Последние новости

ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք, ովքեր վերապրել են ՀՀՇ-ի առաջին արշավանքը Հայաստանի վրա, հավանաբար կհիշեն, թե ինչ պատասխանեց Վանո Սիրադեղյանն այն հարցին, թե ինչպես կանայք կերակրեն իրենց երեխաներին համընդհանուր գործազրկության պայմաններում։ Նա խորհուրդ տվեց նրանց զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ երբ նրան հարցրեցին սեռական հատկանիշով քաղաքական կազմակերպություն կազմավորելու նպատակահարմարության մասին (խոսքը «Շամիրամ» կուսակցության մասին էր, որին ժողովուրդն անվանում էր ոչ այլ կերպ, քան ՆԳ նախարարի կանանց գումարտակ), ապա անմոռանալի Վանիկ Սմբատիչը պատասխանեց. «Լավ է բերը նստեն պառլամենտում, քան նրանց տղերքը»։

Հենց որ գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանն անցավ իր պարտականությունների կատարմանը, անմիջապես ծառայողական աշխատասենյակում ընդունեց տրանսգենդերին և սրտահույզ ճառ արտասանեց այն մասին, որ մարիխուանա օգտագործողներ և հասարակաց տների այցելուներ կարող են լինել միանգամայն պարկեշտ և ապահովված մարդիկ։

Այնուհետ տրանսգենդերը ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։ Իսկ ավելի ուշ նույն այդ ամբիոնից Փաշինյանի կուսակից Լարա Ահարոնյանը (կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարը), ճառ արտասանելով մարտի 8-ի տոնակատարության առթիվ, «մեր մայրերին, քույրեին և դուստրերին» հավասարեցրեց ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցչուհիներին։ Այդ կատեգորիային նա դասեց նաև երկրի սահմանամերձ շրջաններում ապրող կանանց։ Հասարակայնությունը ձևացրեց, թե չի լսել, ու լռեց։

Փաշինյանից առաջ պետության ղեկավարներից ոչ մեկի մտքով չի անցել հրապարակավ դատողություններ անել այն մասին, թե մարդ են արդյոք ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները, թե ոչ։ Հայաստանի նախկին ղեկավարներն այլ խնդիրներ ունեին, նրանք զբաղվում էին պետության գործերով։ Նախքան իշխանափոխությունը մեր երկրում վերոնշյալ հանրության ներկայացուցիչները չէին հարձակվում ոստիկանության բաժնի վրա, այնուհետ ծեծի ենթարկելով ոստիկաններին։ Իսկ Ոստիկանության ծառայությունը հեռուստաեթերով չէր ցուցադրում օպերատիվ տեսանյութ 9 մարմնավաճառների բռնելու մասին՝ այն բանի համար, որ նրանք իբր խմբեր են ստեղծել։

Տարաբախտ աղջիկներին լցրեցին միկրոավտոբուս, տարան ինչ-որ տեղ, իսկ տեսանյութը պտտեցին հեռուստաալիքներով։ Մի խոսքով, հիմարի տեղ են դրել բոլորին։ 9 «սիրո քրմուհիներից» բաղկացած այդ ի՞նչ խմբի մասին կարող է խոսք լինել, երբ մայրաքաղաքում կա մի ամբողջ զբոսայգի և էլի մի քանի զվարճավայրեր, ուր այցելում են ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները։ Բայց մեր ոստիկանությունն այդ վայրերում չի երևում. կարող են ծեծել, իսկ միջազգային հանրությունը կնեղանաԻշխանությունը վարում է մի քաղաքականություն, որի պարագայում ԼԳԲՏ խումբը վերածվել է ծանրակշիռ քաղաքական գործոնի, ոչ պակաս։

Իսկ մենք հիշեցնենք մի դրվագ Վազգեն Սարգսյանի ելույթից՝ 1999թ. հունվարին ՀՀԿ նախընտրական համագումարի ամբիոնից։ Նա ասաց. «Աղ ու հացի կատեգորիան քաղաքական կատեգորիա չէ։ Բայց հարազատությունն էլ քաղաքական կատեգորիա չէ, հայր և որդի հարաբերություններն էլ քաղաքական կատեգորիա չեն. ի՞նչ եք առաջարկում, ես դառնամ Պավլիկ Մորոզո՞վ։ Իսկ եթե աղանդներն ու հոմոսեքսուալիստները դառնան քաղաքական կատեգորիա՞։ Բայց եթե վաղը ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով ու հոմոսեքսուալիստներով, ես նրանց պաշտպանել չեմ կարող։ Որովհետև ես դեմ եմ, որ քաղաքականության մեջ բացակայի բարոյականության սկզբունքը»։ Խորհրդարանում հնչած կրակոցներին մնում էր 10 ամիս, իսկ մինչ այն օրը, երբ աղանդներն ու արվամոլները կդառնային քաղաքական կատեգորիա՝ 20 տարի։ Սպարապետի խոսքերը մարգարեական գտնվեցին։

Օրերս Կինեմատոգրաֆիստների միությունը լքեցին մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Լյուդմիլա Սահակյանցը։ Որոշումն ընդունվեց ի նշան բողոքի՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում թուրքական և ադրբեջանական ֆիլմերի, ինչպես նաև տրանսվեստիտի ճակատագրի մասին վրացի ռեժիսորի ֆիլմի ցուցադրման դեմ։ Այդ ֆիլմը փառատոնում ստացավ «Արծաթե ծիրան» մրցանակ։ Երկու հոգու համարձակությունը բավականացրեց բողոքելու համար, մյուսները վախվորած լռեցին։

Խմբագիր եղած ժամանակ Փաշինյանը «Հայկական ժամանակի» էջերում հաճույքով ծաղրում էր «մտավորականություն» բառը, պնդելով, որ այդպիսի խավ մեր երկրում չկա, այլ կան իշխանության վախկոտ հաճկատարներ։ Ըստ երևույթին սխալվում էր, ոմանք դեռ դիմադրում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և ԼԳԲՏ հանրությանը քաղաքական գործոնի վերածելու համատեքստում ժողովրդին օտար արժեքներ պարտադրելու իշխանության փորձերին։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։