Последние новости

ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕՐԻՆԱՉԱՓ Է

Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։

Արդեն դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք նույնպես պարտադրվեցին երկրին «թավշե հեղափոխության» առաջնորդի կողմից, կրկին ցույց տվեցին. Նիկոլ Փաշինյանը երկրի մայրաքաղաքում վայելում է առավելագույնը 290 հազար մարդու աջակցություն։ Եվ եթե նույնիսկ ենթադրենք, թե մայրաքաղաքի ընտրողների ցուցակակազմից մոտ 200-250 հազարը մշտապես չեն բնակվում երկրում (ընդհանուր առմամբ նրանք գրեթե 850 հազար են), միևնույնն է, նույնիսկ «հեղափոխական» էյֆորիայի, ավելի ճիշտ՝ զանգվածային պսիխոզի բարձրակետի պահին հանրապետությունում գտնվող երևանցիների մեծամասնությունը չաջակցեց ո՛չ Կարգին Հայկոյին, ո՛չ էլ իրեն՝ Փաշինյանին։

Երևանի քաղաքապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի դրածոյի կառավարման մոտեցող տարեդարձի նախօրեին Հայաստանի մայրաքաղաքը աննկարագրելիորեն «վերափոխվել» է։ Հայկ Մարությանը ոչ միայն արդեն ծպտուն անգամ չի հանում սեփական նախընտրական խոստումները կատարելու մասին, այլև փլուզել է այն ամենը, ինչ կարող էր։ Մտաբերում ենք մետրոյի նոր կայարանի, նույնիսկ երկուսի բացման, նոր ճոպանուղու շինարարության, բոլոր պոլիկլինիկաների վերանորոգման, վերելակների նորացման և տրանսպորտային նոր համակարգի ներդրման մասին խոստումները։

Իսկ հետո սկսվեց ձախողումների շարանը։ Իշխանության գալով Երևանում, «Իմ քայլը» կառավարող դաշինքը հանկարծ սկսեց հանդես գալ անհեթեթ պնդումներով, թե վերելակներն, իբր, բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականությունն են, որոնք էլ անձամբ պետք է տարիներ շարունակ վճարեն դրանք նորերով փոխարինելու համար։ Մայրաքաղաքի պոլիկլինիկաների վերանորոգման մասին խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, իսկ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը կարող է սկսվել լավագույն դեպքում երկու տարի անց։

Скоро исполнится год, как в должность мэра столицы Армении вступил Каргин Айко

Ընդ որում Կարգին Հայկոն, լինելով ոչ այնքան վաղուց Երևանն ընդգրկած բողոքի ակցիաների ակտիվ մասնակից՝ կապված տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150-ի բարձրացնելու նախկին իշխանությունների ձեռնարկած փորձի հետ, հանկարծ «մտովի լուսավորվեց»։ Փաշինյանի թիմը նույնիսկ կասկածի տակ չի առնում, որ ուղեվարձը պետք է բարձրանա։ Միակ բանը, որ քննարկում է «Իմ քայլը», այն է, թե դա լինելու է 150, թե՞ 200 դրամ։ Այնուհետ ցինիկ հայտարարություններ են հնչում այն մասին, թե՝ հո չե՞ն կարող սակագները չփոխվել տարիներ շարունակ, երբ ամեն ինչ թանկանում է։

Ճիշտ է, առայժմ երկրի և քաղաքի իշխանություններն անցկացնում են լոկ հասարակական տրամադրությունների «շոշափում» և ակնհայտորեն վախենում են սոցիալական պայթյունից մայրաքաղաքում, որտեղ ապրում է հանրապետության բնակչության մեկ երրորդը, չհաշված մարզերից եկածների ահռելի բանակը։ Իսկ այս ընթացքում մեկը մյուսի հետևից վերացվում են երթուղային գծերը։ Միակ բանը, որ տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո, մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքի վատթարացումն էր։ Ընդ որում թունելի վերջում լույս չի երևում։

Դե, եվ առանձնահատուկ տեղ է գրավում «աղբային վիպերգությունը», որի պատճառը առճակատումն է օտարերկրյա «Սանիտեք» ընկերության և Կարգին Հայկոյի միջև։ Երևանի նոր ղեկավարությունը, ընկերության հետ ընդհանուր լեզու գտնել փորձելու փոխարեն, որպեսզի երկիրը տանուլ չտա Միջազգային արբիտրաժային դատարան ներկայացված հայցով, ամեն կերպ խանգարում է նրան աշխատել, տուգանում և չի փոխանցում աղբահանության համար բնակչությունից գանձած գումարները։ Արդյունքում Կարգին Հայկոն Երևանը վերածել է աղբի մեջ թաղված քաղաքի, զբոսաշրջիկների համար ծաղրի առարկայի, իսկ բնակիչների համար՝ դժոխքի։ «Սանիտեքի» ղեկավարության աղմուկ հանած հեռակապային ասուլիսից հետո Երևանի քաղաքապետը կրկին հաստատեց. ինքը մտադիր է ընկերությանը հասանելիք միջոցներից գումարներ պահել, որոնք աղբահանության վրա կծախսի իր իսկ ստեղծած պետական կառույցը։ Այսինքն Կարգին Հայկոն կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի մինչև իշխանափոխությունն իր պարտականությունները բարեհաջող կատարող օտարերկրյա ընկերությունը հեռանա երկրից և հայց ներկայացնի Միջազգային արբիտրաժային դատարան։ Եվ դա այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ի սկսած աղբահանության աշխատանքներից հետո իրավիճակը մայրաքաղաքում բոլորովին չբարելավվեց։ Պարզապես Մարությանը ժամանակ է ձգում. հո չի՞ կարող «թավշե հեղափոխականը» խոստովանել իր լիակատար անկարողունակությունը բացարձակապես բոլոր ոլորտներում։

Թեև մի ոլորտում նա կայացել է. մայրաքաղաքի ու Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին ահռելի պարգևավճարներ տալու։ «Նոր Հայաստանում» երևանցիներին առաջարկված է քաղաքային իշխանությունների հետ գոյակցության նոր բանաձև. նրանց ճնշող մեծամասնությունը, ի տարբերություն մարզերի բնակիչների, ճշտակատար եկամտահարկ են վճարում համատիրություններին՝ հայտնի չէ, թե ինչ սպասարկման և աղբահանության համար։ Իսկ քաղաքային իշխանությունը բարձրացնում է երաժշտական, մարզական և գեղարվեստական դպրոցներ հաճախելու վճարը, տեղական հարկերը և առաջարկում տանջվել տրանսպորտում՝ աշխատավայրի և տան ճանապարհին, դե, և բնականաբար, հանգիստ նայել աղբի սարերին։

Օրինաչափ հարց է ծագում. իսկ ի՞նչ անեն երևանցիները, որոնց այդպիսի «հեղափոխական» դրվածքը չի գոհացնում։ Իսկ դժգոհներն արդեն միանշանակորեն մեծամասնություն են կազմում։ Ընտրության հնարավորությունը մեծ չէ. շարունակել հանդուրժել այդ խայտառակությունը կամ «իմպիչմենտ» հայտարարել Կարգին Հայկոյին։ Համաձայն օրենսդրության, սկսած հոկտեմբերի 15-ից, երբ մեկ տարին կլրանա պաշտոնը ստանձնելու օրվանից, Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց կարող է նախաձեռնել Ավագանու խորհրդի անդամների մեկ երրորդը։ Բայց եթե անգամ այդ քայլին լրիվ կազմով վճռեն դիմել «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները, ապա նրանց 8 ձայները չեն բավականացնի։ Հուսալ, թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության 14 անդամները խելքի կգան և նույնպես կմիանան նման նախաձեռնությանը, անիմաստ է։ Այդ դեպքում երևանցիներին մնում մեկ բան. դուրս գալ փողոց ու պահանջել քաղաքապետի հրաժարականը և մայրաքաղաքային ներկայացուցչական մարմնի արտահերթ ընտրությունների անցկացում։ Այլապես քաղաքային տնտեսության փլուզումն ու ծաղրը երևանցիների նկատմամբ կշարունակվեն նոր ուժով։ Եվ հաջորդ ամռանը, հատկապես եթե դա իսկապես տոթ լինի, ի տարբերություն անցնողի, խոլերայի համաճարակից չենք խուսափի։

Հաշվի առնելով Երևանի բացառիկ նշանակությունը երկրի կյանքում, ինչպես նաև այն, որ քաղաքային իշխանությունն ընտրվում է կուսակցական ցուցակներով, մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականի պահանջը կարող է և պետք է դառնա կարևորագույն հարցերից մեկը, որոնց շուրջ սպասվում է իրական ընդդիմության համախմբում։ Հայաստանի մայրաքաղաքի, նրա բնակիչների խնդիրներն անտեսելու իրավունք չունի ոչ մի լուրջ քաղաքական ուժ։

«Թավշե հեղափոխականների» համար Երևանը, ինչպես պարզվում է, ոչ թե մայրաքաղաք է, այլ լոկ տարածք, որտեղ փողոցների արգելափակման և սեփական ինքնահաստատման ճանապարհով պետք էր վերցնել իշխանությունը։ Երևանցիների մեծամասնությանը դա գոհացնել չի կարող։ Եվ նրանք պատրաստ կլինեն գնալ այն ուժերի հետևից, որոնք հանդես կգան հստակ պահանջներով ու կառաջարկեն կոնկրետ ծրագիր։ Իսկ մեծ թվով մարդկանց ելքը փողոց, ինչը հնարավոր է միայն իրական ընդդիմության քաղաքական լուրջ համախմբման դեպքում, իշխանություններին թույլ չի տա մայրաքաղաքում կրկնել «նոր Հայաստանում» բողոքների ճնշման իջևանյան սցենարը։

Երևանը ներկայիս սարսափելի վիճակից դուրս բերելու համար «իմպիչմենտ Կարգին Հայկոյին» անվանումով քաղաքական գործընթացը պետք է սկսել արդեն սեպտեմբերին։ Այլապես իրավիճակն ավելի ու ավելի կվատթարանա։ Ներկայիս քաղաքային իշխանությունն իր անկարողությունը վաղուց է ապացուցել։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ПЕРЕУЛКАХ И ТУПИКАХ САММИТА ЕАЭС
      2019-10-02 12:09
      1566

      В день саммита ЕАЭС в столице Армении прошло несколько акций. Две из них провели патологические русофобы и соросовцы, еще две - противники западных агентов влияния и выступающие за евразийскую интеграцию и углубление отношений с Россией.

    • СРОЧНЫЙ ШТУРМ СТОЛИЧНОГО ЭФИРА
      2019-09-11 10:27
      1404

      Совет Общественной телерадиокомпании обратился в Национальную комиссию по телевидению и радио с заявкой о предоставлении Общественному радио Армении четырех дополнительных частот столичного покрытия в FM-диапазоне. В свете того, что всеми указанными структурами руководят ставленники премьер-министра Никола Пашиняна, вопрос можно считать решенным.

    • КУРС НА МАССОВЫЕ СОКРАЩЕНИЯ ПОД ФАНФАРЫ
      2019-09-07 13:00
      2156

      В последние дни власти Армении проявили особый цинизм, когда подтверждали свой курс на массовые сокращения в самых различных сферах. Дело дошло до учителей и сотрудников МЧС.

    • ГРУЗИЯ: ПОСЛЕДНИЙ МАНЕВР ВЛАСТЕЙ
      2019-09-04 12:26
      2911

      Власть в Грузии вновь трясет. Точнее, главный кукловод грузинской политики - миллиардер Бидзина Иванишвили все больше осознает серьезность ситуации и предпринимает довольно отчаянные шаги по перегруппировке властной вертикали перед неминуемо приближающейся попыткой очередной "революции".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԱՖԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ. ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ
      2020-07-25 09:58
      990

      Մինչ ընթանում էր «Ծիրանի պատերազմը»… Այն օրերին, երբ մոսկովյան և պետերբուրգյան հայերը Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անում էին ամեն հնարավորը՝ հայ ֆերմերների արտադրանքի իրացումն ապահովելու համար, ինչի արդյունքում հայերը հաղթանակ տարան իրենց պարտադրված «Ծիրանի պատերազմում», Արաբկիր համայնքում Երևանի քաղաքապետը փակեց գյուղմթերքի շուկան։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ…

    • Երևանի քաղաքապետը դատի է տվել Սոնա Աղեկյանին
      2019-08-21 11:21
      452

      Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

    • ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
      2019-08-19 12:04
      543

      Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։

    • ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԿՈՅԻՆ, ԻՍԿ ԸՆԿՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
      2019-08-02 15:17
      949

      Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։