Բոլոր գիշերօթիկները կփակվեն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերանվանել Աշտարակի, Գյումրիի և Արթիկի հատուկ դպրոցները։ Դրանց փոխարեն այսուհետ կգործեն ոչ թե գիշերօթիկ դպրոցներ, այլ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։
Հատուկ դպրոցներում ներառված երեխաներին նախատեսվում է վերադարձնել կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ և ներառել հանրակրթական դպրոցների ներառական կրթության ծրագրերում։
Այս նախագիծն արդեն տևական ժամանակ շրջանառում է պատկան կառույցներում ու հանրության շրջանում։ Ի դեպ, այս երեք դպրոցներից բացի նախատեսվում է վերակազմակերպել նաև Դիլիջանի հատուկ դպրոցը, որի մասին նախագիծը, սակայն, այսօրվա նիստի օրակարգում ներառված չէ։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների՝ երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում ներառված 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում նրանց կենսաբանական ընտանիքներ վերադարձնելը։
Այս երեխաներն, ամենայն հավանականությամբ, կտեղավորվեն խնամատար ընտանիքներում։
Նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ գիշերօթիկ հաստատություններում հաշվառված երեխաների շուրջ 92 %-ին ընտանիքներն այստեղ են բերում սոցիալական վատ դրությունից դրդված։
Ի դեպ, 260 երեխաների խնամքի համար 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ, ինչը կառավարությունն անարդյունավետ ծախս է համարում։
Նախարարույունը նախատեսում է այդ գումարով մարզերում բացել ցերեկային կենտրոններ, որոնք, մոտավոր հաշվարկով, անհրաժեշտ ծառայություններով կապահովեն շուրջ 4000 երեխաների ու նրանց ընտանիքների, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".