Последние новости

Գոշավանքը պահպանության խնդիր ունի

2019թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ առաջին կիսամյակը։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն համագործակցել են իրավապահների հետ։ Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում:

Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանը խոսել է անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:

««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են հենց ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար՝ պետք է լուծում գտնել», – ասել է Խ. Վարդանյանը:

Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:

Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ, տեղեկացնում է Panorama.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Крылов не исключил вывода российской базы из Армении
      2024-04-18 06:00

      Российский политолог Александр Крылов не исключил начала вывода российской военной базы и пограничников из Армении, если «армянское руководство решит действовать в этом направлении и предпочтет гарантии безопасности от западных государств».

    • Freedom House вновь раскритиковал ГД
      2024-04-18 05:54

      Хотя импичмент мэров является законным механизмом, то, как правящая партия Армении «Гражданский договор» проводит его, сопровождая различными формами давления, шантажа и торговли политическими выгодами, противоречащими интересам местного самоуправления, ставит под сомнение легитимность этих процессов. Такую точку зрения в ежегодном докладе «Nations in Transit 2024» выразила правозащитная организация Freedom House, передает NEWS.am.

    • Хакеры нацелились на российскую военную базу в Армении
      2024-04-18 05:49

      Специалисты по кибербезопасности F.A.C.C.T. (бывшая Group-IB) обнаружили на платформе VirusTotal вредоносный файл, предполагаемой целью атаки которого является 102-я российская военная база в Армении, сообщила пресс-служба компании, передает NEWS.am.

    • Пытаются переложить ответственность на сельчан
      2024-04-18 05:46

      Вопросы делимитации и демаркации границ не могут быть решены исключительно усилиями жителей тавушских деревень. Они должны решаться в соответствии с законами и международными договорами Республики Армения, и любые другие предложения являются незаконными. Об этом говорится в заявлении политического движения "Тавуш во имя Родины", передает Sputnik Армения.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ