Последние новости

ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ ՕՅԻՆ Է ՆԱ ԲԵՐԵԼՈՒ ՄԵՐ ԳԼԽԻՆ

..Եվ կրկին՝ աղմուկ հանած հրաժարականների մասին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետը դժգոհ էր, թե ինչպես են իրենց աշխատանքը կատարում Վանեցյանը և Օսիպյանը։ Բայց գեներալների հանդեպ հարգանքից դրդված, որոնց հենց ինքն էր վերջերս շնորհել այդ կոչումը, առաջարկել է նրանց, որ իրենց ձեռքով ազատվելու դիմում գրեն, ինչն էլ նրանք արեցին

Եվ այսպես, վարչապետը դժգոհ էր։ Իսկ Վանեցյանն ասում է, որ համատեղ աշխատանքի որոշ տեսանկյուններ անհամատեղելի էին սպայական պատվի ու արժանապատվության մասին իր պատկերացումների հետ։ Օսիպյանն առայժմ ոչինչ չի ասում, բայց խոստանում է արտահայտվել ավելի ուշ։ Ողջ հարցն այն է, որ ԱԱԾ նախկին ղեկավարի օրինակից դաս առած վարչապետը նախկին ոստիկանապետին համենայն դեպս նշանակեց իր խորհրդական, որպեսզի աչքի տակ պահի։ Այնպես որ Վանեցյանի հայտարարությունն ակնհայտորեն օգուտ բերեց Օսիպյանին։

Բայց վերադառնանք Արթուր Վանեցյանին և փորձենք համադրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի բացատրությունը հատուկ ծառայության նախկին տնօրենի հայտարարության հետ։

Համաձայնեք, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ վարչապետը կանչում է Վանեցյանին և պահանջում, օրինակ, թարմ տվյալներ ներկայացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի անդրկուլիսյան պայքարի մասին։ Իսկ ԱԱծ տնօրենը , լսելով, մտածում է. «Ոչ, նման հանձնարարությունն անհամատեղելի է սպայական պատվի ու արժանապատվության մասին իմ պատկերացումների հետ…»։ Կամ Փաշինյանը հանձնարարում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Հայաստանում թուրքական ազդեցության լրտեսակազմի գործունեությունը կանխարգելելու ուղղությամբ, իսկ Վանեցյանը մտածում է. «Չէ, դա անհամատեղելի է իմ պատկերացումների հետ…»։ Կամ Փաշինյանը հանձնարարում է ուժեղացնել պայքարը կոռուպցիոն երևույթների դեմ, իսկ Վանեցյանը կոռուպցիայի դեմ պայքարն անհամատեղելի է համարում սպայի պատվի հետ

Ոնց էլ շրջես, խոսքը կարող է վերաբերել միայն մեկ բանի. այն հանձնարարություններին, որ վարչապետը տալիս էր և պատրաստվում էր շարունակել տալ հատուկ ծառայությունների տնօրենին քաղաքական հետախուզության ոլորտում, վարչապետի քաղաքական կամ այլ ընդդիմախոսների դեմ ուղղված միջոցառումների առումով։ Եվ այստեղ չի կարելի չհիշել, որ իր ընդդիմադիր անցյալում ինքը՝ Փաշինյանը սիրում էր խոսել այն մասին, թե այ ԱԱԾ-ն, իր անմիջական պարտականություններով, հետախուզությամբ ու հակահետախուզությամբ զբաղվելու փոխարեն, զբաղվում է քաղաքական գործիչների հետապնդմամբ, խոսակցությունների գաղտնալսումով և այլն։

Սակայն այդ ամենը ընդդիմադիր եղած ժամանակ էր։ Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, վարչապետը ոչ միայն տալիս է նման «նրբաբնույթ» հանձնարարություններ, այլև հետո էլ դեռ զարմանում է Վանեցյանի հայտարարության վրա, իբր՝ ախր մինչև հիմա դու այդ հանձնարարությունները կատարել ես և պատվիդ և ուսադիրներիդ մասին չես հիշել։ Ավելին, ԱԱԾ տնօրենի հրաժարականը վկայում է այն մասին, որ վարչապետը այդ պաշտոնում ուզում է տեսնել այնպիսի մարդու, որը նման բնույթի հանձնարարությունները կկատարի Վանեցյանից շատ ավելի պարտաճանաչ կերպով։ Այսինքն պետք է սպասել, որ քաղաքական հետախուզությունը Հայաստանում շուտով կբարձրանա նոր մակարդակի։

Օսիպյանի դեպքում պատկերն, ըստ երևույթին, հետևյալն է։ Դեռևս հրաժարականի մասին պաշտոնական հաղորդումներից առաջ տեղեկություն էր շրջում այն մասին, որ ոստիկանապետը դիմում է գրելու Ամուլսարի հանքավայրի մշակմանն առնչվող հարցերի պատճառով։ Ավելի ճիշտ՝ այն պատճառով, թե ինչպես է կատարվում ճանապարհների արգելափակումը վերացնելու վարչապետի հանձնարարությունը, որպեսզի «Լիդիանը» կարողանա շարունակել իր աշխատանքը՝ հակառակ բողոքի զանգվածային ակցիաների։ Եվ, քանի որ Օսիպյանի հրաժարականը շուտով հաստատվեց, պետք է ենթադրել, որ դրա «ամուլսարյան» հիմնավորումն իր տակ իրական հող ունի. վարչապետը ոստիկանապետի աթոռին ուզում է տեսնել մարդու, որն ավելի վճռականորեն կկասեցնի բողոքի զանազան ակցիաները։

Մի խոսքով, ամեն ինչ տրամաբանական է. հենց պոպուլիստներից են աճում ամենաիսկական բռնակալներ։ Այդ միտքը սիրում է կրկնել Անդրանիկ Միհրանյանը և բերում օրինակներ. Էրդողանը՝ Թուրքիայում, Օրբանը՝ Հունգարիայում, դե, իսկ փոքրիկ ֆյուրերի մասին, որն աշխարհը ներքաշեց գլոբալ պատերազմի մեջ, հայտնի է բոլորին։

Այս պատմության մեջ կա ևս մեկ ուշագրավ պահ։ Ուժայինների հրաժարականներ, նոր նշանակումներ. այդ ամենը, իհարկե, եղել է նաև նախկինում։ Բայց առանձնակի իրարանցում չի առաջացրել։ Իսկ այ հիմա բոլորն ասես քարացել են սպասման մեջ։ Հասարակությունն անհանգստացած է, և այդ տագնապը պայմանավորված է բացառապես իր՝ վարչապետի անձով ու վարքագծով։ Օդում հարց է կախված. ուրիշ էլ ի՞նչ օյին է նա բերելու մեր գլխին։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ