Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ԲԱՔՎԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ
2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում` Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր արոտվայրում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից։
17-ամյա երիտասարդն ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։ Հենց այդ տարի թղթերը հանձնել էր՝ զինվորական կրթություն ստանալու համար։ Ապագա զինվորականը սպանվեց հենց իր հողում ադրբեջանցու կողմից։
«Իմ խնդրանքն է մեր ղեկավարությանը, լրագրողներին, որ էդ թուրքերն Ադրբեջան չգնան։ Եթե Կարմիր խաչը տարավ, նրան հերոս են տալու»,-որդու հուղարկավորությունից հետո ասել էր Սմբատի հայրը։
Այսօր Բաքուն առաջարկել է խմբի անդամ հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։ Քիչ առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրեց՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։
Ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի որոշումը։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ Արցախում վճռական են, հայտարարությունն անընդունելի է, իսկ իրենք մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ ու նենգ խաղերը հասնեն նպատակին։
«Նամակը հասցեագրվել է Հայաստանին։ Պետք է պատասխան տա Երևանը, բայց այլ ձևով՝ ընդգծելով Արցախի անկախ ու սուբերեն հանգամանք լինելը»,-նշեց նա։
Բաբայանը չի էլ ցանկանում խոսել ադրբեջանցի հանցագործներին Բաքվին հանձնելու հետևանքների մասին։
«Ասենք մենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենք նայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավոր ընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։ Երկրորդը՝ նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։ Ստացվում է, որ մեր իշխանության՝ դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»,-ասաց Բաբայանը։
Արցախի նախագահի խոսնակը մի քանի հարցեր է հնչեցնում՝ ինչո՞ւ նման դատավարություն տեղի ունեցավ, փաստորեն պետք է ջնջե՞լ դատավարությունը, թափանցիկությունը, իրավապահների աշխատանքը։
«Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»,-նշեց նա։
Բաբայանն ընդգծում է, եթե Արցախն ասում է, որ մարդասպաններին, ահաբեկիչներին, չենք փոխանակում, դա չի նշանակում, որ չի ցանկանում վերադարձնել գերության մեջ հայտնվածներին։
«Դա ցավ է մեզ համար, գերության մեջ հայտնվածների փոխարեն կարող էր լինել մեզանից մեկը։ Բայց Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել նրանց։ Նրանք հանցագործություն չեն կատարել։ Աշխարհը, իրավապաշտպան կազմակերպություններըն ու իրավապաշտպանները պապանձված են, հասկանո՞ւմ եք։ Սաֆարովի պես տականքին, մարդասպանին վերադարձրել են, Հունգարիային վճարել են, ոչ ոք չի խոսում։ Հանցագործներին առաջարկում են բաց թողնել ոչ մեկ չի խոսում։ Նամակներն ուղարկում են միջազգային կառույցներին սեպտեմբերի 11-ին, երբ ամբողջ աշխարհն այդ օրը նույնացնում է ահաբեկչության հետ, ոչ ոք չի խոսում։ Բա ո՞ւր են իրավապաշտպանները, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով հայտարարություն են անում, ճառեր են ասում, կարծես աշխարհի վերջն է։ Հիմա ինչի՞ չեն խոսում, թե ներսում, թե դրսում։ Մենք պետք է պահպանենք ու պաշտպանենք մեր պետականությունը, արժանապատվությունը, հարգենք մեր թափած արյունը»,-ընդգծեց Բաբայանը։
Արցախի նախագահի խոսնակն այսպիսի օրինակ է բերում, ենթադրենք Սաֆարովը նստած լիներ Արցախի բերդում, Ադրբեջանն առաջարկեր փոխանակել, ի՞նչ պատասխան էինք տալու, պիտի հանձնե՞ինք։
«Ամեն մարդ ցավը պետք է ընդունի որպես իր սեփականը։ Որևէ տարբերություն չկա Սաֆարովի ու այդ հանցագործների միջև։ Սա մեր պետականության դեմ հանցագործություն է։ Ցավալի է, որ բոլորը պապանձված են, հասկանում եմ՝ իրավապաշտպաններն ինչու չեն խոսում, բայց դա ևս մեկ անգամ կարևորում է, որ մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, միասնական լինենք, ճիշտ աշխարհքաղաքականություն վարենք»,-կարծիք հայտնեց նա։
Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:
Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 17:34
Азербайджану передаются территории без проведения конституционного референдума, Генпрокуратуре нечего сказать по этому поводу, она не видит необходимости в принятии превентивных мер? Об этом заявил депутат парламента РА от оппозиционной фракции «Армения» Арцвик Минасян, обращаясь к генпрокурору Армении Анне Вардапетян. Однако Вардапетян не дала внятного ответа, указав, что полномочия прокуратуры очень четко определены в Конституции.
-
2024-04-29 17:33
Чрезвычайный и полномочный посол Франции в Республике Армения Оливье Декотиньи принял делегацию, возглавляемую кардиналом Жан-Марком Авелином, архиепископом города Марсель.
-
2024-04-29 17:30
Инаугурация президента России Владимира Путина состоится 7 мая в 12.00 по московскому времени. После президентских выборов в России одним из вопросов повестки дня был вопрос о том, поедет ли Никол Пашинян в Россию для участия в церемонии. Источники MediaHub утверждают, что на данный момент решено не ехать. По сути, Армения хочет еще раз показать, что как союзник она недовольна Россией.
-
2024-04-29 17:29
Апелляционный суд решил оставить под арестом оппозиционного блогера Нарека Самсоняна. Об этом адвокат Рубен Меликян сообщил в соцсетях.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
2019-10-02 15:13
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
2019-10-02 13:04
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
2019-09-26 19:55
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։