Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կրկին ակցիա են իրականացնում Երևանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն արդեն չորրորդ օրն է հավաք են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին: Դատարանի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 14:03
Деятельность церкви не может ограничиваться лишь духовной жизнью, все те, кто этого не принимают, заблуждаются. Об этом заявил доктор политических наук, руководитель Союза востоковедов Армении «Ex Oriente» Арсен Гаспарян, отметив, что эта мысль впервые была озвучена экс-президентом Франции Николя Саркози, передает Verelq.am.
-
2024-05-09 13:46
Глава Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян ответил силовым структурам и заявил, что никаких противоправных действий не должно быть со стороны правоохранителей, передает Sputnik Армения.
-
2024-05-09 13:46
Следственный комитет Армении выступил с третьим сообщением, касающимся акций протеста против делимитации в Тавуше, передает Sputnik Армения.
-
2024-05-09 13:44
Посол Франции в Армении Оливье Декоттиньи назвал позитивным развитием начало делимитации границы Армении и Азербайджана на основе Алматинской декларации, передает Новости-Армения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։