Последние новости

Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award մրցանակին

«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։

«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» - Emmy Award բարձրագույն մրցանակին։ Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը: Ու թող հայերի մրցանակները ու հաղթանակները շատ լինեն», – Facebook–յան իր էջում գրել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Արթուր Էլբակյանը։

Անուշ Էլբակյանը գլխավորում է «Boston Globe» հրատարակության տեսա–պրոդյուսերական բաժինը, նա հրատարակության ավագ խմբագիրն է, տեղեկացնում է newsarmenia.am։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԿՈՅԻՆ, ԻՍԿ ԸՆԿՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
      2019-08-02 15:17

      Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։

    • Ո՞ՒՐ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ
      2019-07-23 21:38

      Հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին տրված պարգևավճարների ցուցակը, հաղորդում է News.am-ը։