Последние новости

ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։

Երբ իշխանությունը առաջարկեց ՍԴ նախագահին ու դատավորներին զբաղեցրած պաշտոններից մինչև հոկտեմբերի 31-ը հոժարակամ հեռանալու դեպքում ապահովել նրանց աշխատավարձով, պարգևավճարներով ու սոցիալական երաշխիքներով՝ ընդհուպ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, շատերն այդ քայլը գնահատեցին որպես պաշտոնական կաշառատվության փորձ և սկսեցին ամեն կերպ քննադատել։

Դժգոհ էին նաև Փաշինյանի զինակիցները, բայց այլ պատճառով. միջոցառումը կարող է նստել ամբողջ 950 մլն դրամ։ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, օրինակ, «դա չափազանց թանկ նստող ուղի է, պետք է մի լավ քննարկել»։ Այսինքն Մարուքյանը առարկություն չունի ՍԴ դատավորներին կաշառք տալու դեմ, սակայն կաշառքի գումարը նրան չափից ավելի մեծ է թվում։ Բայց, փառք Աստծո, Արդարադատության նախարարությունը մշակեց նաև ավելի խնայողական տարբերակներ։

Աստված վկա. իշխանությունը ցանկանում է նախ փորձել ՍԴ անհաճո դատավորներից ազատվել սիրահոժար ձևով, բայց եթե սիրահոժար չստացվի, ապա առանց երկար չմտորելու կանցնի համոզման ակտիվ փուլին։ Իսկ դրա համար գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածը, որն ասում է. «Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը»։

Սա, համաձայնեք, ծայրահեղ է նույնիսկ մեր խառնակ ժամանակների համար։ Եկեք մի քիչ շարժենք ուղեղի ծալքերը, որոնք դեռ մնացել են օրենքի մեբերված հոդվածին ծանոթանալուց հետո։ Ստացվում է, որ եթե ՍԴ դատավորները մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական չտան, ապա նրանց դեմ կարող են հարուցվել քրեական գործեր, ընդ որում ցանկացած, ամենահնարովի առիթով։ Չէ՞ որ քրեական հետպնդում կարելի է սկսել ցանկացածի նկատմամբ։ Ինչպե՞ս այստեղ չհիշես կարդինալ Ռիշելյեի դիտողությունը. «Տվեք ինձ ամենաազնիվ մարդու ձեռքով գրված վեց տող, և ես դրանց մեջ կգտնեմ մի այնպիսի բան, ինչի համար նրան կարելի կլինի կախել»։ Սա մենք, ի դեպ, հիշատակեցինք ոչ թե խորհրդի կարգով, այլ հենց այնպես, ընդհանուր զարգացման համար։

Մեր դեպքում ինչ-որ մեկը կարող է դիմում գրել, թե, ասենք՝ ՍԴ դատավոր Պողոսյանը 2014 թվականին իրենից կաշառք է պահանջել։ Քրեական գործ կհարուցեն, կսկսեն հետաքննությունը, որը կձգվի շատ երկար, դատավորը կփորձի արդարանալ, իր մեղքի ապացույցներ պահանջել, որոնք այդպես էլ չեն ներկայացվի, այնուհետ կհայտնվի ևս մեկ դիմում, կբացահայտվեն նոր հանգամանքներ, և այդ գործընթացը, կրկնում ենք, կարող է շարունակվել շատ երկար։ Ի վերջո դատավորի մեղքը չեն ապացուցի, բայց չէ՞ որ այդ ողջ ընթացքում նրա լիազորությունները կասեցված կլինեն։

Կարելի է զգուշորեն ևս մեկ քայլ անել։ Ասենք, ՍԴ դատավոր Պետրոսյանին կբռնեն, կնստեցնեն բանտախուց ու կհայտարարեն, թե նա փոքրիկ երեխաներ է կերել։ Իսկ նա մեկ տարի շարունակ երկաթե վանդակից կժխտի այդ զառանցանքը, ուշադրություն հրավիրելով տեղի ունեցող ամենի բացարձակ անօրինության վրա։ Եվ չնայած ոչ մի ապացույց, որ ՍԴ դատավոր Պետրոսյանը երեխաներ է կերել, չի գտնվի (քանի որ նա ոչ մեկին չի կերել), նրա լիազորությունները ողջ այդ ընթացքում կասեցված կլինեն։

Իհարկե, ձևացնել, թե այդ տիպի ընթացակարգերը կապ ունեն օրենքի հետ, դժվար է, հատկապես գտնվելով երկաթե վանդակի այն կողմում, բայց չէ՞ որ հիգիենան օգտակար է միայն որոշակի դեպքերում, այնպես չէ՞։ Ստերիլության ավելցուկը, այդ թվում նաև՝ իրավաբանական, հանգեցնում է հիվանդությունների՝ ալերգիաների։ Իմունային համակարգին անհրաժեշտ է ինչ-որ բանի դեմ պայքարել, հակառակ դեպքում այն սկսում է ոչնչացնել ինչ պատահի։

Եթե անգամ վաղը ամենաանհեթեթ մեղադրանքներ ներկայացվեն ՍԴ դատավորներին, դա ոչինչ չի փոխի։ Գլխավոր դատախազության կամ ՀՔԾ-ի ղեկավարության համար գլխավորը՝ հասցնել համբուրել բարձրագույն ձեռքը գործնականում հընթացս, իսկ մնացյալ ամենը Աստծո ցող ու շաղի ձևափոփոխ տարբերակներն են։ Եվ դա նույնիսկ ավելին է, քան փաստ. իրականում դա հենց այդպես է որ կա։

Գլխավոր դատախազության կամ ՀՔԾ-ի համար աչքերը պինդ փակելը սովորական բան է։ Մի շարք քրեական գործերից հետո ակնհայտը չտեսնելու այդ քաղաքացիների ունակությունները հասել են այնպիսի շլացուցիչ բարձունքների, որ համաշխարհային հասարակայնությունը, ըստ երևույթին, բավականաչափ զարմացած ակնաբուժության այդ հաջողություններից, նույնիսկ պպզեց։ Դա չի կարող չոգևորել մեր հերոսներին նոր սխրանքների՝ ի փառս Փաշինյանի. նրանք հիմա ի վիճակի են համառորեն չտեսնել իրենց վրա ամեն կողմից թափվող փաստերը։ Ուստի ինչպես որ բազմաթիվ փաստաբանների առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում սևեռել դատախազական ազնիվ աչքերն օրենքի տառին, այնպես էլ արդեն բացարձակապես չեն ցանկանա այդ ազնիվ աչքերը նայել փաստերի կողմը ՍԴ դատավորների նկատմամբ քրեական գործերի հնարավոր հարուցման դեպքում։ Սոսինձ կլցնեն իրենց աչուկների մեջ, և ամեն ինչ լավ կլինի։

Մանավանդ որ նախադեպ էլ կա. սարքովի քրեական գործն ընդդեմ դատավոր Դավիթ Գրիգորյանի, որ փլուզվում է արդեն հարուցման պահից։ Փլուզվելը, իհարկե, փլուզվում է, բայց չէ՞ որ Դ.Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, և գործերը, որոնք նա վարում էր, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, փոխանցվելու են նոր դատավորի։ Նույնը տեղի կունենա նաև Սահմանադրական դատարանի անհնազանդ դատավորների հետ։

ՍԴ դատավորների հնարավոր քրեական հետապնդման հիմնավորումն իր վրա վերցրեց Արդարադատության նախարարությունը։ Այստեղ նույնպես բանը չավարտվեց առանց ինտելեկտի. «Օրենքը ՍԴ դատավորների համար չի նախատեսում անձեռնխմելիություն ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում… Հետևապես, Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը»,- ասվում է ԱՆ հայտարարությունում։ Դե ինչ, շրջանը փակվեց։ Այսպես նույնիսկ ավելի լավ է, կարծում եմ։ Առանց էության մեջ առանձնակի խորանալու, առանց իրավական փորձագիտության. ինչո՞ւ զուր շռայլել գորշ նյութը. դա առանց այն էլ շատ չէ։

Հանճարեղ Շվարցը մի դրվագ ունի Ցեզար Բորջիայի՝ նորաձևության ստրուկի մասին, որն արևայրուք ընդունեց սևանալու աստիճան, իսկ հետո, երբ արևայրուքի մոդան անցավ, դեմքին պատվաստեց անդրավարտիքի տակի մաշկը (միակ սպիտակ մասը մարմնի վրա)։ «Հուսով եմ, դա չվնասե՞ց նրան»,- հետաքրքրվեց շվարցյան բարեսիրտ Գիտնականը։ «Ոչ,- պատասխանեց բանիմաց Յուլիա Ջուլին։- Նա միայն դարձավ ծայրահեղ անամոթ, և ապտակը հիմա անվանում է պարզապես շլմփոց»։

Արդարադատության նախարարության հայտարարությունը արժանի է ամուր հինգի։ Դիմում եմ երկրի ղեկավարությանը՝ խնդրելով խրախուսելԱՆ-ի ղեկավարությանը էլի ինչ-որ բանով, ի հավելումն այն ամենի, ինչով արդեն խրախուսել է նրանց։ Քանի որ համապատասխան մաշկը դեմքին պատվաստողներից ոմանք, հին սովորության համաձայն, դեռ ամաչում են։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН И КРАСНАЯ ШАПОЧКА
      2024-05-18 10:50

      Станиславский говорил, что театр начинается с вешалки. А государство - с запаха. При запахах, которые испускает построенное за шесть лет Пашиняном недогосударство, без противогаза тут обойтись крайне трудно. Что и почувствовали на себе участники ежегодного собрания и бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР), состоявшихся с 14 по 16 мая в Ереване. Набралось их более 2000, противогазов, конечно, на всех не хватило, поэтому решено было не давать их никому, заменив резиновые изделия гостеприимством.

    • АГОНИЯ ВЛАСТИ
      2024-05-16 09:54

      Предательская власть Пашиняна фактически застряла в низшей точке спада, - дальше не валится, потому что достигла дна. Но и вверх идти не в состоянии, даже ползти не может. Это - агония. Режим окончательно вошел в последнюю, чисто клиническую фазу своего существования и напоминает муху, у которой оторваны лапки. Крутится, жужжит, пытается взлететь, перевертывается, опрокидывается на спинку. Все эти судорожные действия непоследовательны и противоречивы, лишены всякого смысла.

    • НАШЛА КОСА НА КАМЕНЬ
      2024-05-15 10:57

      То, что Пашинян с первого дня прихода к власти последовательно превращает страну в полицейское государство, а правоохранители при нем заняты преимущество обеспечением безопасности премьера, разгоном мирных акций протеста граждан и репрессиями против оппозиции, ни для кого не является секретом. Сегодня это их основная функция и правоохранители из слуг закона превратились в наемное войско.

    • ПОБЕДА ТРЕБУЕТ ВРЕМЕНИ И ТЕРПЕНИЯ
      2024-05-14 09:55

      Есть распространенное во всем мире мнение, что на склоне своего исторического возраста народам бывает присуще желание впасть в тихое постисторическое засыпание. Жизнь в истории и реализация национальной воли - занятие не совсем такое сладостное и зачастую сопряжено с немалыми проблемами и неудобствами, тогда как эвтаназия своего исторического бытия избавляет от многих проблем. Бывают довольно благоустроенные богадельни, и отчего же не попробовать - попытка не пытка - устроиться в одной из таких. В конце концов список исторических приключений Армении таков, что после столь сильного разнообразия однообразное засыпание может оказаться вполне приятным.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԵՆՔ ԵԶԱԿԻ ԵՐԿԻՐ ԵՆՔ
      2021-03-23 21:12

      Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։

    • Հրայր Թովմասյանի հայտարարությունը
      2019-10-03 11:05

      ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:

    • Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
      2019-09-28 14:11

      Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։

    • ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԴՌԱՆ ՏԱԿ ՎՆԳՍՏԱ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ…
      2019-09-24 07:15

      Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։