Последние новости

ՍԱՐԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ

Ամուլսարյան քրոնիկներ

Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ իր վարչապետության հենց սկզբից «ցեխը թաթախելով» լեռնարդյունաբերությունը և հրապարակավ հրաժարում հայտարարելով ընդերքի հետագա թալանից, շեշտելով վերամշակման արդյունաբերության հաշվին զարգանալու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ շրջում է տնետուն և փորձում համոզել Ջերմուկի բնակիչներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտության մեջ։ Թե՞ ձեզ, հարգելի ընթերցող, ինչպեսև ըստ էության ինձ, արդեն ոչ մի բան տարօրինակ չի թվում «ժողովրդական վարչապետի» հակասական խոսքերի և արարքների մեջ։ Հարկավ…

Իրականում մեր հրապարակումներում, սկսած 2015 թվականից, մենք բազմիցս բռնացրել ենք Lydian Armenia ընկերությանը տվյալների նենգափոխման և բացահայտ կեղծիքների մեջ, որոնք նպատակ ունեն ներկայացնել իրավիճակն իր համար առավել շահավետ լույսի ներքո։ Այսպես, բավական է աչքի անցկացնել ARD-ի վերաբերյալ ընկերության զեկույցը, որպեսզի համոզվենք, որ ARD անալիզի համար փորձանմուշները Lydian-ն ընտրել է բացառապես անհամաչափ և անհիմն կերպով. միայն մակաբացման ապարների և հանքապարների ոչ բնորոշ ու ցածր թթվայնությամբ տարբերակներից, որպեսզի զեկույցում չարտացոլվի ողջ զանգվածի բարձր թթվայնությունը։ Բացի այդ, ARD-ի վերաբերյալ այդ զեկույցում Lydian-ի կողմից չի անցկացվել արդյունահանված հանքապարների ողջ զանգվածի (ըստ տարբեր թթվայնության դրանց տարատեսակների) թթվուտի գեներացիայի մոդելավորում 50 տարվա հաշվարկով, ինչը ծրագրի էկոլոգիական կոռեկտ վերլուծության պարտադիր պայմանն է։ Այսինքն Lydian-ը ընտրողաբար, հանքերի եզրագծով և առանց հանքարդյունահանման լեռնային ծրագիրը հաշվառելու անցկացրել է հանքապարների ցածր թթվայնության տարատեսակների ARD տեստավորում և, ըստ էության, կեղծել Ամուլսարի շահագործման թթվուտային անվտանգության վերաբերյալ եզրահանգումները։

Հանքավայրի շուրջ վեճերը նոր ուժով վերսկսվեցին այն բանից հետո, երբ միջազգային երեք հանրահայտ ընկերություններ՝ Blue Minerals Consultancy-ը Ավստրալիայից, Buka Environmental-ը ԱՄՆ-ից և Clear Coast Consulting, Inc.-ը Կանադայից, ուսումնասիրեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր Lydian International ընկերության կայքում և իրենց մանրակրկիտ գնահատականները տվեցին Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Իրենց հետազոտությունների հիման վրա նրանք ներկայացրեցին համատեղ եզրակացություն և խորհրդատվություն՝ «Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը, ներկայացված Lydian International ընկերության կողմից, չունի պատշաճ էկոլոգիական գնահատական, իսկ երկարաժամկետ թթվուտային միջավայրի պայմաններում սպառնում է ջրի որակին» վերնագրով փաստաթղթում։

Ամուլսարի ծրագրին դեմ հանդես եկող փորձագետների ընդհանուր խորհուրդն ամփոփված էր նրանում, որ իրենց բացահայտած թերությունները պետք է ընդգրկվեն թթվուտային ապարների դրենաժի (ԹԱԴ) կառավարման ծրագրում, որը ներառում ու ճշտում է կառավարության և ընկերության պարտականություններն ու պատասխանատվությունը։ Այսպիսով, խորամուխ չլինելով մանրամասների մեջ, կարելի է արձանագրել, որ Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը բացասական է։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, որին հետազոտության նախաձեռնող Հարութ Բրոնոզյանը դեռ նախքան նրա վարչապետ դառնալը անձամբ շարադրել է ծրագրի բոլոր վտանգները, չգիտես ինչու չհավատաց արդյունաբերական ջրերի զտման ոլորտի ամերիկյան հեղինակավոր մասնագետին և նոր, «անկախ» հետզոտություն պատվիրեց Elard ընկերությանը՝ պետբյուջեի բավական մեծ միջոցների հաշվին, թեև Բրոնոզյանի խումբն արդեն անցկացրել էր հետազոտությունը սեփական միջոցներով։

Միանշանակ է, որ եթե չլիներ ԶԼՄ-ների և հասարակության ակտիվությունը, ապա Lydian-ը արդեն վաղուց շահագործելիս կլիներ ոսկու հանքավայրը՝ իր նվազագույն էկոլոգիական պատասխանատվությամբ։ Ուրեմն ինչո՞ւ մենք պիտի հիմա հավատանք այդ ընկերությանը։ Եվ ո՞րն է պատճառը, որ վերջին տարիների ողջ ընթացքում ընկերությանը հարկ էր լինում բառացիորեն պարտադրել բարձրացնել նշաձողն ու ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները։

Հայտնենք մի էական նրբերանգ, որի մասին ոչ մասնագետները կարող են և չկռահել։ Ամուլսարի պես բարդ հանքավայրի մշակումը, նույնիսկ մեկ ունցիան 1500 դոլար ոսկու ներկայիս գնի պայմաններում, պահանջում է մեծ ծախսեր։ Ահա թե ինչու է Lydian-ի շահութաբեր գործունեության անցնելը հնարավոր միայն էկոլոգիական պահանջները չպահպանելու կամ ոչ լրիվ ծավալով պահպանելու դեպքում։ Այս լույսի ներքո դժվար է հավատալ, որ ինքը՝ ընկերությունը դրանում հաշիվ չի տալիս իրեն, քանզի ի սկզբանե ծրագրել է հասարակայնությանը մոլորության մեջ գցելու միջոցով ինչ-որ կերպ շրջանցել բնապահպանական նորմերի կատարումը։ Այսինքն, հասարակության ճնշման տակ նորանոր փոփոխություններ մտցնելով նախնական ծրագրում, ընկերությունն անխուսափելիորեն ավելացնում է ոսկու արդյունահանման ինքնարժեքը, ինչը վերջնական արդյունքում կարող է իսպառ դուրս բերել նախագիծը շահութաբերության շրջանակներից։ Մանավանդ որ Elard-ի եզրակացությունը նույնպես նոր պահանջներ է բովանդակում Ամուլսարի էկոլոգիական անվտանգության նկատմամբ։

Ժամանակին նույնիսկ հանքային ավտոճանապարհների տեխնիկական նորմատիվները «հարմարացվել» են այնպես, որ Lydian Armenia-ն «տեղավորվի ինքնարժեքի մեջ» և գոնե ինչ-որ հնարավորություն ունենա անցնելու շահութաբեր գործունեության։ Հանքային ինքնաթափերի շահագործման առնչությամբ կառավարական համապատասխան որոշման մեջ խոսքը վերաբերում էր հանքավայրում ավտոճանապարհների թեքությունը փոխելուն, այսինքն այդ պահից ի վեր թույլատրվում է դրանք կառուցել ավելի թեք, իսկ բացատրվում է դա բնապահպանական նկատառումներով, չէ՞ որ արդյունքում հանքի ափսեն ավելի նեղ է դառնում, ավելի հավաք։ Այդ տեխնիկական նորարարությունը միանգամից կրճատեց շահագործող ընկերության ծախսերը տասնյակ միլիոնավոր դոլարներով։ Եվ կարևոր չէ, որ նոր տեխնիկական նորմատիվներն այժմ հանքավայրում մեծ զոհերով վթարների սպառնալիք են պարունակում։ Փոխեցին նաև Սևանի ջրահավաք ավազանի մասշտաբը, որպեսզի Ամուլսարը դուրս բերեն դրա սահմաններից։ Հետաքրքիր է, վարչական-կամայական մեթոդով ի՞նչ աստիճան է կրճատվել Որոտան-Արփա ջրատար թունելի երկարությունը։

Ինչեվէ, Սևանի թթվուտային աղետի սպառնալիքը չի կարող տագնապ չհարուցել։ Ընդ որում, եթե հայ գիտնականները խոսում են «ընդամենը» լեռնազանգվածի ճեղքվածքավորության մասին, ինչը կառաջացնի հանքային թթվուտային լուծույթների ներթափանցում ջրատար հորիզոններ, ապա կարելի է պատկերացնել, թե ամեն գարնանը (մեկ մետր բարձրությամբ ձյան հալվելուն պես) ծծմբաթթվի ինչ դրենաժ կլցվի գետերն ու ջրուղիները մակաբացված ապարների պայթեցված լեռնաբեկորների զանգվածի տակից, որոնք, ըստ էության նույն այդ սուլֆիդային հանքապարներն են, միայն թե ոսկու ավելի քիչ (ոչ պահանջորակ) պարունակությամբ (ուստիև դրանցից ոսկի արդյունահանելը շահավետ չէ նույնիսկ կույտային տարալվացման մեթոդով)։ Իսկ մակաբացված ապարաթմբերից արտահոսող թթվուտային ջրերը չեզոքացնելու համար Ամուլսարի շրջակայքում կրաքար չկա։ Համենայն դեպս ընկերության ծրագրով դա նախատեսված չէ։

Ջրային ռեսուրսների, ընդհուպ մինչև Սևանա լճի թթվուտային վարակման վտանգի մասին «ԳԱ»-ն գրել է դեռ այն ժամանակ, երբ բնապահպաններն ավելի շատ խոսում էին շրջակա միջավայրին և բնակավայրերին փոշու տարածման հասցրած վնասի և Ամուլսարի ծրագրի այլ, շատ ավելի անէական սպառնալիքների մասին։ Այսօր բոլորն այդ մասին խոսում են որպես թիվ 1 սպառնալիքի։ Եվ դա հենց թիվ 1 սպառնալիքն է որ կա։ Իսկ երբ «տնտեսության ոլորտի» մեր պաշտոնյաներն ու պատգամավորները սկսում են թվարկել Ամուլսարի շահագործման տնտեսական օգուտները, ցանկություն է առաջանում նրանց խնդրել, որ պապանձվեն ու հիշեն Ջերմուկի տարածաշրջանը որպես առողջարանային-զբոսաշրջային և հանգստի գոտի զարգացնելու արդեն գոյություն ունեցող ծրագրի մասին։ Դուք վստա՞հ եք, որ այդ ծրագիրն ավելի քիչ շահաբաժիններ կբերի ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ բոլոր մակարդակների բյուջեներին։ Մանավանդ որ Ամուլսարի ծրագիրն ընդամենը 10 տարվա համար է, իսկ դրա այլընտրանքը հավերժական է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК В СТРУКТУРЕ КАБМИНА ОТРАЖАЮТСЯ ПРИОРИТЕТЫ ВЛАСТИ
      2024-05-13 10:12

      В РФ формируется новый состав правительства Переназначенный главой нового правительства РФ Михаил Мишустин 11 мая внес на рассмотрение Госдумы кандидатуры вице-премьеров и глав министерств, решения по которым будут приняты в ходе пленарных заседаний российского парламента 13-14 мая. Для нас это интересно, прежде всего, с точки зрения оптимальной структуры исполнительной власти, хотя и кадровый состав также представляет некоторый интерес, так как, будучи в составе интеграционного объединения ЕАЭС, высоким должностным лицам из Армении и России так или иначе придется часто общаться между собой, совместно решая стоящие перед двумя странами актуальные проблемы…

    • EBRD: DIGITAL DAY, "ЕДИНОРОГ PICSART" И "БЕСЕДЫ У КАМИНА"
      2024-05-13 10:06

      14 мая в Ереване стартует знаковое событие глобального финансового мира 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), которое пройдет в Ереване 14-16 мая, по праву считается значительным и знаковым событием финансового мира и соберет в Армении делегации из 74-х стран. Авторитетное мероприятие посвящено теме "Вместе добиваясь результатов" (Delivering Impact Together) с участием высокопоставленных политиков и чиновников, ведущих международных экспертов, крупных предпринимателей и членов ЕБРР, которые представят глобальные финансово-экономические приоритеты и вызовы. Собрание и форум пройдут при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor) и будут подробно освещаться в "ГА"…

    • ЕБРР ПРОВЕДЕТ В АРМЕНИИ ЕЖЕГОДНОЕ СОБРАНИЕ И БИЗНЕС-ФОРУМ
      2024-05-10 18:46

      Ереван примет на мероприятие свыше 2000 международных гостей Европейский банк реконструкции и развития (ЕБРР) проведет на следующей неделе в Ереване 33-е ежегодное собрание и бизнес-форум под слоганом «Оказывая воздействие вместе» (Delivering Impact Together). Мероприятие станет крупнейшим в своем роде из когда-либо проводившихся в Армении, и выбор места демонстрирует постоянную поддержку ЕБРР для страны и Кавказского региона. В связи с этим банк выпустил пресс-релиз…

    • ОТ ДОБРА (ЕАЭС) ДОБРА НЕ ИЩУТ
      2024-05-10 13:11

      Евразийская региональная интеграция в рамках ЕАЭС имеет все шансы стать одним из наиболее успешных интеграционных проектов. Участие Армении в "союзе 5-ти" принесло нашей стране за прошедшие 10 лет обильные плоды, которые не могут отрицать даже самые ярые его противники. Более того, участие Армении в ЕАЭС на фоне западных санкций в отношении России вообще стали экономической базой правительства Пашиняна, поэтому непонятные метания властей в поисках различных "диверсификаций" и "векторов" пока что старательно обходят вопрос нашего участия в "интеграционной пятерке" - по крайней мере, в публичной плоскости…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
      2020-11-27 21:53

      «Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։

    • ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ
      2019-09-10 15:58

      Ամուլսարի հարցում վարչապետին ձայնակցողները գործի անցան «Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին…

    • «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարություն
      2019-09-03 12:59

      «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությանն ու դիմել վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։

    • Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին
      2019-09-03 10:06

      Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։