Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՂ ՈՒԺԻ ՀԵՏ 1,5 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿԱՊՈՂ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՏ ՊԱՐԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻ ԲԱՐԱԿ ԿՈՃԻ ԹԵԼ»
«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ և կառավարության լեգիտիմությանն ու պարտավորություններին։ Սահակյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարող ուժի վստահության նման ցածր մակարդակի պայմաններում խոստացված բարեփոխումները տապալվելու մեծ շանսեր ունեն։
«Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ը, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորություն ունեն։ Այդպիսիք չանելը ճակատագրական հետևանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաև՝ որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր է իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։ Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք մշակելու և իրագործելու կառավարող ուժի վերջերս ցուցաբերած կարողությունները։
Իսկ ի՞նչ է անում կառավարող ուժը այդ վստահությունն ու կարևորագույն ռեֆորմներ իրագործելու լեգիտիմությունը ստանալու կամ, նվազագույնը, եղածը չկորցնելու համար։ Ամուլսարի հարցի դեպքում նա քաղաքացիների հետ պայման կապելուց հետո, այդ պայմանների դեպքում իր ուզածին չհասնելով, փոխեց պայմանը։ ԵՎ հարց է առաջանում՝ ո՞ր մի ողջամիտ ուժը/մարդը կլոր սեղանի շուրջ բան կքննարկի, կպայմանավորվի, եթե գիտի, որ դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը ավելի շուտ չի կատարվի, քան կկատարվի։ Դուրս գանք ներքին քաղաքականության սահմաններից։ Ո՞ր երկիրը, միավորումը կնստի լուրջ բան կքննարկի նման ուժի հետ, որն իր քաղաքացիներին ոտի վրա քցում է։ Ես իմ դեպքում, որպես մի քաղաքացի, կարող եմ ասել, որ կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել է մի բարակ կոճու թել։
Ամուլսարի հարցը միայն հանք դառնալու կամ սար մնալու հարց չի արդեն։ Ամուլսարի հարցը նոր քաղաքական համակարգ ունենալու կամ չունենալու, կուսակցությունների մասին լավ օրենք ունենալու կամ չունենալու, ընտրական լավ օրենսգիրք ունենալու կամ չունենալու հարց է։ Չե՞ք հավատում, ընկերներ, փորձե՛ք»։
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".