Последние новости

Արգենտինացի կին գործարարները Հայաստանում

Արգենտինացի քաղաքագետ, փաստաբան և գործարար Ֆաբիանա Ռիկարոն հիացած է Հայաստանով և մեր երկրից կհեռանա բազմաթիվ դրական տպավորություններով: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում, առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Ֆաբիանան Հայաստան է ժամանել մի քանի օրով, 13 կին գործարարներից կազմված արգենտինական պատվիրակության կազմում, որը սեփական նախաձեռնությամբ ձևավորել է Էռնեկյան ընտանիքը: Կին գործարարները 2018 թվականին ճանաչողական այց են կատարել Մեծ Բրիտանիա: Հայաստանը դարձել է նրանց համար նշանակման երկրորդ կետ:

Յուրաքանչյուր երկրում, որի հետ Արգենտինան բարեկամական և ջերմ հարաբերություններ ունի, գործարար կանանց խումբը փորձում է գործարար կապեր հաստատել հետագա համագործակցության համար: Հունիսի 17-ին նրանց սուրճ խմելու էր հրավիրել Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Ուղևորությունից առաջ ինձ համակել էին հակասական զգացողություններ, քանի որ հեռավորության պատճառով ձեր երկիրն այդքան հայտնի չէ արգենտինացիներին: Բայց այն, ինչ ես տեսա, հաճելիորեն զարմացրեց ինձ», – ասաց Ռիկարոն:

Ֆաբիանան խոստովանեց, որ հայաստանյան այցելությունը բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել: Նա կարծել է, որ Հայաստանը ծերացող հասարակությամբ երկիր է, որտեղ երիտասարդները մեծ ակտիվություն չեն դրսևորում: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ տեղում տարբեր ոլորտներում տեսել է երիտասարդ ձեռներեցների:

Նրա խոսքով՝ տպավորիչ են նաև երկրի, հասարակության զարգացման մակարդակը, որոնք ուղղված են արդյունք ստանալու:

Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև ՏՏ:

«Մենք Հայաստանից կհեռանանք հարուստ տպավորություններով և բազմաթիվ գաղափարներով», – ասաց Ֆաբիանան` հավելելով, որ շատ տպավորված է հենց Նունե Սարգսյանով:

Karas Wines ընկերության տնօրեն Խուլիանա Էռնեկյանն իր հերթին նշեց, որ, լինելով կին և հայուհի, ցանկանում է կամուրջներ հաստատել երկու երկրների գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջև:

«Ցանկանում եմ ավելի շատ աշխատատեղեր բացել, որպեսզի աշխատելու հնարավորություն տամ կանանց, ինչպես նաև կփորձեմ կամուրջներ հաստատել երկու երկրի կանանց միջև», - ասաց Էռնեկյանը:

Նունե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները կարևոր են Հայաստանի և հայերի համար:

«Շատ հետաքրքիր հանդիպում է կայացել կին գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Հայաստանի և հայերի համար նման հանդիպումները կարևոր են», – ասաց Սարգսյանը:

Նա կոչ արեց Արգենտինայի կին գործարարներին ավելի հաճախ այցելել Հայաստան, ինչպես նաև մտածել ներդրումների և սեփական գործ բացելու մասին:

Նրա խոսքով` արգենտինացի կին գործարարների օրինակը կօգնի հայ հասարակությանը հասկանալ, որ կնոջ առաքելությունը միայն ընտանեկան օջախը պահպանելը չէ:

Սարգսյանը նաև կարծում է, որ առաջին հերթին տղամարդիկ պետք է օգնեն կանանց՝ հասնել հաջողության:

Արգենտինացի 13 կին գործարարները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 21-ը: Նրանք արդեն հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում, Կենտրոնական բանկում և այլն, տեղեկացնում է armeniasputnik.am:

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿԿԱՍԵՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՊԻՏԱԿ ՑՈՒԼԸ «ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԻՆ», ԿԱՄ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ
      2020-12-31 09:45

      Աստղագուշակները համարում են, որ գալիք 2021թվականը՝ Մետաղե Սպիտակ Ցլի տարին կայունություն չի բերի տնտեսության ոլորտում, թեև տարվա հովանավոր Ցուլը բորսայում խաղացողների միջավայրում համարվում է վերելքի խորհրդանիշ, ի տարբերություն «արջի», այսինքն անկումային շուկայի (հիշում եմ, թե ինչպես էի փորձում երիտասարդ հասակում մտապահել այդ խորհրդանիշները. արջը թաթով հարվածում է դեպի վար, իսկ ցուլը՝ կոտոշներով գրոհում դեպի վեր):

    • ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԵՏՔԱԿԱՆ ԴԱՐՁԱՆ
      2020-11-27 09:44

      Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։

    • ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԻ ԳՈՐԾՈՆԸ
      2020-07-22 18:29

      Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերն այս տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել են 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ: