Последние новости

Բողոքի ակցիա կառավարության դիմաց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։

Գետաշենի տնտեսվարողներից Սամվել Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 72 հա տարածքում բանջարաբոստանային կուլտուրա են մշակում, մթերող գործարանի հետ 300 մլն դրամի պայմանագիր են կնքել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում կանգնել են փաստի առջև, քանի որ սկզբից ջուրը ընդհատումներով են տվել, ապա ամբողջությամբ կտրել։

«Ամեն տարի մշակում ենք արժեքավոր բանջարաբոստանային կուլտուրաներ, վաճառում ենք գործարաններին։ Այս տարի ևս, 300 մլն դրամի պայմանագիր ունենք կնքած, որից 58 մլն դրամը կանխավճար ենք ստացել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ջրի գրաֆիկի խախտում էր սկսվել, ամսի 15-ից արդեն ջուրը փակել են։ Պարզեցինք, որ այն գնում է ՀԷԿ, հետո էլ դեպի Թուրքիա և Իրան։ Դիմել ենք մարզպետարան՝ պահանջով, որ հանձնաժողով կազմեն, որպեսզի հնարավոր լինի վնասի չափը հաշվարկել։ Դիմումն ընդունեցին, բայց ասացին, որ իրավասություն չունեն վնասի չափը գնահատելու», - ասաց Գետաշենի բնակիչը։

Գյուղացիների հետ հանդիպել է Ջրային ռեսուրսների կոմիտեի փոխնախագահը։

«Այդ չորացող դաշտերում մի 3-5 րոպե է տևել մեր հանդիպումը։ Ինքն ասաց, թե մեր պոմիդորը հիվանդ է։ Ես ասել եմ, որ մենք այդ հարցով չենք հավաքվել։ Նա ուղղակի հասկացրեց, որ եկել է ոչինչ չանելու համար», - ասաց Սամվել Մուրադյանը։

Վերջինս նշեց նաև, թե այդ համակարգը կաղում է, ջրային ռեսուրսներն ընդհանրապես չեն աշխատում։

«Մեր երկրում ճանապարհ փակելը դարձել է լսելի դառնալու միակ տարբերակը, և եթե մենք լսելի չլինենք, կփակենք այս ճանապարհը», - ասաց Սամվել Մուրադյանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԲՈՒԿԼԵՏ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ
      2021-07-01 18:57

      Երբ և որտեղ կրկին բանը բանից կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) և անձամբ Նիկոլի խոստացած ապագան, ինչպես պարզվեց, լինելու է առանց ոռոգման ջրի։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ ապագայում շատ բան չի լինելու այն ամենից, ինչն անհրաժեշտ է չգիտես ինչի հիման վրա «հպարտ» քաղաքացիների նույնիսկ տարրական գոյատևման համար, չենք խոսում արդեն նրանց բարգավաճման մասին…

    • ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՇՆՈՐՀ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
      2021-03-19 21:52

      Փաշինյանի կառավարությունը փոշիացրեց իր նախորդների աշխատանքի արդյունքները Ս.թ. մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը կարևորեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ջանքերը, մանավանդ որ, ինչպես նշեց նա, դա գործնականում միակ ոլորտն է, որը նախորդ տարվա արդյունքներով աճ է գրանցել: Հիշեցնենք, որ այդ աճն արտահայտվել է համեստ 1,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բայց կառավարության նույնիսկ այդ «մեծ նվաճումը» ջնջեց իր ռեպլիկով անպատեհ մեջ ընկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կցկտուր հաղորդելով, որ Վիճկոմիտեն արդեն հասցրել է վերանայել այդ ցուցանիշը, այսինքն հասկացնել տվեց, որ գյուղատնտեսությունը նույնպես չարժե դասել աճ արձանագրող ոլորտների շարքը…

    • Բողոքի ակցիա կառավարության դիմաց
      2019-10-03 12:38

      Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

    • Բողոքի ակցիա կառավարության մոտ
      2019-09-19 13:02

      Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում: