Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԱՇԵՑՆԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ամփոփել է ՀՀ քաղաքական կյանքը և կատարել հետևյալ գրառումը:
«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով
1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել:
2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:
3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:
4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի և սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:
6. Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:
7. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:
8. Նիկոլի ձեռքով և ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արևմտամետ ՀԿ-ները:
9. Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:
10. Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:
11. BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը», - գրել է նա:
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".