Последние новости

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստել էր դիմում Սահմանադրական դատարանին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին։ Սակայն ՀՀ Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում։ Միևնույն ժամանակ, վերջնական որոշումն ընդունում է ինքը՝ Սահմանադրական դատարանը։

Նախաձեռնությանը հավանություն է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԵՏՔ Է ՄՇԱԿԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ՝ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
      2019-07-30 16:29

      Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հեռանկարն ու վտանգավորությունը այսօր հուզում է մեր համաքաղաքացիների մեծամասնությանը։ Եվ մենք շարունակում ենք հրապարակել ամենատարբեր մասնագետների, հայ մտավորականության ներկայացուցիչների դիրքորոշումն արտացոլող կարծիքներ։

    • ԿՐԿԻՆ՝ ՈՒՐԻՇԻ ՎՇՏԻ ՇԱՀԱՐԿՈ՛ՒՄ
      2019-06-15 07:55

      2 հանձնաժողով, 1 նախագահ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի նախագահությամբ փաստահավաք խմբի ձևավորման հետ միաժամանակ, զոհվածների հարազատները սկսեցին ակտիվորեն ներգրավվել ՀԱԿ-ի ակցիաներում՝ նախագահի նստավայրի, խորհրդարանի պատերի, Գլխավոր դատախազության շենքի մոտ։

    • ՎԵՆԴԵՏԱ՝ ՆՈՒՅՆ ՁԵՌՔՈՎ
      2019-06-11 15:19

      «Անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ…» Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրեց ՀՀ ողջ տարածքում դատարանների միաժամանակյա արգելափակման հետ կապված փաստերի քրեական հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողություններում, որոնք նրա կոչով կաթվածահար արեցին պետության ողջ դատական համակարգի աշխատանքը, հանցակազմը բացակայում է։