Последние новости

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ

Էլիտան ապրում է անցած քաղաքական ժամանակում

Նիկոլ Փաշինյանի թիմը ռեկորդային ժամկետում ցույց տվեց քաղաքական վարկանիշի աննախադեպ անկում, և այդ տեսանկյունից, անկասկած, արդեն ողջ մոլորակի առջևում է։ Մինչ այդ քաղաքական ազդեցության կորստի առումով ռեկորդակիր էր համարվում Րաֆֆին, որը կարճագույն ժամկետում կորցրեց Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակցի և նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնողի համբավը։

Փաշինյանը ձևացնում է, թե չի նկատում՝ ինչպես է իր քաղաքական կապիտալն օրստօրե ձգտում զրոյական նիշի, «սիրո և համերաշխության հեղափոխության» առաջնորդն առաջվա պես չի ցանկանում հաշտվել դաժան իրականության հետ, որտեղ առիթներ չկան լավատեսության համար։

Որպեսզի ընթերցողը կոնկրետ օրինակով զգա, թե ինչ արագությամբ է Փաշինյանի վարկանիշը մոտենում զրոյի, մեջբերեմ փաշինյանական «հեղափոխության» ջերմ կողմնակից, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքերը. «Անիմաստ է կարծելը, թե իշխող ուժը դասեր է քաղելու Աբովյանի իր խայտառակ պարտությունից: Նրանք դա ներկայացնելու են որպես իրենց հաստատած ժողովրդավարության հաղթանակ, հետևաբար՝ և սեփական հաղթանակ: Հայոց պատմության մեջ ընդունված և հաղթանակ համարվող մի բան, որ միայն բարոյական, բայց ոչ գործնական դաշտում է նվաճում… Իրականում այս իշխանական ուժը քաղում է իր տգիտության և հանցավոր անգործության պտուղները… Չկա նոր Հայաստան: Կա քաղաքականապես տգետ, մեծամիտ ու կուրացած իշխանություն, որ սեփական փլատակների տակ թաղելու է նաև Նոր Հայաստանի բոլոր հույսերը: Գնացքն այլևս գնացել է: Հեղափոխություն չի եղել և այլևս չի՛ լինելու»։

Մարտիրոսյանի այս խոսքերի տակ կստորագրեին շատերն այն մարդկանցից, որոնք մեկ տարի առաջ անկեղծորեն հավատացին Նիկոլի խոստումներին։ Այսօր միայն Փաշինյանին կցված մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանն է համարում, թե լոկ խելագարը կարող է քննադատել իշխանությանը։ Կառավարող էլիտան հրաժարվում է համարժեք ընկալել իրականությունը, նախընտրելով ապրել անցած քաղաքական ժամանակում։ Մինչդեռ ոչ միայն քաղաքագետները, որոնց արիութունը բավականացրեց նայելու ճշմարտության աչքերին, այլև ամեն գույնի ու երանգի քաղաքական գործիչներն ահազանգում են, մատնանշելով, որ տնտեսական և սոցիալական իրավիճակը վատթարանում է օրըստօրե։

Նոր իրավիճակ

18 համայնքներից ընդամենը 1-ը քվեարկեց վարչապետի կուսակցության թեկնածուի օգտին՝ հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Եթե Աբովյանում գործող քաղաքապետի հաղթանակը իշխանությունը վերագրեց Գագիկ Ծառուկյանի ավանդին, ապա մնացյալ համայնքների պարագայում նման բացատրությունը դժվար թե տեղին է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների պարտության պատճառները պետք է փնտրել այլ հարթությունում։ Շատերն արդեն արտահայտվել են այն բանի օգտին, որ հունիսի 9-ը համարվի գործող իշխանության վախճանի սկիզբ, երբ Փաշինյանի քաղաքականությունը գնահատական ստացավ ամենաստույգ ու անաչառ չափորոշիչով՝ ընտրողների ձայներով։ Ինքը՝ Փաշինյանը դեմքին գոհ արտահայտություն հաղորդեց տանուլ տված խաղից հետո, հայտարարելով, թե Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը։

Եվ ոչ միայն Աբովյանում։ 17 համայնքների բնակիչներ կամքի ազատ արտահայտման արդյունքում մերժեցին իշխանության թեկնածուներին, ինչը վկայում է մեր երկրում քաղաքական նոր իրավիճակի ձևավորման մասին, որն արմատապես տարբերվում է մինչև դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները տիրող իրավիճակից։

Հարկավոր է վստահության հանրաքվե՛

Փոփոխություններն այնքան ակներև են, որ «Ռեֆորմիստների կուսակցությունը» հանդես եկավ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկով, որը կբացահայտի հասարակության իրական վերաբերմունքը իշխանության նկատմամբ։

Կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի խոսքերով, ժողովրդի աննախադեպ վստահություն ստացած քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում կատաղի արագությամբ կորցրեց այդ վստահությունը։ Որպես օրինակ Բաբայանը հիշատակեց դատարանների շենքերի մուտքերն ու ելքերն արգելափակելու Փաշինյանի կոչը, որին արձագանքեցին անհամեմատ ավելի քիչ թվով մարդիկ, քան 2018թ. հոկտեմբերի 2-ին խորհրդարանը պաշարելու կոչին։

Բաբայանի խոսքերով, հասարակական տրամադրությունների կտրուկ փոփոխությունը կապված է Փաշինյանի կողմից իր խոստումները չկատարելու հետ, դրա մեղավորը ոչ թե իշխանության «սև» հակառակորդներն են, այլ վարչապետի թիմը։ «Հասարակությունը վարչապետին ու իր թիմին ընկալում է որպես ժամանակավոր երևույթ, մարդիկ բանավիճում են, թե արդյոք Փաշինյանը կմնա՞ իր պաշտոնում 3 ամսից ավելի։ Էյֆորիան տեղը զիջում է իրավիճակի համարժեք գնահատականներին»,-արձանագրեց նա։ Դա տեղի է ունենում ամենուր, սակայն այդ առումով, Բաբայանի կարծիքով, ցուցանշական է Երևանում տիրող իրավիճակը, որի բնակիչները ծայրաստիճան դժգոհ են քաղաքապետից։ Քաղաքը թաղված է աղբի մեջ, քաղաքապետը չի կատարում իր խոստումները, իսկ մայրաքաղաքային ավագանու խորհուրդը, համընդհանուր կարծիքով, ցուցադրում է տոտալ անգործունակություն և զրոյական մենեջմենտ։

«Ի՞նչ դատական բարեփոխման մասին է խոսքը…»

Ինչ վերաբերում է իշխանությունների նախաձեռնած դատական համակարգի բարեփոխմանը, ապա Բաբայանը դա բնորոշեց որպես «շոու-ծրագիր»։

«Ի՞նչ դատական բարեփոխման մասին է խոսքը, եթե գործադիր իշխանության ղեկավարը կոչ է անում շրջափակել դատական իշխանության շենքերը, դատավորին թույլ չի տալիս մտնել իր աշխատանքը կատարելու։ Ցուցանշական է, որ նա իր կողմնակիցներին ասում է, որ 8.30 դուրս գան, արգելափակեն դատարանները, իսկ ժամը 12-ին ինքը կմտնի ուղիղ եթեր ու կասի, թե ինչի համար»,- հիշեցրեց ռեֆորմիստների առաջնորդը, որոնք համոզված են, որ մեր երկրում դատական համակարգի փուլ առ փուլ առողջացման համար ստեղծված է անհրաժեշտ օրենսդրական հիմք։

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործով դատաքննությանը, ապա, Բաբայանի խոսքերով, այսօր հասարակության մեջ քչերն են պահանջում, որ երկրորդ նախագահին բանտ նստեցնեն։ Մարդկանց ձանձրացրել են մշտական խոսակցություններն անցյալի մասին, նրանց խոստացել էին, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո կյանքը երկրում կփոխվի դեպի լավը։ Մինչդեռ սոցիալական իրավիճակը միայն վատթարանում է։ Մարդկանց պետք է լուծել իրենց խնդիրները, հոգալ երեխաների մասին, իսկ դրական փոփոխությունների հույսերը մարում են օրեցօր։

Սպանում են առանցքային վկայի՞ն

Իշխանության խոցելիության խորապատկերին, որը չունի զարգացման ըմբռնելի ծրագրեր ու հայեցակարգեր, բազմաթիվ քաղաքական գործիչների գնահատականներում առաջին պլան է դուրս գալիս սոցիալական գործոնը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, աշխատատեղերի կրճատումն ու խնդիրների մեծ սպեկտր լուծելու իշխանությունների բացարձակ անկարողությունը այսօր շատ ավելի են հուզում շարքային քաղաքացիներին, քան աղմկահարույց դատավարությունները։

Բոլորն արդեն հասկացել են, որ Փաշինյանը զբաղվում է Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի հետ անձնական հաշիվներ մաքրելով. Քոչարյանից նա վրեժ է լուծում այն բանի համար, որ 2008թ. ընտրություններից հետո հեռացող նախագահը թույլ չտվեց փողոցային ակցիաների վերաճում քաղաքացիական պատերազմի, իսկ Գրիգորյանից՝ այն բանի համար, որ վերջինս մարտի 1-ին փողոց դուրս չբերեց «Երկրապահի» զինված անդամներին։ Դրանով իսկ, հիշեցնեմ, գեներալը ժողովրդին փրկեց զանգվածային արյունահեղությունից և քաղաքացիական պատերազմից, որ ցանկանում էին սադրել Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը։ Ինչո՞վ առիթ չէ վրեժի համար։

Ահա թե ինչ ասաց այդ առնչությամբ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը. «Մանվել Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային վկա է։ Եվ իր ցուցմունքից հետո շատ հնարավոր էր, որ առաջին նախագահն ու ներկայիս վարչապետը, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեին: Գուցե դրա համար են սպանում Մանվել Գրիգորյանին… »։ Բնականաբար, Գրիգորյանը գիտի, թե ինչու էր Լևոնը հրահրում իրեն ու Գագիկ Մելքոնյանին փողոց դուրս բերել «Երկրապահի» անդամներին։ 2008թ. փետրվարյան միտինգներից մեկի ամբիոնից Տեր-Պետրոսյանը սադրիչ հայտարարություն հնչեցրեց այն մասին, թե զինվորականների մեծամասնությունը պատրաստ է իր կողմն անցնել

Եվ այնուամենայնիվ մարդկանց շատ ավելի հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենց սպասում տեսանելի հեռանկարում, մինչդեռ իշխանության գործողությունները չնչին առիթ անգամ չեն տալիս լավատեսության համար։ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, հայ հասարակությունն առաջվա պես գտնվում է սաստիկ տուրբուլենտության վիճակում, նման պայմաններում երկիրը չի կարող ներդրումների ներհոսք և տնտեսական զարգացում ակնկալել։

Իշխանության տոտալ անգործունակության խորապատկերին, կողասրահներում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Փաշինյանը որպես ճարահատյալ միջոց կարող է գնալ կոալիցիոն կառավարության ձևավորման, որպեսզի կարգավորի տնտեսական իրավիճակը խորհրդարանական փոքրամասնության մասնակցությամբ։ Հարց. կցանկանա՞ն արդյոք ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ կիսել պատասխանատվությունը երկրի ապագայի համար։ Սկսել են խոսել նույնիսկ այն մասին, որ Փաշինյանը նոր կոալիցիոն կառավարության հետ համագործակցելու կարող է հրավիրել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին։ Սակայն դժվար թե կոալիցիան համադարման դառնա բոլոր դժբախտությունների դեմ. ամենայն հավանականությամբ, այդ գաղափարը պետք է դիտարկել սեփական իշխանությունը երկարաձգելու վարչապետի ցանկության համատեքստում, իբր՝ դեռ ոչ բոլոր ռեսուրսներն են սպառված

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТУКАЧЕСТВО И ЛОЖНЫЕ ДОНОСЫ – ОСНОВА "ПРАВОСУДИЯ" РЕЖИМА
      2021-12-06 13:16
      749

      Лусинэ Аветян призналась, что оклеветала Аруша Арушаняна На заре пашиняновских репрессий мы задавались вопросами о том, кто в системе политических преследований, доносов и стукачества возьмет на себя роль начальника НКВД по прозвищу "кровавый карлик" Николая Ежова, кто станет пашиняновским Берией, а кто Вышинским?

    • КТО ПОКОНЧИТ С РЕЖИМОМ ПАШИНЯНА?
      2021-12-04 10:07
      2316

      На слуху только "бла", "бла", "бла"… 75% территории Арцаха под контролем Азербайджана, главарь режима играет в непонятные игры вокруг оккупации Сюникского и Гегаркуникского марзов, идея "Зангезурского коридора" постепенно проталкивается Баку и Анкарой, первые лица ничего не говорят о сроках возвращения пленных, из официальных документов исчезло определение "Республика Арцах"…

    • ОТ ГЕНЕРАЛОВ ПОБЕДЫ ДО ОРГАНИЗАТОРОВ САМООБОРОНЫ
      2021-12-03 12:24
      2187

      Капитулянт питает особую ненависть к генералам победы Командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна показательно убивали, продлевая арест, невзирая на тяжелейшие диагнозы, потом отпустили домой умирать, но он рвался в Арцах, который в те дни противостоял азербайджано-турецкой агрессии.

    • ПАШИНЯН ПЛАНИРУЕТ ЛИКВИДИРОВАТЬ ПРОРОССИЙСКУЮ ОППОЗИЦИЮ
      2021-12-01 12:15
      1965

      Русофобская истерия продолжается Освободительное движение дало трещину, от него отделилась организация "5165". Ее лидер Карин Тоноян объявила о необходимости сформировать атмосферу национального согласия вокруг борьбы с режимом, а также о готовности начать консультации со всеми политическими силами. Другая часть Освободительного движения решила продолжить уличную борьбу.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՏԽՈՒՐ ՁԵՌՆԱՐԿ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
      2021-12-03 19:53
      529

      «Արտաքին քաղաքականության ռացիոնալությունը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում». Սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթից՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային տեսակոնֆերանսում։

    • ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
      2021-12-03 18:24
      474

      Կապիտուլյանտն առանձնակի ատելություն է տածում հաղթանակի գեներալների նկատմամբ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին ցուցադրական սպանում էին, երկարաձգելով կալանքը, չնայած ծանրագույն ախտորոշումներին։ Հետո թույլ տվեցին տուն գնալ՝ մահանալու, բայց նա ձգտում էր հասնել Արցախ, որն այդ օրերին դիմակայում էր թուրք-ադրբեջանական ագրեսիային։

    • «ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
      2021-11-24 21:08
      332

      Խոշտանգում՝ ստով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին ստի 44 օրերը հիմնովին ու տևականորեն խարխլեցին հայ հասարակության վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Մայիսի 12-ին Սյունիքի մարզ զավթիչների ներխուժման մասին հասարակությունը տեղեկացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին մարզպետ Վահե Հակոբյանից: Նրա խոսքերից հայտնի դարձավ նաև զավթած դիրքերում օկուպանտների տեղակայման մասին։ Գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, թե ադրբեջանցիները «մոլորվել են»։ Ասենք, վերջինս մարզպետ է դարձել «հեղափոխությունից» հետո, իսկ մինչ 2018-ի ապրիլ ամիսը Մելիքսեթը հովիվ էր։

    • ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ
      2021-11-24 16:55
      459

      Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։