Հարգանքի տուրք 3 տարի առաջ զոհված ոստիկանների հիշատակին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք է մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ, տեղեկացնում է Panorama.am-ը:
Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ ամեն անգամ այստեղ գալով զգում է զայրույթ նման գործողությունների հանդեպ։ Նա նշեց, որ «Սասնա ծռերի» անդամներին, որոնք գրավել էին գունդը, կոչ է անում մոմ վառել ու ապաշխարել, ոչ թե հերոսանալ ու իրենց հերոս ներկայացնեն։
«Իրենց խոսքերում, պահվածքում զղջանքի, ներողության արտահայտություն չեմ զգացել, դատաքննության ընթացքում իրենց պահում էին լկտի, ցինիկ, այդ պահելաձևը փոխանցում են հավանաբար իրենց մակարդակն ունեցող որոշակի սեգմենտի։
Ոստիկանների սպանությունը համարում են ժողովրդի զինյալների կրակելու ինքնապաշտպանության իրավունք։ Խոսում են միայն, որ հերոսական, ժողովրդի սրտից բխող արարք են կատարել»,- նշեց նա։
Ռ. Մելքոնյանը հույս ունի, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի և «Սասնա ծռերը» կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, կզբաղվեն քաղաքական գործունեությամբ ու սեպ կխրեն Արցախի և Հայաստանի ժողովուրդների միջև։
«Հասել են այն աստիճանի, որ փորձում են օրենսդրական ինչ-որ նախաձեռնությամբ կամ որևէ այլ քայլով Սահմանադրության մեջ մտցնել զինված ապստամբության իրավունքի իրավական նորմը։ Ցինիզմի բացարձակ դասական օրինակ է, սրանից ավելի գնահատական ես չեմ կարող տալ»,- ասաց ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 11:24
17 мая министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян принял участие в 133-й сессии Комитета министров Совета Европы, где выступил с речью.
-
2024-05-18 11:21
Пятеро задержанных членов «Азатазена», участвовавших в акциях протеста, освобождены. Об этом на своей странице в Facebook написал адвокат Вараздат Арутюнян, передает NEWS.am.
-
2024-05-18 11:16
Полузащитник миланского «Интера» и бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян поделился на своей странице в Instagram новостью о продлении срока содержания под стражей военно-политических лидеров Арцаха, захваченных Азербайджаном и незаконно удерживаемых в бакинской тюрьме властями Азербайджана, передает News.am.
-
2024-05-18 11:15
В ОДКБ ответили на запрос NEWS.am касательно заявлений, сделанных президентом Белоруссии Александром Лукашенко во время визита в Азербайджан.