Последние новости

Արցախում սկսվել են լայնածավալ զորավարժություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 17-ին Արցախի ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Միջոցառմանը ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ: Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ, հայտնում են NEWS.am-ին Արցախի ՊԲ մամլո ծառայությունից։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԱՆԴԱՏԻ ԽՆԴԻՐԸ
      2021-09-07 17:06

      Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Քաշաթաղի (Լաչինի) շրջանում։ Սա նրանց առաջին համատեղ մարտավարական զորավարժություններն են Արցախի բռնազավթված տարածքում։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել ժամանակակից մարտական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը դժվարանցանելի տեղանքում:

    • ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ՝ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ՄԵՋ
      2020-07-28 15:06

      Վաղը սկսվելու են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Կտևեն մինչև օգոստոսի 10-ը։ Թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն ժամանել են Հայաստանին սահմանակից Նախիջևան, որտեղ նրանց հանդիսավոր դիմավորում է սպասում։ Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մասին այս կամ այն ձևով խոսվել է միշտ։ Բայց որ այդչափ բացահայտ... Որքան հիշում ենք, դրանք երկու երկրների զինված ուժերի ամենամասշտաբային զորավարժություններն են Հայաստանին սահմանամերձ տարածքում։

    • Արտակ Դավթյանը ներկա է գտնվել Արցախում իրականացված օպերատիվ դաշտային երթին
      2019-09-07 15:32

      Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

    • Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»-ին
      2019-09-03 10:10

      Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն հաջողություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին: