Последние новости

ՊԵՏԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ, ԿՐԿԵՍ ՈՒ ԲԱԼԱԳԱՆ Է ՏԻՐՈՒՄ

Իշխանությունների գործունեության արդյունավետությունը մեծ կասկածի տակ է. աքսիոմ, որը բացահայտ է մարդկանց մեծամասնության համար։ Եվ ոչ միայն մտածող։ Այն փաստի վկայությունը, որ կառավարությունը թաղվել է սովորական մարդկանց համար ոչինչ չնշանակող խնդիրների ճահճում, բողոքի անվերջանալի ակցիաներն են ամենատարբեր առիթներով։ Մինչդեռ կառավարությունը, խորհրդարանը, մայրաքաղաքի քաղաքապետարանն ու պետական այլևայլ գերատեսչությունները զբաղված են հիմնականում մանր, բնավ ոչ հրատապ խնդիրներով, իսկ վերջիններս, որպես կանոն, մնում են «մահուդի տակ»։ Դրանում համոզվելու համար բավական է թռուցիկ հայացք նետել աշխատակազմի թեկուզ վերջին նիստի օրակարգին

Հարցերի պատկառելի բաժինն առաջվա պես կազմում են պետական միջոցների հատկացումները տարբեր գերատեսչություններին . տվյալ դեպքում երջանիկների շարքում են ոստիկանությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայությունը։ Ընդ որում աշխատակազմը եռանդագին զբաղված էր վերջինիս աշխատակիցների համազգեստի նկարագրության քննարկումով։ Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշենք, որ երեք տասնյակ կետերից բաղկացած օրակարգում այնուամենայնիվ հայտնվեց մի հարց, որը ոչ մի կերպ չի կարելի անվանել երկրորդական. անշարժ գույքի շուկայականին մոտեցված կադաստրային գնահատման կարգի հաստատման մասին (սրա վերաբերյալ մենք առանձին նյութ ենք պատրաստում)։ Մեկ այլ կարևոր հարց՝ ԱՎՆՉ-ը (աշխատանքի վարձատրության նվազագույն չափը) ներկայիս 55 հազար դրամից մինչև 63 հազարի բարձրացնելու մասին, պարզապես հանվեց օրակարգից։

Մինչդեռ հրատապ խնդիրները, որոնք իսկապես հուզում են մարդկանց, ոչ մի կերպ չեն լուծվում։ Առաջվա պես անորոշ է Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը, և դրա սեփականատերը, կառավարության պասիվության պատճառով, ստիպված է ամեն անգամ սեփական գրպանից միջոցներ հատկացնել ձեռնարկության աշխատողների հերթական երկու ամսվա աշխատավարձը վճարելու համար։ Հենց թեկուզ այն նկատառումով, որ նրանք դեսուդեն չփախչեն, ինչը կնշանակի պղնձաձուլարանի վերջնական և անդառնալի վախճան։

Կառավարությունը բարեհաջող կերպով ձախողեց «Նաիրիտի» վերագործարկման ծրագրերը և այդ գլխացավանքից ազատվելու նպատակով մտադիր է աճուրդով վաճառել այդ ռազմավարական ձեռնարկությունը։ Միաժամանակ մասնագետներին էլ այժմ տանում են Չինաստան՝ մինչ օրս վնասով աշխատող «Շանսի-Նաիրիտ» գործարան, որին ժամանակին փոխանցեցին կաուչուկի արտադրության տեխնոլոգիաները։

Կամ ավելի հեշտ մի հարց, կապված Գյումրիի «Սաստեքս» կարի ֆաբրիկայի աշխատանքային կոլեկտիվի իրավունքների ոտնահարման հետ։ Պատասխանելով դրա վերաբերյալ հարցերին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խորամուխ է լինում վերացական մտքերի մեջ, խոսում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ տարվող ինչ-որ աշխատանքների մասին. ամեն ինչի, բացի կոնկրետ հարցից և կոնկրետ լուծումից։ Ահա և ստացվում է, որ աշխատակազմը, արդիական խնդիրներն առանց ավելորդ խոսքերի, արագ ու արդյունավետ լուծելու փոխարեն, վարչապետի գեղգեղուն ծիծաղի տակ քննարկում է, օրինակ, թե արդյոք մարդասիրության սկզբունքի խախտում չի համարվի, եթե հովիվը գործի դնի մահակը՝ անհնազանդ ոչխարին ճշմարիտ ուղու վրա դնելու նպատակով։ Իսկապես, չափազանց ծիծաղելի է։ Եթե այդքան տխուր չլիներ

Իհարկե, չափազանց կարևոր են հարկայինի աշխատողների, ոստիկանների և այլ ուժայինների, ինչպես նաև մայրաքաղաքի քաղաքապետարանի և մյուս պետհաստատությունների աշխատակիցների պարգևավճարների հարցերը։ Ոչ պակաս կարևոր է Քննչական կոմիտեի շենքի վերանորոգման համար դրամական միջոցներ հատկացնելու հարցը և այլն։ Բայց ախր մենք՝ սովորական մարդիկ, ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Ընդ որում գնալով ավելի շատ հարցեր Փաշինյանի աշխատակազմը քննարկում է փակ ռեժիմով. սա՝ գործադիր իշխանության գործունեության թափանցիկության խնդրի առնչությամբ։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա նույնիսկ դրա ղեկավարությունն առանձնապես չի էլ թաքցնում, որ արդեն նեղվում է իր, եթե կարելի է այդպես ասել, գործունեությունից։ Այսպես, երբ պատգամավորը հրաժարվում է այս կամ այն առիթով իր բարձրացրած հարցից, նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Լենա Նազարյանը նույնիսկ չեն թաքցնում իրենց գոհունակությունը, խորամանկ հայացքներ փոխանակելով ևշնորհակալություն հայտնելով հրաժարված պատգամավորին։ Իհարկե, ո՞վ չէր ուզենա հնարավորինս շուտ ավարտել այդ տաղտկալի աշխատանքը

Վերջին ժամանակներս խորհրդարանում տեղի ունեցածից մտապահվեցին, օրինակ, կինոյի բնագավառում իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ լսումները։ Հավանաբար դա նույնպես կարևոր է, բայց հարցի հրատապությունը, ստեղծված աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական իրողությունների պայմաններում, մեծ կասկածներ է առաջացնում։ Գուցե կինոյի առումով այսօր կարելի՞ էր և համբերել։ Չեմ խոսում արդեն մայրաքաղաքի քաղաքապետարանի Ավագանու խորհրդի «գործունեության» մասին, որտեղ յուրաքանչյուր նիստը վերածվում է իսկական կրկեսի ու բալագանի։

Ցուցանշական է կառավարության հարցուպատասխանի հերթական ռաունդի ընթացքում վարչապետ Փաշինյանի վերջերս տված պատասխանը պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին։ Վերջինս, ավտոմեքենաների մաքսազերծման մաքսատունը մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասից Գյումրի տեղափոխելու նախագծի հետ կապված, խնդրում էր այսուհետ նշել խոստացածի իրականացման ժամկետները, որպեսզի խորհրդարանը հնարավորություն ունենա վերահսկել այդ գործընթացները։ Վարչապետը սկզբում կարծես թե համաձայնեց «լեգիտիմ» հարցադրմանը, սակայն այնուհետ փոքր-ինչ անսպասելիորեն խնդրեց «չստեղծել միջավայր», որում հնարավոր կլինիհետևել գործադիր իշխանության խոստացածի կատարմանը. Փաշինյանի խոսքերով, վայել չէ շարունակ տալ «իսկ ինչո՞ւ չստացվեց» հարցը։ Եվ դա, իհարկե, չափազանց հարմար է կառավարության տեսանկյունից. չէ՞ որ շատ ավելի հեշտ է խոստումներ շաղ տալ աջ ու ձախ, իսկ որևէ վերահսկողության բացակայության դեպքում, կստացվի ինչ-որ բան, թե չի ստացվի, կառավարությունից պարտք ու պահանջ չկա, չէ՞ որ ոչ ոք ոչ մի ժամկետ չի նշել։ Եվ ընդ որում, պատասխանելով արդեն մեկ այլ հարցի, «ժողովրդական վարչապետը» հավաստիացնում է, թե խորհրդարանն ունի գործադիր իշխանության գործունեությունը վերահսկելու անհրաժեշտ բոլոր լծակները։

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերով, իշխանությունների մեծագույն խնդիրը դրժած խոստումներն են։ «Ասել ենք, ասում ենք և կասենք, որ տրվել են խոստումներ, որոնք չեն կատարվել»,- հայտարարեց նա։ Ավելին, այսօր, դատելով վարչապետի արտահայտություններից, չարժե ակնկալել արագ ու արդյունավետ բարեփոխումներ։ «Արագ բարեփոխումները չհաջողված բարեփոխումներ են»,- վերջերս իր համար հաջողության նոր բանաձև կազմեց Նիկոլ Փաշինյանը, մատնանշելով 1990-ականների անհաջող շոկային ռեֆորմները։ Դրանով իսկ նա անուղղակիորեն ընդունում է իր թիմի մասնագիտական թուլությունն ու փորձի բացակայությունը։ Դատելով ամենից, վարչապետի մտահորիզոնն ընդգրկում է 10-20 տարուց ոչ պակաս ժամանակաշրջանԲայց մի՞թե մենք այդքան ժամանակ ունենք

Արտահանումը նվազում է, արտաքին առևտրական հաշվեկշռի բացասական սալդոն (տարբերությունը արտահանման և ներկրման միջև) ՝ սրընթաց աճում, իսկ կառավարությունը պնդում է դեպի արտաքին շուկաներ կողմնորոշված մասնահատվածի ուժեղացման մասին։ Օրերս խորհրդարանում դա արդեն ուղղակիորեն ընդունեց նաև Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, համաձայնելով, որ «արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է»։ Կառավարությունը վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի հետ այդպես էլ չպայմանավորվեց հայկական վարորդական իրավունքով մեր վարորդներին այնտեղ աշխատել թույլ տալու մասին, և ընդ որում Փաշինյանը առիթով ու առանց առիթի սոխակի պես դայլայլում է ԵԱՏՄ-ում մեր հաջողությունների մասին, թեև «թավշե հեղափոխությունից» ընդամենը երկու-երեք ամիս առաջ իր տպագիր ձայնափողում Հայկական ժամանակ» թերթում) հաճախ կարելի էր հանդիպել ծաղրալից ելևէջների՝ «իշխանությունների սիրելի և պաշտելի» նույն այդ ինտեգրումային դաշինքի վերաբերյալ։ Դասականի խոսքերով ասած, «մտքերի թեթևությունն արտասովոր է»։ Գործերինը՝ նույնպես

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Нубар АФЕЯН: "ВЛАСТИ ДОЛЖНЫ НАУЧИТЬСЯ ИСПОЛЬЗОВАТЬ В ГЛОБАЛЬНОМ МАСШТАБЕ ПОТЕНЦИАЛ ДИАСПОРЫ"
      2024-05-17 10:52

      16 мая - третий, заключительный, день работы в Ереване 33-го ежегодного собрания и бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Мероприятие проходит при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor)…

    • ОПАСНЫЕ АНОНСЫ ОТ ПРАВИТЕЛЬСТВА
      2024-05-16 16:00

      Граница проходит там же, где и бедность, – в головах! Прошедшее 16 мая заседание правительства стало настоящим бенефисом вице-премьеров. Пашинян не пожалел лестных слов в адрес Мгера Григоряна и его команды за согласование с Азербайджаном делимитации границы на тавушском участке и Тиграна Хачатряна с его командой за кропотливую разработку большой и изобилующей огромным количеством нюансов программы обеспечения жильем насильственно перемещенных из Арцаха лиц…

    • ЕБРР: ИСТОРИЧЕСКИ ВЫСОКИЙ УРОВЕНЬ ИНВЕСТИЦИЙ В АРМЕНИЮ
      2024-05-16 10:25

      И банкам приходится непросто в условиях санкций и ЧС 15 мая в Ереване продолжали свою работу 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Мероприятие проходит при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor)…

    • EBRD: TFP ДЛЯ АРМЕНИИ, ИИ, DIGITAL DAY И КИБЕРБЕЗОПАСНОСТЬ
      2024-05-15 11:28

      14 мая в Ереване стартовало знаковое событие глобального финансового мира 14 мая в Ереване начали свою работу 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Собрание и форум проходят при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor). Дизайн бренда знакового события вдохновлен старейшим армянским алфавитом и "трчнагиром" (смесь слов "трчун"-птица и "гир"-буква, письменность) - особым видом декоративного искусства светящихся букв-птиц…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ
      2021-04-09 08:24

      Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։

    • ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՍԱՐՔ ՉԷ
      2019-09-06 07:12

      Ահա արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կենսագործունեության մեջ միացած է դադարի ռեժիմը։ Դա նկատելը դժվար չէ գործնականում բոլոր ոլորտների օրինակով. հասարակական-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական։

    • «ԱՐՔՈՒՆԻ» ԿԱԴՐԵՐ
      2019-04-18 20:21

      Ըստ երևույթին, մեր կառավարությունը ապաշնորհների հանքավայր է գտել և հաջողությամբ մշակում է դա։ Քչերն են, որ վերջին տարվա ընթացքում քար չեն նետել իշխանությունների կադրային քաղաքականության «բոստանը», և յուրաքանչյուրը յուրովի իրավացի է…