Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓՈՒԼԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին:
Եվ որպես հետևանք՝ Հայաստանում արդեն գրեթե յուրաքանչյուրն իրեն դատավոր է կարգել և հրապարակային դատավճիռներ է կայացնում:
Սա ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ես քաղաքական հանրային դեմքերի հայտարարությունները:
Երբ անհիմն հայտարարություններ արվում են հասարակության լայն շերտերի կողմից, դա կարելի է բացատրել սոցցանցերում ինքնադրսևորման անհաջող փորձերով, բայց երբ հանրային դեմքերը որպես հաստատված ճշմարտություն են ներկայացնում իրենց վարկածներն ու եզրահանգումները, ապա դա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիայի վկայություն է, այլ ծանր հարված է պետական ինստիտուտներին:
Տրենդ սա է. որոշ պատգամավորներ, նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում: Այս գործելաոճը ծանր հարված է հասցնում պետության հիմքերին, երկրում իրավական տեռորի հիմք դնում:
Արդեն ավանդույթ է դարձել մեղավորներ նշանակելը, հրապարակային մարդկանց արժանապատվությունը ոտնահարելը, բարի համբավը արատավորելը, սուտ մեղադրանքներ ներկայացնելը, փաստերը խեղաթյուրելը:Եվ հետո, որպես վերջին ակորդ՝ պահանջել կամ դիմել իրավապահներին քրեական գործ հարուցել։ Սա բառիս բուն իմաստով 21-րդ դարի 37 թվականն է։ 37-ի էությունը սա է եղել, մնացածը տեխնիկական տարբերություններ են։
Երբ եղավ դատարանների շրջափակման կոչերը, անցանկալի դաավորներից ազատվելու կոչերը, ես ասել եմ, որ սա շատ ավելի խորքային վտանգ է , քան մեկ-երկու քրեական գործերը, մեկ-երկու ցանկալի դատավճիռ ստանալու ձգտումը։
Այսօրվա մթնոլորտը և այսօրվա միտումները նաև դատական համակարգի ցուցադրական արժեզրկման և դատական համակարգի ուղղորդված հարձակումների հետևանքն է։
Պաշտոնյաների այսպիսի անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը խարխլում են քաղաքակիրթ հանրային տրամադրությունները:
Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ. սա ունի նաև ավելի վտանգավոր փուլ՝ աստված չանի, այս նույն մարդիկ կամ նրանց ազդեցության տակ գտնվողները մի օր էլ որոշեն, որ դատավճիռներն ի կատար ածողներն էլ են իրենք:
Չհամարեք սա չափազանցություն. Ամեն փուլ սովորաբար ունենում է իր տրամաբանական զարգացման շղթան։
Հ. Գ. Գրելու ընթացքում ուզում էի ասածիս մեկ-երկու օրինակ նշել։ Ընթացքում հասկացա, որ դրանց թիվը մի քանի տասնյակ է, մեկը մյուսից վտանգավոր։ Եվ հնարավոր չէ նշել մեկը, ստորադասելով մյուսները։ Պատրաստ եմ այլ ձևաչափերով ավելի բացել ասածս, ցույց տալու այն վտանգավորության պոտենցիալը, որի մեջ ընկղմվում ենք բոլորս։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-10-02 15:13
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
2019-10-02 13:04
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: