Последние новости

ԵՐԿՈՒ ՀԱՎԱՏԱՄՔ

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Գոլոս Արմենիի»-ին, որում ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են գերջանքեր, գերկազմակերպվածություն և գերկոմպետենտություն։ Դա նրա հավատամքն է։ Ինչպես երգում էր Օկուջավան, «ինչպես որ շնչում է, այնպես էլ գրում է». հենց այդ կերպ էր ժամանակին հաղթահարում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը։

Իսկ ի՞նչ ունենք։ Ունենք կարեկցանքով գլխով անող Հրայր Թամրազյանին մեր վարչապետի տված հարցազրույցը, որում մեր ժամանակի հերոսն ասում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքը՝ Փաշինյանը իրավունք ունի ճնշել ընդդիմադիր ցանկացած դրսևորումները տանկերի թրթուրներով… Իբր, 2008 թվականի մարտի 1-ին ընդդիմությունը ճզմվել է տանկերի թրթուրներով… Վարչապետը նույնպես «ինչպես որ գրում, այնպես էլ շնչում է». այդ արտահայտության մեջ ողջ Նիկոլն է։ Դա նրա հավատամքն է. ստի վրա հիմնված պոպուլիզմ՝ իր նմաններին հաճոյանալու համար, անձեռնահասություն և ինքնասիրահարվածություն։

Չէ, դե հասկանալի է, որ Արցախյան պատերազմի տարիներին բանակում ծառայությունից հաջողությամբ խուսափած մարդու համար փոքրիշատե զրահապատ ցանկացած դարչնագույն մեքենա տանկ է, իսկ ճայթռուկը՝ Կալաշնիկովի ավտոմատ… Եվ դժվար թե արժե բացատրել նրան, որ ամեն սև բան Օթելլո չէ, և ոչ ոք ոչ մեկին թրթուրներով չի ճզմել. դե, թերևս միայն մարտի 1-ից հետո հանգիստ քուն մտած Լևոն Տեր-Պետրոսյանի երազներում։ Իսկ եթե ճզմել է, ապա թող Հատուկ քննչական ծառայությունը գումարած Ազգային անվտանգութան ծառայությունը գումարած Գլխավոր դատախազությունը գումարած Ոստիկանությունը հրապարակեն թեկուզ մեկ այդպիսի փաստ, գոնե ինչ-որ բան ավելացնեն քաղաքացիական ութ անձանց և ոստիկանության երկու ծառայողների մահվան դեռևս 2008 թվականից հայտնի հանգամանքներին։ Բայց քաջարի ուժայիններն ավելի կարևոր զբաղմունք ունեն. գործ են սարքում դատավոր Գրիգորյանի վրա, որպեսզի մյուս դատավորները չհանդգնեն կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին և հետաձգեն վերջինիս փաստաբանների հերթական միջնորդության քննարկումը։

«Այն, որ այդ քրեական հետապնդման քողը գնալով մաշվում է, եթե չասենք՝ ամբողջովին մաշվել է, և ուղղակի դարձել է ծաղրուծանակի առարկա, կարծում եմ՝ ոչ ոք դրանում այլևս չի կասկածում, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- մամլո ասուլիսում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և օրինակ բերեց դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման փաստը, որին մեղադրում են տեղի չունեցած դատական նիստի մասին արձանագրություն կազմելու մեջ։

Դատավոր Գրիգորյանին ծառայողական կեղծիքի մեջ մեղադրում են մարդիկ, որոնք վարչապետի կոչով անթաքույց ճնշում են գործադրել դատավորների վրա Ռոբերտ Քոչարյանի գործով, ինչի մասին վկայում են ինչպես Փաշինյանի սպառնալիքները, այնպես էլ երկու ուժայինների հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման հրապարակումը, մարդիկ, որոնք իրականացրել և իրականացնում են դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի հետապնումը, ոլորել են Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամների ձեռքերը, որպեսզի նրանց փոխարինեն իրենց հնազանդ մարդկանցով, բացահայտ ու սքողված կերպով ճնշում են գործադրում «կամակոր» Սահմանադրական դատարանի անդամների վրա, վարչապետի կոչով արգելափակել են դատարանների շենքերը, Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկում են դատախազության կամքին հնազանդ դատավորի որոշմամբ, որը հրաժարվեց լսել պաշտպանող կողմի փաստարկները դատական նիստի ընթացքում…

Վերջապես, բուն մեղադրանքը Քոչարյանին ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի ամենից անորոշ և քաղաքականացված հոդվածով, քանի որ ոչ մի խելամիտ իրավաբան չի կարող բացատրել, թե հատկապես որ գործողություններն են ընկնում «սահմանադրական կարգի տապալում» ձևակերպման տակ, և վերջապես, եթե այն տապալվել է, ինչպես փորձում է հավատացնել մեղադրող կողմը, ապա ո՞ւմ կողմից է վերականգնվել և երբ։

Թվարկեցինք միայն ամենից ակներևը, մինչդեռ Քոչարյանի թիմի իրավաբանները հաշվարկել են արդեն 29 խախտում… Եվ ամեն ինչ բոլորին վաղուց արդեն պարզ է, ընդհուպ մինչև Էդմոն Մարուքյանին, որն առճակատ ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը շռնդալից տանուլ է տրվելու Եվրադատարանում, ինչպեսև դատավոր Գրիգորյանի գործը, եթե հասնի Եվրադատարան… Որովհետև չկա ոչ մի «Մարտի 1»-ի գործ. կա պատվիրված գործ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.

    • ЕЩЕ НЕ "ОХВАЧЕННЫЙ" FRONTEX
      2024-04-12 09:06

      Энтузиазм, с которым правящая в Армении команда носится с идеями об интеграции во всевозможные еще не охваченные европейские структуры напоминает пословицу о выплеснутом вместе с грязной водой ребенке. Архитектура безопасности не терпит истеричных телодвижений, тут легко все разрушить, а заново выстроить очень трудно.

    • ПРОЗОРЛИВЫЙ И ПРАГМАТИЧНЫЙ ЗАПАД
      2024-04-06 10:44

      Кроме кучи заявлений о намерениях, ради которых явно не стоило тратиться даже на билет на самолет, ЕС заявил о готовности предоставить Армении 270 миллионов евро. В течении 4-х лет… Не порадовал город писающего мальчика: цифра, конечно, совсем не велика. Тем более разбитая на 4 года. Если бы Пашинян бросился в ножки Царукяну, мог бы, наверное, выклянчить и побольше. Но, представляется, что сумма, которую ЕС готов выделить Армении, интересна не только чисто в финансовом и экономическом плане. Она симптоматична и с политической точки зрения. Очень вероятно, что приведенная цифра говорит о том, что на Западе уже не верят в Пашиняна. Не в том смысле, что он идет неверным курсом, а в том смысле, что может еще долго удерживать власть.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ