Последние новости

ԱՀԵՂ ՕՍԻՊՅԱՆԸ 2018-Ի ԱՊՐԻԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ…

Հուլիսի 10-ին, երբ ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Հայաստանում տեղի ունեցան Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ոստիկանությունը ուժ կիրառեց Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար կազմակերպված ակցիայի մասնակիցների նկատմամբ. թույլ չտվեց նրանց արտահայտել վարչապետին ուղղված իրենց բողոքը։

Հուլիսի 17-ին, այն օրը, երբ նույն ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Փաշինյանը հարցազրույց էր տալիս իր գլխավոր բարձրախոսին՝ «Ազատություն» ռադիոկայանին, և խոսում այն մասին, որ իր կառավարության գլխավոր նվաճումը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդի իշխանության հաստատումն է, իսկ գլխավոր խոչընդոտը՝ Սահմանադրկան դատարանը, Երևանից ուղարկված ոստիկանության ներքին զորքերի ջոկատներն Իջևանում ուժ կիրառեցին միջպետական նշանակության ճանապարհն արգելափակած ցուցարարների նկատմամբ։ Բանն ավարտվեց բախումներով, որոնց արդյունքում հիվանդանոցներում հայտնվեցին ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Գիշերը ոստիկանությունը ձերբակալություններ անցկացրեց։ Բռնեցին 19 մարդու։

Հաջորդ օրը վարչապետը կառավարության նիստում ասաց, որ իր ունեցած տվյալներով պետք է բռնեին 36 մարդու։ «Ո՞ւր են մնացածները»,- զայրալից հարցրեց վարչապետը, որպեսզի բոլորին պարզ դառնա. քաղցրախոսել ինքը մտադիր չէ։

Եվ ամեն ինչ հավանաբար տրամաբանական կլիներ, եթե ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ չկիրառեր հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունըՉէ՞ որ բոլորին հայտնի է, որ սեփական նպատակներին հասնելու համար փողոցներ արգելափակելու ոճը արմատավորել է նույն ինքը Փաշինյանը, ուստիև կարելի է հասկանալ ցուցարարների զարմանքը։ Ախր դու ինքդ էիր սովորեցնում, որ իշխանությունը Հայաստանում այսուհետ և առհավետ պատկանում է ժողովրդին։ Բայց չէ՞ որ մենք հենց ժողովուրդն ենք։ Մենք՝ Իջևանում բնակվող հարյուրավոր ընտանիքների ներկայացուցիչներս, մեր ընտանիքներին ապահովում էինք անտառահատումով, մենք ժողովուրդն ենք, որ կանք, և պահանջում ենք, որ մեր առջև խոչընդոտներ չդնեն։

Եվ ինչ, նրանք իրավացի չե՞ն։ Չէ՞ որ Փաշինյանն ասում էր, թե իշխանությունը Հայաստանում այսուհետ և ընդմիշտ պատկանում է ժողովրդին։ Ասում էր։ Ստացվում է, որ այդ հարցո՞ւմ էլ էր անպատկառ ստում մարդկանց երեսին։ Իսկ ի՞նչ եղավ առասպելական հայկական «Ագորան»։ Ինչ է, իջևանցիները, որոնց դեմ դուրս են բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, ժողովուրդ չե՞ն։ Ի՞նչ կարող է առարկել Փաշինյանը։

Ի՞նչ կարող է ասել Փաշինյանը։ Որ կարգն ու օրենքը մնում են կարգ ու օրենք, և առանց դրա պարզապես անհնա՞ր է պետականությունը։ Այո, նա կարող է դա ասել։ Բայց այդ դեպքում բացարձակ ծիծաղելի և խղճալի տեսք կունանա։ Ոչ պակաս ծիծաղելի և խղճալի, քան «Սահմանադրական դատարանի նախագահ» Վահե Գրիգորյանը։ Որովհետև քաղաքական օլիմպոս իր բուռն վերելքով, ինչպեսև հետագա որոշ գործողություններով, օրինակ՝ դատարանների շրջափակումով, վարչապետը ցույց տվեց, որ Փաշինյանն ու օրենքը երկու անհամատեղելի բաներ են։

Հենց նա էր սովորեցնում և շարունակում է սովորեցնել մարդկանց, որ կարելի է թքել օրենքի վրա, և ոչ միայն օրենքի, այլև համակեցության ընդհանուր կանոնների, և մեծ անհարմարություններ պատճառելով այլ մարդկանց՝ արգելափակել փողոցները, շրջափակել օդնանավակայաններն ու դատարանները, երեխաներին դուրս բերել վոլեյբոլ ու ցատկապարան խաղալու բանուկ խաչմերուկներում։ Ամեն ինչ կարելի է, եթե կա նպատակ, որն ինքդ համարում ես բարի և արդար

Դե ինչ, Փաշինյանն այդպիսի նպատակ էր համարում իշխանության զավթումը Հայաստանում։ Իջևանցիները համարում են, որ իրենց պետք է թույլատրված լինի զբաղվել ապօրինի անտառահատումով, որպեսզի պահեն իրենց ընտանիքները։ Ո՞ր նպատակն է ավելի անբարո։

Չենք խոսում արդեն այլ բանի մասին։ Այսօր ոստիկանությունը ցրում է անզեն ցուցարարներին։ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանությունը ուժ կիրառելով ցրում էր ցուցարարներին, որոնց «խաղաղ» մոլեգնությունների մասին ցանկացած անտեղյակ մարդ հեշտությամբ կարող է իմանալ՝ համացանցում դիտելով թալանի, հրկիզումների, ոստիկաններին ծեծի ենթարկելու ու այլևայլի լայն հայտնի կադրերըԲայց ուժայինների այն գործողությունները Փաշինյանն անվանում է սահմանադրական կարգի տապալում և մտադիր է իր ճանապարհից վերացնել բոլորին, ովքեր այդպես չեն համարում։ Իսկ Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն անվանում է օրենքի խախտում։

Մինչդեռ շատ ավելի ազնիվ կլիներ, որ Իջևանի իրադարձություններից հետո Փաշինյանը զբաղվեր ոչ թե Սահմանադրական դատարանի անդամների հալածմամբ, այլ պարզապես խոստովաներ. «Քոչարյանը իրավացի էր, ես սխալվում էի»։

Հ.Գ.-Ի դեպ, Օսիպյանն իջևանցիներին հայտարարեց, որ ոստիկանությունը չի հանդուրժի անօրինություն, և խստիվ կպատժվեն օրենքը խախտողները… Ահեղ Օսիպյանը 2018 ապրիլին էր պետք… Կատակում ենք։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГЛАВНОЕ УСЛОВИЕ ВОЗРОЖДЕНИЯ
      2021-10-26 14:27
      502

                Президент России Владимир Путин, отвечая на вопросы в ходе Валдайского форума и обстоятельно представляя позицию России по вопросам делимитации и демаркации границы между Арменией и Азербайджаном, а также разблокирования коммуникаций в регионе, обосновывал это необходимостью создания условий для сосуществования и развития Армении и Азербайджана. Иными словами, не надо уповать в этом вопросе только на российский миротворческий контингент и на возможность продления сроков его пребывания в регионе, надо принимать дополнительные меры.

    • ПАШИНЯН МОДЕЛИРУЕТ ГЕОПОЛИТИКУ: СЛОВО ЗА ОППОЗИЦИЕЙ
      2021-10-25 10:38
      1215

      Армянское общество снова взбудоражено. На этот раз сообщениями о том, что ко дню государственного флага Азербайджана, 9 ноября, готовится подписание очередных соглашений между Пашиняном и Алиевым при посредничестве России. Соглашений, которые предусматривают взаимное признание территориальной целостности двух стран, запуск процесса делимитации и демаркации госграницы, а также разблокирование региональных коммуникаций. Точнее, части этих коммуникаций, ибо в первую очередь речь о предоставлении Азербайджану дороги (дорог) в Нахиджеван через территорию Армении.

    • ВОСТРЕБОВАННЫЙ МАРАЗМ
      2021-10-23 14:06
      1924

      В армянском околополитическом поле есть несколько поистине забавных персонажей. Например, Степан Григорян. Возглавляет какую-то неправительственную организацию (НПО) с пышным названием. Как всякий порядочный нпошник, сидящий на западных грантах, знает, в чем состоит его главная задача: выставлять в черном свете все, что как-то связано с политикой Москвы. И потому как задачу эту он уяснил быстро и до самых корней, считает от того себя великим политологом.

    • МОЖНО И ЛУЧШЕ, НО НЕ ПРИ ЭТОЙ ВЛАСТИ
      2021-10-22 14:07
      2775

      Отвечая на вопросы в ходе международного "Валдайского форума" президент России Владимир Путин сделал вчера ряд знаковых заявлений, касающихся перспектив развития ситуации в регионе нагорно-карабахского конфликта. Остановимся на ключевых тезисах относительно долгосрочного урегулирования в регионе в целом.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿԱՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 29-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ
      2021-10-14 18:43
      483

      Մեր կանխատեսումներն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 29-ամյա Դավիթ Դանիելյանը բնակչության հետ հանդիպումների անվան տակ նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Կապանում, արդարացան։

    • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆԱԿՈՒՄ Է ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԻՍԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ է ՀԱՆՑԱԿԻՑ …
      2021-10-13 20:10
      201

      Խափանման ի՞նչ միջոց կընտրի դատարանը «Աշոտ Երկաթի» համար Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են Վերաքննիչ քրեական դատարանի ծառայողական համակարգիչը, որով իրականացվում էր դատավորների ընտրությունը՝ համապատասխան գործերը բաշխելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ դատական ողջ համակարգի սերվերի առգրավման մասին։

    • ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
      2021-10-13 08:54
      298

      «Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

    • ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 5 ԱՄԻՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ Է
      2021-10-11 21:03
      348

      Ինչո՞ւ գլխավոր դատախազն ընթացք չի տալիս քրեական գործին։ Մայիսի 12-ին Սյունիքում Սև լճի շրջակայքի և Գեղարքունիքում Վերին Շորժայի բռնազավթման փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննչական միջոցառումների և ձերբակալությունների մասով ոչ մի քայլ չի ձեռնարկվել: