ԲԴԽ-ի նոր անդամներ
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։
ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։
Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 10:32
Жители тавушского села Киранц ночью оставались на одном из участков трассы в Грузию, сообщил Sputnik Армения один из местных жителей.
-
2024-05-17 10:31
Представляющая Армению на международном песенном конкурсе и занявшая 8-е место группа LADANIVA презентовала новую песню про Арарат.
-
2024-05-17 10:06
Внимание европейцев приковано к протестам в Грузии, однако правительства не решаются вмешиваться, пишет Le Figaro относительно ситуации с принятием закона об иноагентах. Заголовок статьи - «Грузия стала новым полем битвы между Россией и Западом».
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.