Վարչապետը մտածելու շատ բան ունի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հայտնեց, որ ELARD–ի հետ առցանց ասուլիսը կայացել է։
Օգոստոսի 23-ին Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Skype–ով առցանց ասուլիս կանցկացնի Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության ներկայացուցիչների հետ Ամուլսարի հարցով, որի ժամանակ, նրա խոսքով, կբարձրացվեն հասարակայնությանը հուզող բոլոր հարցերը։
««Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ: Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ:
Ինչպես և պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»,– գրել է վարչապետը։
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։
Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".