ 3 ամիս) աշխատանքից հետո հրաժարական տվեց Արսեն Խառատյանը:

Արսեն Խառատյանը, ինչպես հայտնի է, շատ սերտորեն կապված է ԱՄՆ պետական կառույցների և հիմնադրամների հետ:

Ջորջ Մեյսոնի համալսարանի շրջանավարտ և Վաշինգտոնում Ամերիկայի ձայնը հայկական խմբագրության նախկին թղթակից, նա նաև եղել է Թբիլիսիի Aliq Media հրատարակության գլխավոր խմբագիրը, որը հիմնադրվել է ամերիկյան Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) և Ջորջ Սորոսի Բաց հասարակություն վրացական ներկայացուցչության ֆինանսավորմամբ:

Արսեն Խառատյանի կինն աշխատում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատըանը դիվանագիտական պաշտոնում՝ լինելով ԱՄՆ քաղաքացի: «Հրապարակ» թերթը վկայակոչելով իր աղբյուրներին գրել էր Խաչատուրովի կալանքի և Խառատյանի հրաժարականի միջև կապի մասին՝ մատնանշելով , որ Խառատյանն, ըստ էության դավաճանեց Փաշինյանին՝ պնդելով Խաչատուրովի կալանքի մասին առանց ՀԱՊԿ անդամ երկրներին տեղեկացնելու, ինչը դուր չեկավ Մոսկվային, որը Խառատյանին, ըստ նույն թերթի, ամերիկյան լրստես է կարծում:

Խառատյանի հեռանալուց հետո, թվում էր, արևմուտքից դիտողի դերը վարչապետի աշխատակազմում թափուր էր:

Սակայն, հնարավոր է, հեռանալը միայն ձևական բնույթ էր կրում:

Բանն այն է, որ հենց Փաշինյանի և Պուտինի հանդիպմանը Facebook-ում Խառատյանը տեղադրել էր առաջին հայացքից տաօրինակ բովանդակությամբ գրառում, որը սակայն, որոշ ժամանակ անց հեռացրել էր:

Գրառման բովանդակությունը կարելի է թարգմանել այսպես.

«միհրանանման լակոտլուկուտի չտալու ժամանակը»:

Հավանաբար, հեղինակը նկատի ուներ ՌԴ իշխանությունների կողմից ս.թ. ապրիլին Ռուսաստանի տարածքում ձերբակալված հետախուզման մեջ գտնվող Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանին հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները չեն շտապում Պողոսյանին հանձնելու հարցում, ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել է «արտահանձնման ստուգման» գործընթաց սկսելու մասին, իսկ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու հայցով՝ հայտարարելով Հայաստանում հետապնդումների քաղաքական բնույթի մասին:

Այս հարցն, ամենայն հավանականությամբ, բարձրացվել է Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ, սակայն դա որտեղից կարող էր հայտնի լինել արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդականին, այն դեպքում, որբ այս հարցի քննարկման մասին ոչ մի տեղ պաշտոնապես ոչ մի բառ չի ասվել: Գուցե նա օպերատիվորեն տեղեկացվել է հանդիպման անմիջական մասնակիցներից որևէ մեկի՞ կողմից, այնուհետև գիտակցելով այդ տեղեկության «էքսկլյուզիվությունը» արտահանձնումը մերժելու պատճառով, շտապ հեռացրել է Facebook-յան իր գրառումը: Եվ եթե մեր վարկածը ճիշտ է, ապա կարո՞ղ էր Հայաստանի վարչապետի նախկին խորհրդականը (արդյո՞ք նախկին), հետևաբար նաև նրա արևմտյան հովանավորները տեղեկացված լինել Պուտինի հետ փակ զրույցի նաև այլ անդրկուլիսային մանրամասներից: Եվ եթե այո, ապա ո՞վ է օպերատիվորեն «խրճիթից դուրս բերում» այն, ինչը «կողմնակի ականջների» համար նախատեսված չէր: Հաշվի առնելով հայտարարությունների քանակությունը և առավել ևս՝ հանդիպման չհայտարարված մասնակիցներին՝ տարբերակներն այնքան էլ շատ չեն…

News.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
      2019-06-19 11:15

      Վաշինգտոն'ում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

    • Զախարովան հայտարարել է օրակարգը
      2019-04-11 20:18

      Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը:

    • Հանդիպեցին Հորդանանում
      2019-04-08 10:53

      Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին, հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

    • Ոչ ֆորմալ հանդիպում
      2019-03-25 08:12

      ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։