Последние новости

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Տարեց մարդիկ հիշում են 70, 80-ական թվականների նախատոնական օրերի անհոգ մթնոլորտը, երբ հաստատություններում աշխատանքն ավարտվում էր սահմանվածից երկու ժամ առաջ, իսկ մինչ այդ ընդմիջմանը անպայման զրնգում էին գավաթները և գործընկերները միմյանց պատմում էին իրենց տոնական ծրագրերի մասին։ Այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ՝ «սիրո և համերաշխության» հռչակված մթնոլորտում, որն իր դրոշմն է թողնում ինչպես առօրյայի, այնպես էլ տոների վրա։ Սակայն այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Եկեք սկզբում հիշենք, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրն է։

Ես պատկանում եմ Հայաստանի այն քաղաքացիների թվին, ովքեր 1991 թվականի հանրաքվեին կողմ քվեարկեցին հանրապետության անկախությանը՝ ԽՍՀՄ կազմից ելքով։ Հիշեցնեմ, որ «այո» ասողների թիվը կազմում էր քվեարկության մասնակիցների 99,31% կամ ընտրական իրավունք ունեցող բնակչության 94,39%-ը։ Տարիների հետ շատերը զղջացին իրենց ընտրության համար, հեռացան երկրից, հուսախաբվեցինԲայց, բարեբախտաբար, ոչ բոլորը։ Ի դեպ, անկախ Հայաստանի առաջին քաղաքացին դարձավ սեպտեմբերի 22-ին ժամը 00.01 րոպեին Հանրապետական կլինիկական հիվանդանոցում ծնված տղան։ Ծնողներն էին Բորիս Արշալույսի Նազարյանը և Հասմիկ Հայկի Խալաֆյանը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կոչեցին նրան և որտե՞ղ է հիմա այդ ընտանիքը։

Ամեն դեպքում ցանկանում եմ շնորհավորել նրանց և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ և արտահայտել իմ երախտագիտությունն ու հիացմունքը 28 տարի առաջ իրենց կատարած քայլին հավատարիմ մնալու համար։

Այդ ժամանակահատվածում այնքան շատ իրադարձություններ տեղի ունեցան, որ միայն դրանց թվարկումը բազմաթիվ էջեր կզբաղեցնի։ Երկրի նոր կարգավիճակը բազմաթիվ բարդագույն խնդիրներ դրեց նրա քաղաքացիների առջև։ Գլխավորը, անշուշտ, Արցախյան պատերազմն էր։ Այդ խնդիրը մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել համայն հայության օգնությամբ։ 1994 թվականի հրադադարը նշեց այն նվազագույն աշխարհագրական սահմանագծերը, առանց որոնց հայերի համար ավելի անվտանգ կլիներ ևս մեկ անգամ խնդրել ընկեր Ստալինին անվճար «ուղեգիր» հատկացնել իրենց դեպի Ալթայի երկրամաս։ Նա, ով դա չի հասկանում, այդ նույն առաջնորդի արտահայտությամբ՝ «ժողովրդի թշնամի» է։ Տվյալ դեպքում՝ հայ ժողովրդի։

Բացի սեփական հողը պաշտպանելուց, անկախության տարիներին ստիպված եղանք վերակառուցել տնտեսությունը, կապիտալիզմ կառուցել, ամոթխածորեն անվանելով դա «շուկայական հարաբերություններ»։ Այստեղ մեր նվաճումները, մեղմ ասած, շատ ավելի համեստ են։ Կասկածից վեր է, որ նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկի համար այնքան ծանր չի եղել, որքան Հայաստանի։ 88-ի դեկտեմբերին ճայթեց Սպիտակի աղետալի երկրաշարժը, տանիքից զրկելով հարյուր հազարավոր մարդկանց, իսկ ավելի վաղ, մարտից սկսած, Ադրբեջանից սկսեցին հանրապետություն գալ փախստականներ, որոնց հոսքը տարեցտարի սկսեց չափվել հարյուր հազարավոր տարաբախտ մարդկանցով։ Այս ամենին գումարեք տրանսպորտային շրջափակումը, ինչի պատճառով Հայաստանը զրկվեց երկաթուղային ճանապարհներից, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամը։ Եվ էլի շատուշատ այլ բաներ

Բնականաբար, ծագած ահռելի խնդիրները հաջորդող տարիներին արտագաղթի առիթ դարձան բազմաթիվ ընտանիքների համար։ Իսկ «ընտրյալ» ճարպիկ գործարարները, որոնք հարստություն դիզեցին պետական սեփականության թալանչիական սեփականաշնորհման արդյունքում, ձեռնամուխ եղան «վայրի կապիտալիզմ» կառուցելուն։ Հասկանալի է, որ դա անխուսափելի փուլ էր շուկայական հարաբերությունների անցնելու ճանապարհին։ Փողերը պետք է սկզբում կուտակվեին մարդկանց մի մասի մոտ, որպեսզի հետո նրանց խելքին հասներ, որ կիսվել է պետք բյուջեի հետ։ Հակառակ դեպքում բոլորը կմեկնեն և մարդ չի մնա, որոնց հրամայես։ Որոնց հետ նշես Անկախության օրը։

Այս ճշմարտությունը մեծ դժվարությամբ էր ճանապարհ հարթում դեպի իշխանավորների ուղեղներ։ Եվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ ժամկետի վերջում տեղ հասավ։ Իշխողները սկսեցին աստիճանաբար ծավալել բարեփոխումները ոչ թե խոսքով, այլ գործով։ Բայց անում էին դա ծայրաստիճան դանդաղ։ Արդյունքում անցած տարվա Անկախության օրը նրանք խորհրդարանական Հայաստանում ունեին միայն անկայուն խորհրդարանական մեծամասնություն։ Բայց այդ ամբիոնն էլ 2018 թվականի վերջին պարզապես բռնազավթվեց «հեղափոխական» ամբոխների կողմից՝ նորաթուխ վարչապետ Ն.Փաշինյանի կոչով։ «Սիրո և համերաշխության» մթնոլորտի հեղինակի, հայերին «սևերի» և «սպիտակների» բաժանողի, ամեն տեսակի «հականերին» ասֆալտին փռողի, պատերին ծեփողի, որը համարում է, թե իշխանությունն իր ձեռքում է հայտնվել լրջորեն ու երկար ժամանակով։

Ընդունված չէ տոնական օրով խոսել լուրջ խնդիրների մասին։ Բայց այսօր երկրում կատարվող ամենը չի տրամադրում ուրախության։ Անկախության օրԽորամուխ լինենք այդ բառի բուն իմաստի մեջ. չէ՞ որ այն վերաբերում է ոչ միայն երկրին։ Այլև, օրինակ, իշխանության բոլոր երեք ճյուղերի անկախությանը։ Եվ ուրեմն ինչի՞ հիման վրա է գործադիր իշխանությունը՝ ի դեմս «ժողովրդական վարչապետի», սպառնում դատական իշխանությանը, պնդելով, թե երկրում չկա դատավոր, որը կկարողանա «ոչ» ասել իրեն։ Ո՞ր երկրում է վարչապետն առավոտյան «հեղափոխականների» ուժերով փակում բոլոր դատարանների դռները, իսկ երկոյան՝ զայրույթը փոխելով ողորմածության, մեծահոգաբար բացում։ Ուրիշ ո՞ր երկրում են վարչապետն ու խորհրդարանի նախագահը ոտնատակ տալիս Սահմանադրությունը, անօրինական հայտարարելով Սահմանադրական դատարանի որոշումը։

Չթվարկելով «հեղափոխականների» բոլոր ստեղծարարությունները, հիշեցնեմ միայն մեկ զառանցալի արտահայտություն։ Դա այն էր, երբ առաջնորդը հայտարարեց, թե իր «հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան հաղթանակն Արցախում։ Եվ ուրեմն անցած տարվա ապրիլին ՀՀ ազգաբնակչության մի մասի ուղեղի մթագնումը պետք է ավելի բա՞րձր դասել, քան 1991 թվականի սեպտեմբերի 21-ը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ Գյումրիից Երևան քայլարշավի մասնակիցները (ներառյալ Չալո շունը) և ծծկեր երեխաներին մանկասայլակներով Հանրապետության հրապարակ բերած հիմարավուն մայրիկները չեն քվեարկել անկախության օգտին

Նախորդ տարիներին էլ բազմիցս ստիպված ենք եղել գրել, որ Անկախության օրը դեռ այդպես էլ չի դարձել իսկական տոն բոլորի համար։ Այսօրվանը նույնպես շատ-շատերը դիմավորում են խառը հույզերով։ Քանզի «սիրո և համերաշխության» մթնոլորտի ներքաղաքական ջերմաստիճանը մոտենում է կրիտիկականի։

Ինչ է լինելու հետո՝ դժվար է կանխագուշակել։ Ուստի եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը, հիշենք բոլորին, ովքեր կառուցեցին անկախությունը, ովքեր կյանք տվեցին նրա համար։ Նրանք հավատում էին երկրի ապագային։ Եվ մենք միասին անպայման կանենք ամեն ինչ, որպեսզի նրանց երազանքներն ու հույսերը իրականանան։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ВСЕ МОЕ", - СКАЗАЛО ЗЛАТО. "ВСЕ МОЕ", - СКАЗАЛ БУЛАТ
      2024-06-01 12:48

      Эти строки из стихотворения А.С. Пушкина поневоле вспомнились при ознакомлении с альбомом "Честь и право", выпущенном Музеем истории Армении и посвященном коллекции оружия, хранящегося в музее. Авторы Артак Асатрян и Айк Назарян. В коллекции насчитывается более 400 экземпляров холодного и огнестрельного оружия, изготовленного, главным образом, в XVIII-XX веках. В книге по разделам, с текстом и фотографиями, рассказывается о видах оружия, развитии оружейного дела с давних времен до XX века включительно. Отдельная глава посвящена армянским оружейникам.

    • ХРАНИТЕЛИ ОБЩЕГО НАСЛЕДИЯ
      2024-05-28 10:34

      В декабре 1991 года Советский Союз прекратил свое существование. Союзные республики пустились в свободное плавание, погружаясь в загадочный, заманчивый мир рыночных отношений и дикого капитализма "с человеческим лицом". А старшее и среднее поколения еще долго оглядывались назад, в ту самую советскую жизнь, которая, оказывается, была вовсе не такой уж плохой по сравнению с новыми жестокими реалиями. Подросло поколение независимости, стало создавать семьи. Ну а те, кто старше, тянулись к ровесникам, вспоминая и осмысливая прожитые годы, весь свой путь от пионеров до пенсионеров. Одним из важных мест для встреч стало Объединение ветеранов РА имени Маршала И.Х. Баграмяна, которое отметило 67 лет своей деятельности.

    • "ГА" ПОЗДРАВЛЯЕТ СУРЕНА САРКИСЯНА
      2024-05-25 11:52

      В газете, кроме творческого коллектива, важную роль играют и другие авторы, приносящие или присылающие интересные статьи, оценивающие в беседах сделанное, порой подсказывающие темы. К их числу принадлежит инженер по образованию, экономист, публицист Сурен САРКИСЯН.

    • АРМЯНСКАЯ ИСТОРИЯ В МОНЕТАХ
      2024-05-21 10:06

      "Труды Музея истории Армении" - периодическое издание, выходящее в свет с 1948 года. Цель - представить работы армянских и иностранных исследователей, рассказывающие об экспонатах и документах различных музеев Армении. Материалы принимаются на армянском, английском, французском и русском языках, печатаются по решению Научного совета музея. Попытаемся заглянуть в один из этих сборников, изданный в 2023 году под N2 (12). Сделать это сложно.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ