Մարության․ Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է քաղաքապետի պաշտոնական կայքում։
Քաղաքապետը նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։
Վերը նշված փաստերը քաղաքային իշխանությանը ստիպել են ուսումնասիրել` արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը։
Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հուլիսից քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը, որն ավարտվել է օրեր առաջ։
«1. աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը։
2. աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած` անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը։
3. 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը։
4. պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը։
5. գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ»,–խախտումները թվարկել է Հայկ Մարությանը` նշելով, որ հենց այդ ամենն էլ իր համար հիմք են հանդիսացել ընկերության հետ պայմանագիրը լուծարելու համար։
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով։
Հիշեցնենք`Հայաստանի դատախազությունը սեպտեմբերի 27–ին հայտարարություն էր տարածել, ըստ որի` քաղաքապետարանի պաշտոնյաները 2013թ. և 2015թ. փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, իբր «Սանիթեքի» ունեցած ռեսուրսներն ու պահանջվող որակավորումները համապատասխան են ներկայացվող պահանջներին։ Դրանից բացի, պայմանագրերը կնքվել են առանց անհրաժեշտ բանկային երաշխիքի։
Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., վերահսկողություն չեն իրականացրել կատարված նկատմամբ: Արդյունքում` տարիներ շարունակ համայնքային բյուջեից «Սանիտեք Ինթերնեշնլ» և «Սանիտեք SARL» ընկերություններին վճարվել են չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` համայնքին պատճառել են շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում այս հիմքով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:
Սեպտեմբերի 2–ին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ:
«Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատել էր որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստացել, որ այն ունենալու է իր իրավական հետևանքները, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-14 19:33
Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը։ Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել։
-
2019-07-23 14:43
Մայրաքաղաքում օրեցօր վատացող աղբահանության մասին ահազանգում են բոլորը։ Շենքերի հարևանությամբ մի քանի մետր բարձրացած աղբի նկարներ սոցկայքեր ներբեռնում են հարյուրավոր մարդիկ։ Տարածվող հոտից բողոքում են բոլորը։ Սակայն իրավիճակի բարելավման խոստումներ առայժմ չկան, առկա վիճակի հնարավոր վտանգների մասին զգուշացումներ ու կանխատեսումներ էլ չկան։
-
2019-07-18 07:07
«Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին՝ պայմանավորված նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված և ոչ համաչափ պատժամիջոցներով ու տուգանքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
-
2019-04-20 07:52
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիտեկ»-ը ենթարկվել է շուրջ 13 միլիոն դրամ տույժի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։