Եղիսաբեթ II թագուհին Brexit-ի հետաձգման մասին օրենք է ստորագրել
Brexit-ի հետաձգման մասին օրենքը, որ անցյալ շաբաթ ընդունվել էր բրիտանական խորհրդարանի կողմից, ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ ստանալով Եղիսաբեթ II-ի թագավորական հաստատումը։ Այս մասին հայտնել է Լորդերի պալատի խոսնակ Պիտեր Ֆաուլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նոր օրենքը կոչված է թույլ չտալ, այսպես ասած, կոշտ Brexit, որը բացասական երկարատև հետևանքներով է սպառնում բրտանական տնտեսությանը։ Օրենքը Բորիս Ջոնսոնի կառավարությանը պարտադրում է խնդրել ԵՄ-ին 3 ամսով Brexit-ի հետաձգման մասին, եթե Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության չգան մինչև հոկտեմբերի 19-ը։

Ջոնսոնի կառավարությունը, որ դեմ է ԵՄ-ի հետ բանակցությունների ձգձգմանը, փորձում էր, սակայն չի կարողացել խանգարել օրենքի ընդունմանը, որը ներկայացրել էին ընդդիմադիր կուսակցությունները՝ իշխող Պահպանողական կուսակցության մի քանի անդամների աջակցությամբ։
Միաժամանակ, վարչապետը խոստացել է, որ ոչ մի պարագայում չի խնդրի Բրյուսելին հետաձգման մասին և կպայքարի, որ երկիրը մինչև հոկտեմբերի 31-ը դուրս գա ԵՄ-ի կազմից։ Նրա որոշ հայտարարություններ քաղաքական վերլուծաբանները մեկնաբանել են որպես օրինազանցություն՝ նշելով, որ դրա համար վարչապետին կարող է դատարան և նույնիսկ ձերբակալություն սպառնալ։ Սակայն The Daily Telegraph-ի աղբյուրները նշել են, որ վարչապետը միանգամայն օրինականորեն կարող է շրջանցել օրենքը։ Դրա համար Ջոնսոնը պետք է Բրյուսելին համոզի, որ նա չպետք է համաձայնի Brexit-ի հետաձգմանը՝ կանգնելով կառավարության և ոչ թե խորհրդարանի կողմը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".