Последние новости

ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՍԴ-Ն ՍՈՐՈՍԻ ԿԱԴՐԵՐԻ ԽԱՄԱՃԻԿԸ

Օգոստոսի 29-ին Հայաստանի Սահմանադրկան դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով կսկսի լսումները Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, որով նա խնդրում է ստուգել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 135-րդի Խափանման միջոց կիրառելու հիմքերը») և 35-րդի Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները») համապատասխանությունը Սահմանադրությանը։ Նույն օրը ՍԴ-ն կքննի Քոչարյանի նաև երկրորդ դիմումը՝ Հայաստանի Քր.օր.-ի 300.1 հոդվածի Սահմանադրական կարգի տապալում») սահմանադրականության հարցով։

Ինչպես հայտնի է, ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար։ Վենետիկի հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կներկայացնի իր խորհրդատվական կարծիքը։ Թե արդեն ունի արդյոք ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականը, առայժմ հայտնի չէ։

Իրավիճակը փաստացի հետևյալն է. եթե ՍԴ-ն հավաստի, որ մեղադրանքը չի խախտում Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը, իսկ Քր.օր.-ի նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը, ապա Քոչարյանին որպես մեղադրյալ ընդգրկելու հարցը կմնա նախաքննության և մեղադրանքի հիմնավորվածության հարթությունում։ Իսկ եթե Սահմանադրական դատարանը հանգի այն եզրակացության, որ Քոչարյանի անձեռնմխելիությունն անհաղթահարելի է, կամ Քր.օր.-ի 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը հարկ կլինի դադարեցնել, թեևՈ՜վ գիտի, թե էլ ինչ խելագար գաղափարներ կառաջանան հեղափոխական նոր իշխանությունների տհաս ուղեղներում

Ցանկալի կլիներ, որ Սահմանադրական դատարանը փակեր այդ ամոթալի էջը։ Խնդիրն այստեղ ամենևին էլ Քոչարյանը չէ, այլ այն, որ թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով Քոչարյանին հնարավորինս երկար ժամանակ ճաղերի հետևում պահելու վարչապետի մոլի ցանկության պատճառով տուժում է երկրի հեղինակությունը։ Չէ՞ որ երբ ճաղերի հետևում պահելու պատճառներ չկան, «ժողովրդավարների» սարքած գործը կեղծ է, ապա սեփական նպատակներին հասնելու համար ստիպված են շրջափակել դատարանները, հետապնդել անհաճո դատավորներին, ճնշում գործադրել Բարձրագույն դատական խորհրդի դատավորների վրա, ստիպելով, որ նրանք հրժարական տան, «կաշառքներ» առաջարկել ՍԴ դատավորներին պետբյուջեի հաշվինՄի խոսքով, ստիպված են անել այն ամենը, ինչը բացարձակ անհամատեղելի է իրավական, ժողովրդավարական պետություն հասկացության հետ։

Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքի բովանդակությանը, ապա ինչ կարելի է ասել, եթե Փաշինյանը իշխանության է գալիս 2018-ի մայիսին, արդեն մեկ ամիս անց Քոչարյանին կալանավորում են, իսկ ևս մեկ ամիս անց Փաշինյանը հայտարարում է, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտված էԴե, իսկը ճեպընթաց հետաքննություն 10-ամյա վաղեմության գործով։ Եթե ավելի ազնիվ լիներ, կասեր. դե ահա, Քոչարյանին վերջապես նստեցրի

Ընդ որում ավելի քան կես տարի անց ձերբակալում են ոստիկանական նախկին պաշտոնյայի՝ ցուցարարներից մեկի սպանության մեղադրանքով, բայց կարճ ժամանակ անց ազատ են արձակում, քանի որ պարզվում է, որ այդ ցուցարարը տվյալ ոստիկանի զենքով չի սպանվելԱյսինքն, ըստ էության, քննությունը «Մարտի 1-ի» գործով չունի որևէ նոր տվյալներ, որոնք պարզված չեն եղել դեռևս 2008 թվականինՓոխարենը ունի չափազանց խղճուկ ու թքած-կպցրած պատմություն այն մասին, թե երկրի նախագահը տապալել է իր ղեկավարած երկրի սահմանադրական կարգը։

Իսկ ինչպե՞ս է տապալել դա։ Պարզվում է, նրանով, որ միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգությունների կասեցման ուղղությամբ, որոնց ակներևությունը կասկածի տակ չեն առնում այդ իրադարձությունների մասնակիցներն ու ականատեսները, բոլոր նրանք, ովքեր դիտել են հանրահայտ կադրերը կամ ծանոթ են տուժած տասնյակ ոստիկանների, հրկիզված մեքենաների, թալանված խանութների մասին ոչ պակաս հանրահայտ և փաստերով հաստատված տվյալներինՆման բան թույլ չտալը նախագահի անմիջական պարտականությունն է։ Բայց, պարզվում է, քննությունն անօրինական է համարում նախագահի հրամանը Երևան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Նշենք, Երևան քաղաքում, այլ ոչ թե Հայաստանում, չենք խոսում արդեն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը ԱԴ մտցնելու իրավունքով օժտում է միմիայն նախագահին, ինչն էլ արվել է։

Վերջապես, մեղադրող կողմի համար կառչելու միակ բանն այն է, որ ցուցարարների դեմ օգտագործվել է բանակը, իսկ դա իբր արգելված է Սահմանադրությամբ։ Բայց այդ հեքիաթների վրայով օրերս գլանիչով անցավ Հայկ Ալումյանը, մատնանշելով, որ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է հանրապետության անվտանգության ապահովում բանակի կողմից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին մարտահրավերներին։ Եվ Հայաստանում նախկինում էլ եղել են դեպքեր, Տեր-Պետրոսյանի սանձարձակ անօրինության ժամանակներում, երբ առանձին բնակավայրերում մտցվել է ԱԴ ռեժիմ և զորքեր են ներգրավվել այդ ռեժիմը պահպանելու համար։

Ավելին, ի՞նչ դեր էին հանձնարարել զինվորականներին 2008-ին։ Նրանց հանել էին ցուցարարների դե՞մ, ինչպես Տեր-Պետրոսյանը 1996-ին։ Ոչ, իհարկե։ Բախումները ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև էին։ Զինվորականներն ապահովում էին պետական օբյեկտների հսկողությունը, նրանք ընդգրկվել էին որպես անվտանգության ապահովման միջոցների համալրում։ Նույնիսկ Օգանովսկու ցուցմունքներում, որոնք BBC-ը մատուցեց իբրև մեծ սենսեցիա, ասվում է միայն այն մասին, որ զինվորականները տեղակայված էին կառավարության շենքում և ներքին եզրագծով հսկում էին շենքը։

Միակ բանը, ինչի մասին կարելի է խոսել, այն է, թե պե՞տք էին արդյոք անվտանգության ապահովման այդ լրացուցիչ միջոցները՝ զինվորականների ներգրավմամբ։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է դատել ինչպես կամենա։ Բայց որոշումը պետք է ընդունեին երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք, և նրանք ընդունեցին այդ որոշումները՝ անհրաժեշտ համարելով դրանք։ Այստեղ կարելի է վիճել ուշագնացության աստիճան, բայց դա կլինի զուտ մտահայեցական վեճ, քանի որ միայն նախագահն ու ուժային կառույցների ղեկավարները, այլ ոչ թե սոցցանցերում վիճողներն ու ՀՔԾ-ի գիտունիկներն էին 2008-ին պատասխանատվություն կրում երկրի անվտանգության համար։ Եվ եթե կյանքի իրավունք ունի այն կարծիքը, որ ուժայինների ավելի պրոֆեսիոնալ գործողությունների դեպքում զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, ապա կյանքի նույնպիսի իրավունք ունի նաև այն կարծիքը, որ եթե նախագահը շատ ավելի շուտ կասեցներ արմատական ընդդիմության ապօրինի գործողությունները, ապա զոհեր կարող էին ընդհանրապես չլինել։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը լոկ կարծիքներ են։

Իսկ ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու այդչափ համառ ցանկության պատճառներին, ապա, ինչպես բազմիցս է ասվել, այստեղ առկա են բազմակողմանի գործոններ։ Փաշինյանի հոգին փոթորկող վրեժի ծարավի մասին, որին թույլ չտվեցին վերցնել իշխանությունը 2008-ի մարտին, ասվել է բազմիցս։ Բայց, իհարկե, միայն դա չէ, կան նաև այլ հետաքրքիր հանգամանքներ, որոնք դժվար թե կարելի է համարել պատահականություն։

Օրինակ, Հայաստանում Սորոսի հիմնադրամի ներկայացուցչության ղեկավարներից մեկի հետ ՀՔԾ ղեկավարի ազգակցական սերտ կապի մասին հայտնի է։ Բայց ահա օրերս հայտնի դարձավ ևս մեկ ուշագրավ փաստ։ Երբ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել իրենց ակցիաներն ի աջակցություն կալանավորված երկրորդ նախագահի, միակ կազմակերպությունը, որն այն աստիճան ցինիկ գտնվեց, որ անցկացրեց հակաակցիաներ… «Սասնա ծռերն» էր։ Եվ ահա վերջերս հրապարակվեցին փաստեր, որ ահաբեկիչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գարեգին Չուգասզյանը նույնպես երկար տարիներ եղել է Սորոսի հիմնադրամի հայկական կառույցի ղեկավարներից մեկը և հաճախակի անձնական շփումներ ունեցել պետական կառույցների ամենագլխավոր Ավերիչի հետԽճանկարը գնալով ավելի է ամբողջանում։

Որքան ավելի երկար ձգվի «Քոչարյանի գործը», այլ ոչ թե «Մարտի 1-ի» գործը. գործ, որը սարքվել է արտաքին պատվեր կատարելու և հաճախակի ծամող մեկ մարդու վրեժի ծարավը հագեցնելու համար, այնքան ավելի շատ կբացահայտվեն երկրի համար ամոթալի փաստեր։ Հենց այդ պատճառով էլ ցանկալի կլիներ, որ Սահմանադրական դատարանը, թեև այնտեղ էլ արդեն սկսել են ներթափանցել արտաքին ուժերի գործակալները, օրենքի և իրավունքի հիման վրա, իրեն տրված բարձրագույն դատական իշխանությամբ դադարեցներ այս զավեշտախաղը։ Քանի դեռ հնարավորություն կա։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОНФУЗ СИМОНЯНА И ТОЧКА НЕВОЗВРАТА
      2021-12-04 13:28
      1942

      В любой нормальной стране спикер ушел бы в отставку после того, как МИД другой страны, да еще и стратегического союзника, отхлестал его по щекам. Пусть и с дипломатической выдержанностью. Напомним суть: на встрече с российскими журналистами Ален Симонян заявил, что если бы их власть была намерена сдать Арцах, то было много способов сделать это без войны, в частности, "план Лаврова". Возможно наш гордый-гордый Ален на минуточку забыл, что теперь он не просто оппозиционер-трепло, а официальное лицо. Между прочим, руководитель парламента в стране с парламентской формой правления. И болтать, что на ум придет, уже нельзя.

    • ПОЮЩИЕ В УНИСОН
      2021-12-03 16:20
      1992

      Никол Пашинян провел вчерашний день в активных консультациях с депутатами своей парламентской фракции и членами правительства. Причина известна: еще 26 ноября, после завершения сочинской встречи, Владимир Путин говорил о том, что по результатам переговоров есть конкретные договоренности между сторонами, но озвучены они будут позже, после очередного заседания Трехсторонней рабочей группы (ТРГ) во главе с вице-премьерами Армении, Азербайджана и России. Как разъяснил российский лидер, в ходе заседания им надо будет уточнить отдельные детали.

    • ПЕЧАЛЬНОЕ ПОСОБИЕ ДЛЯ ПОЛИТОЛОГОВ
      2021-12-03 09:16
      1856

      "Рациональность внешней политики от цинизма отделяет хрупкая грань, называемая порядочностью. Кризис порядочности, кризис нравственности, кризис справедливости - главный вызов в современном тренде глобальных переосмыслений", - цитата из выступления Сержа Саргсяна на международной видеоконференции на тему: "Глобальные вызовы XXI века: межпартийное измерение".

    • BMW И "GELENDVAGEN"
      2021-11-29 09:44
      1961

      Ровно год назад в эти дни обе палаты французского парламента призывали свое правительство признать независимость Арцаха. А Никол Пашинян на недавней встрече с руководителями общин Сюника прямо заявил, что Арцах - часть Азербайджана, развивая свою ранее публично высказанную мысль о том, что мы 30 лет шли неверным путем. О чем он намекал, собственно, еще в бытность оппозиционером, когда писал свою знаменитую книжку "Обратная сторона земли".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
      2021-07-12 21:50
      2127

      Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

    • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
      2021-07-12 19:55
      2032

      Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

    • ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ
      2021-06-24 19:30
      2503

      Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

    • ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
      2020-09-29 20:08
      489

      Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: