Последние новости

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր առավոտյան ժամանել է Արցախ: Կոնգրեսականը կհանդիպի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրերն ու ուսումնասիրելու ժողովրդավարության ամրապնդման գործում ԱՄՆ-ի օգնության նոր միջոցները:

Փալոնեին դիմավորել է Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ: Նրան ուղեկցել են ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կոնգրեսի աշխատակից Ջեյմս Ջոնսոնն ու ՀՀ կառավարության աշխատակիցներ:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆն ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու պետքարտուղարությանն ուղղված իրենց նամակում պահանջել են անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Մեզ խորապես անհանգստացնում է Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության անհավասարությունը»,- նշվում է կոնգրեսականների նամակում, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԱՋՈՂ ԱՅՑ՝ 340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ
      2019-09-27 19:51

      Եվ այսպես, ավարտվեց Փաշինյանի այցը ԱՄՆ, ինչը հարկատուների վրա նստեց ավելի քան 340 հազար դոլար։ Փողերն իզուր չեն ծախսվել։ Վարչապետի անդրօվկիանոսյան հայտարարություններից մենք իմացանք հետևյալ նորությունները. որոշ եկեղեցականներ պետք է ծնկի գան նոր իշխանության առջև, մամուլը ցանկանում է ջարդել նոր իշխանության ողնաշարը, Արթուր Վանեցյանը պետք է աղբանոց նետի իր ուսադիրները, որովհետև համարձակվեց քննադատել նոր իշխանությանը ի դեմս իրեն՝ Փաշինյանի, Գերագույն հրամանատարի, և վերջին անգամ այդպես իրենց պահել են պուտչիստները Ռուսաստանում 1991 թվականին…

    • ՏԵՆԴ՝ «ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ»
      2019-09-24 20:03

      Ինչե՞ր իմացանք մենք փառապանծ Լոս Անջելես քաղաք վարչապետի կատարած ուղևորությունից։ Հասկանում էինք, իհարկե, որ շոուն վեհաշուք կլինի։ Բուն շոուի ժամանակ Փաշինյանը պատշաճ պահվածք էր ցուցաբերում, հռետորական արվեստով թղթից կարդալով գրած տեքստը։ Կարդում էր զգացմունքներով համակված, նույնքան հուզառատ խոսում Հայաստանի գալիք հզորության մասին, մեջընդմեջ արտասանելով Սևակի և Փաշինյանի բանաստեղծությունները։ Կամ հակառակը՝ Փաշինյանի ոտանավորները՝ Սևակի հետ փոխառփոխ։

    • Նախագահ Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» քոլեջ
      2019-07-23 10:32

      Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։

    • Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը
      2019-05-14 20:45

      Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է newsarmenia.am-ը: