Последние новости

ՀՀ ԱԳՆ բողոքներ չունի դեսպան Կոպիրկինի հանդեպ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքներ չունի ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդեպ օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն հարցեր չունի երկժամյա հանդիպման փաստի առիթով, և ինչու ռուս դեսպանին չեն կանչել ԱԳՆ բացատրությունների համար, Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ արարողակարգի և դիվանագիտական նորմերի շրջանակում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել, դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա մեր գերատեսչության կողմից։ Փոխարտգործնախարարը հիշատակել է հանրային դատողություններն ու պետական գործիչների արձագանքները, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, անգամ այն անձանց հանդեպ, ովքեր գտնվում են քննության տակ, սահմանափակումներ լինել չեն կարող։ Ընդհանուր առմամբ, պարզաբանել է Հովհաննիսյանը, ԱԳՆ-ն մտադիր չէ հայտարարություններ անել, և դրանք ներկա պահին չկան։

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն արտահայտել է սեփական տեսակետը՝ հայտարարելով, որ «հանդիպումը տարօրինակ է և արժանի չէ ողջունվելու», տեղեկացնում է NEWS.am։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍՆՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱԶՄԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՉԱՐԻՔ
      2021-03-08 21:26

      Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։

    • ՀԵՌԱՑԻ՛Ր
      2020-12-22 18:26

      Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։

    • ԺԽՏՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է։ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ
      2020-08-31 18:52

      Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։

    • ԱՀԵՂ ՕՍԻՊՅԱՆԸ 2018-Ի ԱՊՐԻԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ…
      2019-07-22 18:09

      Հուլիսի 10-ին, երբ ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Հայաստանում տեղի ունեցան Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ոստիկանությունը ուժ կիրառեց Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար կազմակերպված ակցիայի մասնակիցների նկատմամբ. թույլ չտվեց նրանց արտահայտել վարչապետին ուղղված իրենց բողոքը։