Последние новости

ԻՆԳԻԼՈՅ ՕՄԱՐՈՎԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ

Վերջին շրջանում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի վրա աճել է։ Ադրբեջանը կրկին սկսել է հայկական դիրքերի գնդակոծումը, անտեսելով Դուշանբեում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները։ Սադրիչ գործողություններով Ալիևը հույս ունի ազդել Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքի վրա և խուսափել զսպման մեխանիզմների գործարկումից։

 Агиль Омаров с сыновьями

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս խորհրդակցություն հրավիրեց, որտեղ խնդիր դրեց բարձրացնել դիպուկահար խմբերի և հակառակորդի հայտնաբերման միջոցների արդյունավետությունը։ Այդպիսով դիպուկահարներին պաշտոնապես հրաման տրվեց ծավալել հանցավոր արկածախնդրություններ։ Եվ ծրագրած գործողություններն արդարացնելու համար, ադրբեջանական կողմին անհրաժեշտ եղավ կանխահայտ զոհ։ ԱՀ ՊՆ-ը դիմեց ճղճիմ մարտավարության, սուտ տեղեկատվություն տարածելով այն մասին, թե իբր Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերից մեկում հայ դիպուկահարների կողմից սպանվել է գումարտակի 36-ամյա հրամանատար, մայոր Ագիլ Օմարովը։ Ալիևյան գրաքննությունը մինչև վերջ ձգտում էր արգելափակել տեղեկատվությունն այն մասին, որ սպանվածը գումարտակի հրամանատար էր։ Սակայն արտահոսքը տեղի ունեցավ։ Պաշտոնական Սեփանակերտը կտրականորեն հերքեց տեղեկատվությունը։

Համաձայն ադրբեջանական աղբյուրների, մայոր Օմարովը ծնվել է Ադրբեջանի Հանրապետության Կախի շրջանի Լալափաշա ավանում և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է. նա ինգիլոյ-վրացի է և, ամենայն հավանականությամբ, գաղտնի քրիստոնյա։ Լալափաշան (Չադիվարի) վրացական գյուղ է, որից Ադրբեջանը խլեց հարազատ լեզուն, 1963-64 թվականներին փակելով վրացական դպրոցը։ Դա հանգեցրեց ինգիլոյ բնակչության մասնակի ուծացման։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում էր պահպանել ինգլիոյների վրացական ինքնագիտակցությունը, երկրի բուհերում արտոնյալ տեղեր տրամադրելով նրանց։ Սակայն ադրբեջանական կողմը, հակամարտության մեջ լինելով հայերի հետ, ադրբեջանական պետության դաշնայնացման մտավախություններից դրդված, բռնաճնշիչ մեթոդներ էր կիրառում էթնիկ վրացիների նկատմամբ։

Վերջին ժամանակներս Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ վեճի պատճառով վրաց-ադրբեջանական հարաբերությունների սրման խորապատկերին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը բնավ պատահաբար չէ որպես զոհ ընտրել էթնիկ վրացի Օմարովին։ Ալիևյան ռեժիմը, իսկապես, ցանկացած հարմար իրավիճակում վարում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ոչնչացման ակտիվ քաղաքականություն, նպատակ ունենալով ամրապնդել իր մշուշոտ «աշխարհառազմավարական» ապագան։ Ինգիլոյ Օմարովի սպանությունը ոչ միայն առիթ է դիպուկահար հանցագործությունների ակտիվացման համար, այլև յուրօրինակ պատժիչ գործողություն վրացական գործոնի դեմ։ Հասանովն արդեն բնավ ոչ մեկ և ոչ քսանմեկերորդ անգամ խրոխտ ռազմազեկույցներով արդարացնում է իր և իր տիրոջ հանցագործությունները. «Օրերս Ադրբեջանի զինծառայողը, մայորը դարձավ շահիդ։ Ոմանք հարցնում են, թե ի՞նչ էր անում այնտեղ այդ մայորը։ Շահիդ դարձած մայորն այնտեղ կատարում էր իմ հրամանը, մարտական նախապատրաստությամբ զբաղվում տարածքում»,-հայտարարեց Հասանովը։

Скриншот комментария в соцсетях

Բայց որքան էլ Բաքուն ջանա մայոր Օմարովի մահվան մեղքը բարդել հայ մարտիկների վրա, այդուհանդերձ սոցցանցերում ադրբեջանցի օգտվողները հարցեր են տալիս։ Օրինակ, Ասլան Ասլանովը հարցնում է. այդ ինչպե՞ս է հնարավոր՝ սպանել գումարտակի հրամանատարին, որի անձնակազմը տեղակայված է զորքերի շփման գծից 25-30 կիլոմետր խորության վրա։ Չէ՞ որ աշխարհում գոյություն չունեն նման հեռահարության դիպուկահար հրացաններ։

Թեև այդ տրամաբանական հարցի մասին էլ ալիևյան քարոզիչները կանխավ հոգ են տարել, մշակելով մարտաֆիլմ-սերիալի սցենար հայ հետախուզական խմբերի մասին, որոնց հաջողվել է ներթափանցել թիկունք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող-գործակալների աջակցությամբ։ Ներկայումս «հանցակիցները» ձերբակալված են։ Արդեն այսօր ակներև է, որ ադրբեջանական հասարակայնությունը շուտով ականատես կդառնա մասշտաբային հաշվեհարդարների հերթական շարանի՝ «հայկական լրտեսներ» հայտարարված սեփական զինծառայողների նկատմամբ, որոնք իրականում հաճո չեն Հասանովին ու իր տիրոջը, քանի որ դժբախտություն են ունեցել ծնվել ազգային փոքրամասնությունների ընտանիքներում։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭРДОГАН: "СУЛТАН-СПАСИТЕЛЬ" ИЛИ "СУЛТАН ОБДИРАЮЩИЙ"?
      2021-11-06 12:58

      По данным осведомленных источников, в Стамбуле и Анкаре суды начали массово выносить решения о конфискации имущества сирийских мигрантов, за которыми сразу следует депортация его владельцев. Неоспоримые судебные решения о нежелательности пребывания сирийцев на территории Турции принимаются в ускоренном порядке, без какого-либо уважения их прав. И это отнюдь не единичные случаи противозаконной и крайне безнравственной политики Анкары в вопросе беженцев.

    • РЕЛИГИОЗНАЯ ЛОВУШКА ДЛЯ ИРАНА
      2021-10-16 10:00

      В ирано-азербайджанских отношениях все еще активна волна напряженности, хотя стороны перестали озвучивать угрозы в адрес друг друга. Отъезд из Баку представителя духовного лидера ИРИ Оджага Ниджата спровоцировал новое противостояние. Власти Азербайджана закрыли мечеть "Хусейние" в Баку, где располагался его офис, под предлогом распространения в стране эпидемии коронавируса. Однако если учесть, что раньше коронавирусная ситуация в Азербайджане была более тревожной, то становится очевидно, что Баку серьезно встревожен растущим авторитетом священнослужителя в азербайджанском обществе.

    • ВЫСТРЕЛ ПРОТИВ МИРОТВОРЧЕСТВА
      2021-10-14 15:11

      На днях снайпер азербайджанской армии выстрелом в грудь убил мирного жителя Мардакерта тракториста Арама Тепнанца. Как оказалось, в момент выстрела рядом с убитым находился российский миротворец. Согласно сообщениям, тракторист вначале отказывался сесть за руль и выходить в поле из соображений безопасности, но россиянин заверил, что его присутствие рядом предотвратит любые провокации.

    • СУЛТАН ОФШОРОВ - ПОМОЕК С ЧЕРНЫМИ ДЕНЬГАМИ
      2021-10-08 09:46

      Азербайджанский президент Ильхам Алиев стал одним из самых высокопоставленных фигурантов так называемого "Досье Пандоры" (Pandora Papers) - утечки офшорных архивов. Международный консорциум журналистов-расследователей приоткрыл завесу над миром офшоров, опубликовав новый отчет, в котором исследуются миллионы рассекреченных документов о доходах мировых лидеров и политиков.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ