Последние новости

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՕԳՆԵԼ Է ԱՂԱՎՆԱՁՈՐՑԻ ԲԱԲԱՅԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼ ՏՈՒՆԸ

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները։ Շուտով կտեղադրվի նաև ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբ՝ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները։ Կամավորները համախմբվել են՝ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերով՝ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար։

«Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնում՝ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգևորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլև մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից և պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատի՝ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի։ Այս ընտանիքի պարագայում կարևոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, և կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցել՝ ձեռք ձեռքի տալ, թեթևացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը։ Թերևս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  

    • "ВРЕМЯ РАЗБРАСЫВАТЬ КАМНИ, И ВРЕМЯ СОБИРАТЬ КАМНИ..."
      2024-04-27 11:07

      В мае в Москве состоится презентация первых двух томов научно-исследовательского проекта нашего российского соотечественника Ашота ХАЧАТУРЯНЦА "История Армении", призванного через всесторонний анализ всей хроники национальной жизни и выявленных в ней закономерностей обозначить - с учетом актуальных политических и технологических тенденций - сценарии среднесрочных и отчасти долгосрочных армянских перспектив.

    • Армен АЙВАЗЯН: "ОСВОБОЖДЕНИЕ ОТ ПАШИНЯНОВСКОЙ ХУНТЫ НЕ ТЕРПИТ ПРОМЕДЛЕНИЯ!"
      2024-04-25 11:58

      "Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ