Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԱԼԱՎԵՐԴԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Այս երկու հաղորդագրությունները հայտնվեցին մեկ օր տարբերությամբ։ Սկզբում տնտեսագետ Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ պարբերականներից մեկին տված հարցազրույցում դժգոհեց, որ վարչապետը չի հետաքրքրվում փորձագիտական հանրության կարծիքով և նրան պետք չեն տնտեսագետ գիտնականների խորհուրդները։

Բառացիորեն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ վարչապետն իր խորհրդական է նշանակել Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին։ Առաջիկա մեկ-երկու ամիսներին Ռոբերտը կավարտի իր գործերն ու ձեռնամուխ կլինի կառավարության ղեկավարի խորհրդականի լիազորութոների կատարմանը։ Ինպես պարզվեց, Փաշինյանը ունի գյուղական բիզնեսների զարգացման գործում դրական փորձի տարածման վերաբերյալ նրա խորհուրդների սուր կարիքը։

Իր հերթին, Մանասերյանը, հիշեցնելով ԵՊՀ-ի պրոֆեսորական-դասախոսական կազմի առջև Փաշինյանի ելույթը, գանգատվեց, որ կառավարության և տնտեսական հանրության միջև հենց այն կապը, որի անհրաժեշտության մասին խոսում էր վարչապետը համալսարանում, ոչ մի կերպ չի կարգավորվում այն պատճառով, որ տնտեսագետ գիտնականների կարծիքը պահանջված չէ։ «Փորձագիտական միտքը պետք է պահանջված լինի»,- ընդգծեց Մանասերյանը նշյալ հարցազրույցում։ Հիշեցնեմ, որ վարչապետի քամահրալից վերաբերմունքից ժամանակին դժգոհել են նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և այլ գիտնականներ։

Ըստ երևույթին, Փաշինյանի կառավարությունն այլ պահանջմունքներ ունի։ Վարչապետին պետք չեն գիտնականների խորհուրդները, փոխարենը՝ նրան պետք են գյուղական ձեռներեցների խորհուրդները։ Ինչպես ասում են նման դեպքերում, ամեն մեկին իրենն է տրված։ Բոլորովին վատ չէ, որ վարչապետը լսում է հասարակ մահկանացուների կարծիքն ու նույնիսկ արքայավայել առաջարկում բարձր պաշտոններ։

Բայց ինչո՞ւ բազմազանության համար չի լսում Ալավերդիի պղնձաձուլական գործարանի 600 աշխատողներից թեկուզ մեկին։ Այդ 600 աշխատողները գործազուրկ դարձան այն պատճառով, որ Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չլուծեց խնդիրը, թե ինչպես գործարկել ձեռնարկությունը։ Գուցե այդ մարդկանց հետ շփումը ճիշտ լուծում հուշեր վարչապետին

Ալավերդու բնակչության 90%-ը ճգնում է վարկերի ծանրության տակ։ Քանի որ վարչապետը չի այցելում Ալավերդի, քաղաքի բնակիչները ոչ այնքան վաղուց հայտնեցին ևս մեկ անգամ կառավարությանը նամակով դիմելու մտադրության մասին։ Իսկ բացի այդ, նախկին ձեռնարկության աշխատողները քննարկում են կրկին բողոքի ակցիաներ կազմակերպելու հնարավորությունը՝ երկաթուղու և ճանապրհների արգելափակումով։ Գուցե այդ ժամանա՞կ վարչապետը խոսի իրենց հետ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԲՈՒԿԼԵՏ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ
      2021-07-01 18:57
      2058

      Երբ և որտեղ կրկին բանը բանից կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) և անձամբ Նիկոլի խոստացած ապագան, ինչպես պարզվեց, լինելու է առանց ոռոգման ջրի։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ ապագայում շատ բան չի լինելու այն ամենից, ինչն անհրաժեշտ է չգիտես ինչի հիման վրա «հպարտ» քաղաքացիների նույնիսկ տարրական գոյատևման համար, չենք խոսում արդեն նրանց բարգավաճման մասին…

    • ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՇՆՈՐՀ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
      2021-03-19 21:52
      3982

      Փաշինյանի կառավարությունը փոշիացրեց իր նախորդների աշխատանքի արդյունքները Ս.թ. մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը կարևորեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ջանքերը, մանավանդ որ, ինչպես նշեց նա, դա գործնականում միակ ոլորտն է, որը նախորդ տարվա արդյունքներով աճ է գրանցել: Հիշեցնենք, որ այդ աճն արտահայտվել է համեստ 1,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բայց կառավարության նույնիսկ այդ «մեծ նվաճումը» ջնջեց իր ռեպլիկով անպատեհ մեջ ընկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կցկտուր հաղորդելով, որ Վիճկոմիտեն արդեն հասցրել է վերանայել այդ ցուցանիշը, այսինքն հասկացնել տվեց, որ գյուղատնտեսությունը նույնպես չարժե դասել աճ արձանագրող ոլորտների շարքը…

    • Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՇԱՏԸ ՈՒ ԱՆԿԵՂԾԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԽՆԴՐԵԼԸ»
      2019-10-04 14:26
      391

      Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

    • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ
      2019-10-02 15:13
      504

      Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: