Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը և պատրաստ է հյուրընկալել անվանի գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, «Ապոլոն» առաքելության հայտնի ներկայացուցիչների, հանրահայտ երաժիշտների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ փառատոնի կազմակերպչական հարցերը համակարգելու նպատակով:
Հանդիպմանը համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի և STARMUS-ի միջև: Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն գիտության ու տեխնոլոգիաների քաղաքի, այլև՝ գիտական պարկի, «Վաղվա թանգարան»-ի ստեղծում, և նշվել է, որ STARMUS-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-12-07 20:17
Նոյեմբերի 12-22-ին Հոլիվուդում անցկացված 23-րդ «Արփա» կինոփառատոնի ողջ հասույթը կուղղվի Արցախի օգնությանը, «Գոլոս Արմենիի» թերթին տրված հարցազրույցում հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Մարալ Կազազյանը։
-
2019-09-05 11:47
Աշտարակում «Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու լավ հնարավորություն կդառնա: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
-
2019-07-23 10:27
«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն որևէ լուծման տարբերակ չեն ստացել։ Հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։
-
2019-06-08 12:12
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: