Գևորգ ԹԱՄԱՄՅԱՆ. ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ ԱՆԿՅՈՒՆԸ ՄՏՆԵԼ, ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌՅՈՒԾ ԷՐ ԿՏՐՈՒՄ, ՏԵՍԱՆՔ՝ ԻՆՉ ԵՂԱՎ
Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։
«Ես եղել եմ լրիվ բաց, ոչ մի բան չի փոխվել՝ ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որ հեղափոխությունից հետո դարձան խիստ «կառուցողական»», - ասաց բանախոսը։
Թամամյանը նշեց, որ Թորոսյանն ամբողջությամբ օտարերկրյա ներդրողին է հանձնել ճառագայթային բժշկության ոլորտըը, որը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի։
«Թող իրավապահները պարզեն՝ ինչ է կատարվել, և ինչու են մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր», - ասաց նախկին պաշտոնյան։
Թամամյանը նաև հարց բարձրացրեց՝ պետպատվերի բաշխումն անելիս նախարարն ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել։
«Այդ ի՞նչ չափորոշիչներով է առաջնոդվել, ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տրվել»,- նշեց բանախոսը։
Գևորգ Թամամյանը նաև ընդգծեց՝ ինքը հասկանում է, որ Արսեն Թորոսյանն ատում է Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին։
«Նախարարի ամենամոտ աշխատակիցներն իմ ներկայությամբ բազմիցս հայտարարել են, որ նախարարությունում, ցիտում եմ, տիրում է «բացարձակ բարդակ, ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինում»։ Նաև խնդրում եմ պարոն նախարարին հարցնեք. ինքը, աթոռի վրա նստած, Կոլխիցին էր հանում, թափահարում՝ մարդկանց մոտ հույզեր առաջացնելով՝ «Ես հիվանդ տղա եմ, դրա համար ինձ ծառայությունից ազատել են»։
Բանակում ծառայել է որպես բժիշկ, «պիսր»։ Գրագիր է ծառայել, Գենշտաբում գրագրություն է արել։ Ինձ բացատրեք՝ այդ ի՞նչ բարդություն է, որ Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անեք, իսկ Հայաստանում կարողանում եք։ Եթե վերականգվել եք, գնացեք Ձեր մի տարին ծառայեք։ Մարդկանց էմոցիաների վրա խաղալով, խղճահարություն հայցելով... այդպես չէ։ Որ դեղը հանեց, ո՞նց դոնորություն արեց, և արեց արդյոք, որ իր էջում նշեց՝ «Դոնոր եմ եղել»», - հարց ուղղեց Գևորգ Թամամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-11 18:22
կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս…
-
2019-09-11 20:20
2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։
-
2019-09-03 15:51
Հարգելի Նիկոլ Փաշինյան։ Ասում են, Դուք ուշադիր հետևում եք, թե ինչ է տեղի ունենում Ֆեյսբուքում։ Թույլ տվեք ներկայանալ. ես վիրաբույժ-ուրոլոգ-օնկոլոգ եմ, Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկի ուրոլոգիայի բաժնի վարիչը, բժշկական գիտությունների թեկնածու։ Ես մի շարք բարդ և բարձրտեխնոլոգիական վիրահատություններ եմ կատարել Հայաստանում, մի քանի դպրոց անցկացրել լապորոսկոպիկ ուրոլոգիայի վերաբերյալ։ Մի քանի բժիշկներ Հայաստանից իմ մասնակցությամբ և աջակցությամբ որակավորում են ստացել Մոսկվայում։ Այսպիսով, ես մեկն եմ, ով Հայաստանի հետ կապված է միայն ծագմամբ և նրա հանդեպ սիրով։ Հայտարարում եմ շահերի կոնֆլիկտների լիակատար բացակայության մասին։
-
2019-09-03 10:06
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։