Նախագահ Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» քոլեջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով: Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների և շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։ «Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական: Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձևավորում նաև ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը: Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն և նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ: «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է: Սա է ապագայի բանաձևը»,- ասել է Հանրապետության նախագահը:
Ուսանողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նոր աշխարհում գիտելիքներով զինված լինելու անհրաժեշտությանը: «Ձեր կյանքը բաղկացած է մի շարք հիանալի և, միաժամանակ, բարդ բաղադրիչներից: Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք»,- նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 20:11
Баграт Галстанян был бы лучшим кандидатом на пост премьер-министра, но Конституция не дает ему такой возможности. Об этом сегодня в беседе с журналистами на площади Республики заявил координатор инициативы «Айакве» Аветик Чалабян.
-
2024-05-10 20:06
«Сегодня по одному нашему требованию нам возвращаются четыре села Газаха. Так будет и дальше. Право слова здесь принадлежит нам, мы – ведущее государство на Кавказе, мы ведущее государство в экономическом, политическом, военном плане, во всех аспектах, все должны считаться с нами», – заявил президент Азербайджана Ильхам Алиев на церемонии вручения ключей от квартир первым жителям, возвратившимся в Шуши.
-
2024-05-10 20:03
В результате изменения границы в Тавушской области уязвимыми становятся не только села, но и само существование Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am во время митинга движения «Во имя Родины» 10 мая заявил бывший первый заместитель начальника Генштаба вооруженных сил Армении, генерал Тиран Хачатрян.
-
2024-05-10 19:59
«Цель одна: Родина. Здесь никто не жаждет кресла, как нас постоянно пытаются ввести в заблуждение. У людей есть цель. Чтобы сохранить государство, перед нами стоит задача сохранения государственности", - заявила в беседе с журналистами эксперт по конституционному праву Гоар Мелоян, комментируя цели общенационального движения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-16 19:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, հաղորդում է Sputnik Armenia-ն։
-
2020-07-01 22:16
«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-
2019-10-01 19:47
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր առավոտյան ժամանել է Արցախ: Կոնգրեսականը կհանդիպի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրերն ու ուսումնասիրելու ժողովրդավարության ամրապնդման գործում ԱՄՆ-ի օգնության նոր միջոցները:
-
2019-09-27 19:51
Եվ այսպես, ավարտվեց Փաշինյանի այցը ԱՄՆ, ինչը հարկատուների վրա նստեց ավելի քան 340 հազար դոլար։ Փողերն իզուր չեն ծախսվել։ Վարչապետի անդրօվկիանոսյան հայտարարություններից մենք իմացանք հետևյալ նորությունները. որոշ եկեղեցականներ պետք է ծնկի գան նոր իշխանության առջև, մամուլը ցանկանում է ջարդել նոր իշխանության ողնաշարը, Արթուր Վանեցյանը պետք է աղբանոց նետի իր ուսադիրները, որովհետև համարձակվեց քննադատել նոր իշխանությանը ի դեմս իրեն՝ Փաշինյանի, Գերագույն հրամանատարի, և վերջին անգամ այդպես իրենց պահել են պուտչիստները Ռուսաստանում 1991 թվականին…