Последние новости

Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը

Հայաստանում կստուգվեն բոլոր 27 մետաղական հանքերը` գործող և լքված։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մասնավորապես, հիմա ստուգումներ են ընթանում Կապանի պղնձի լքված հանքում (Կապանում երկու հանքերից մեկը)։ Հանքերից մեկը` Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, շահագործում է Chaarat Gold ընկերությունը։ Մյուսը` Կապանի պղնձի հանքը, չի շահագործվում 2009թ.-ից։ Բայց անձրևները շարունակում են հանքից թափոնները լցնել Կավարտ գետակը, այնտեղից էլ` Ողջի գետը։

2009թ.–ին, երբ հանքը հանձնվել է պետությանը, այն շահագործող ընկերության` Dundee Precious Metals–ի վրա ռեկուլտիվացիայի պարտավորություններ չեն դրվել։ Միաժամանակ, հանքն աշխատել է թե՛ ցարի ժամանակ, թե՛ խորհրդային շրջանում, իսկ Dundee–ն շահագործել է այն ընդամենը մի քանի տարի։ Այնուհետև ընկերությունը հրաժարվել է արդեն սպառված հանքից և ևս մի քանի շահագործել Շահումյանի հանքը։

«Մենք կպարզենք, թե ով է պարտավոր ռեկուլտիվացիա իրականացնել և ինչ ծավալներով», – հայտարարեց նախարարը։

Ստուգումներ են ընթանում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքում և այլ մետաղական հանքերում։

«Այստեղ մեզ համար այնքան էլ հասկանալի չեն ջրի մոնիտորինգի վերաբերյալ տվյալները։ Կան դեպքեր, երբ վերևի կետերում, լեռների գագաթներին այն ավելի կեղտոտ է, քան ներքևում, երբ հոսում է պոչամբարից։ Մենք կրկին կստուգենք այդ տվյալները», – նշեց նախարարը։

Այժմ նախարարությունը ֆինանսական միջոցներ է որոնում պոչամբարների ռեկուլտիվացիայի համար։ Կառավարության կարծիքով` այն պետք է լինի ոչ միայն մակերեսային, այլ նաև խորքային։ Ֆինանսավորման մասով բանակցություններ են ընթանում եվրոպական կազմակերպությունների հետ, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ