Последние новости

ՆՈՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈ՞Վ

Օրերս ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվեց գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Իհարկե, այս՝ նախագծային փուլում դեռևս վաղ է գնահատել երկրի 2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բովանդակությունը։ Բայց այդուհանդերձ դրա որոշ բնութագրիչներ արդեն հիմա ուշադրություն են գրավում և հարցեր ծնում։ Իսկ կոնկրետ՝ ծախսերի, եկամուտների, պակասուրդի վերաբերյալ…

Եվ այսպես, համաձայն նախագծի, հաջորդ տարի բյուջեի եկամուտները կկազմեն 1,69 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 1,88 տրիլիոն, իսկ բյուջեի պակասուրդը՝ 183 միլիարդ։ Նշենք, որ ընթացիկ տարում եկամուտները ծրագրված են 1,49 տրիլիոնի մակարդակով, ծախսերը՝ 1,64 տրիլիոնի, իսկ պակասուրդը՝ 151,6 միլիարդի։ Լավ, ենթադրվում է, թե բյուջեի եկամտային մասը եկող տարի ավելանալու է, բայց մի տեսակ թախծալի է նրանից, որ ծախսերի աճն այնքան էլ էլ համարժեք չի լինելու եկամուտների աճին։ Այսինքն եկամուտներն աճելու են 200 միլիարդով, իսկ ծախսերը՝ 240 միլիարդով։ Եվ առավելևս տհաճ է, որ աճելու է նաև բյուջեի պակասուրդը. 31 միլիարդով։

Ասենք, հայկական բյուջեն ավանդաբար ավելի շատ ծախսում է, քան ստանում։ Այնպես որ այդ առումով փաստաթուղթը ոչ մի նորույթ չի պարունակում։ Թեև էնտուզիազմը, որով գործող իշխանությունը ձեռնմուխ եղավ հինը կոտրելուն, կարող էր վերաբերել նաև ֆինանսական ծրագրման հարցին և բյուջեի պակասուրդի կրճատման ճանապարհով գնալու ձգտմանը, այլ ոչ թե հակառակը՝ ավելացման։

Այստեղ ուշադրություն դարձնենք ևս մեկ գործոնի վրա. բյուջեի դեֆիցիտը, որպես կանոն, և դարձյալ ավանդաբար, ծածկվում է հիմնականում վարկային միջոցների հաշվին։ Իսկ դա նշանակում է, որ 2020 թվականի բյուջեն այն տեսքով կատարելու համար, ինչպես որ հաստատվել է դրա նախագիծը, կառավարությունը ստիպված կլինի խրվել նոր պարտքերի մեջ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, չեն զարմացնում վերջին ժամանակներս հաճախակի դարձած խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է նոր վարկ վերցնել 250 միլիոն դոլարի չափով։ Այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, բայց ակնհայտ է, որ բյուջեն սպասարկելու համար, ընդ որում՝ ոչ միայն 2020 թվականի, այլև ընթացիկ տարվա, անհրաժեշտ են վարկային միջոցներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք այս տարի կառավարության ձեռնարկած բազմաթիվ հանրահայտ քայլերը (աշխատավարձերի բարձրացում, հարկային առավելություններ, այլ սոցիալական ծրագրեր), որոնք պահանջում են կայուն ֆինանսավորում։ Այնպես որ հաջորդ տարի երկրի պարտքային բեռի էական աճից խուսափել հաստատ չի հաջողվի, դա ակնհայտ է։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև 2020 թվականի բյուջեի նախագծի եկամտային մասը։ Ավելի ճիշտ՝ ընթացիկ տարվա համեմատ դրա աճը 200 միլիարդով։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի հաշվին է ծրագրվում այդպիսի աճ ապահովել։ Ասել, թե հայկական տնտեսությունն ինտենսիվ զարգացում է ապրում, կարող են թերևս միայն կառավարության անդամներն ու նրանց ղեկավարը, որոնք պարբերաբար «ուրախացնում են» ժողովրդին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճով, ընդ որում հաշվի չառնելով, որ տնտեսության իրական զարգացումը պարզապես չի կարող չուղեկցվել, ասենք, էլեկտրաէներգիայի սպառման աճով։ Իսկ այդ ոլորտում (էլեկտրաէներգիայի սպառման) մշտապես անկում է գրանցվում։ Համապատասխանաբար, տնտեսության իրական մասնահատվածի զարգացման մասին ցանկացած խոսակցությունները սովորական արձակագրություն են, որոնց օգնությամբ թաքցնում են իրական վիճակը։

Իհարկե, դեպի գանձարան միջոցների հոսքի առումով կառավարությունը կարող է ապավինել հարկային վարչարարության մեխանիզմներին, ստվերի դեմ պայքարին։ Բայց այդ ռեսուրսը սահմանափակ է և չափազանց անկայուն, որպեսզի դրա հետ կապվի լրացուցիչ 200 միլիարդի հոսքը գանձարան։

Ասենք, հարկային ոլորտի աշխատողներն այնուամենայնիվ կարող են կանխատեսել, որ 2020 թվականին հարկային մուտքերն էականորեն կաճեն։ Արդեն գործնականում պարզ է, որ Հայաստանում գազի սակագներն առաջիկայում բարձրանալու են։ Հարցականի տակ է միայն, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա և որքանով կբարձրանա գինը։ Ահա ուրեմն, գազի սակագնի աճն անխուսափելիորեն կառաջացնի գազի իրացումից ստացվող հարկային մուտքերի աճ՝ առանց ծավալներն ավելացնելու։ Հետևաբար, գազի սակագնի բարձրացումը բյուջեի եկամտային մասի աճ ապահովելու այսօր առավել կանխատեսելի փոքրիշատե կայուն աղբյուրներից մեկն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • А КТО ПОСТАВИЛ НА ПАНДЕМИЮ?
      2024-03-21 15:30

      Проект партнерства государства и частного сектора по созданию авиакомпании Fly Arna провалился, заявил в среду премьер-министр Армении Никол Пашинян, отвечая на вопросы депутатов, передает АРКА.

    • И НИ СЛОВА О БЛОКАДЕ
      2024-03-11 10:10

      Армения искренне желает скорейшего открытия государственных границ, установления дипломатических отношений и расширения связей между двумя народами и культурами. Об этом заявил в интервью турецкому Anadolu глава МИД Армении Арарат Мирзоян, касаясь перспектив процесса урегулирования армяно-турецких отношений и возможности открытия границы, передает News.am. «В рамках процесса нормализации отношений между Арменией и Турцией были назначены специальные посланники, состоялись встречи и телефонные контакты. Состоялись также телефонные разговоры между президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом и премьер-министром Армении Николом Пашиняном. Имеются постоянные контакты, которые обеспечивают положительную динамику», - заявил Мирзоян. Отвечая на вопрос о преимуществах открытых границ между двумя странами, Мирзоян заявил, что они очевидны. «В первую очередь, это очень важно для людей. Развитие отношений, рост экономических отношений принесут пользу прежде всего людям, что осознает большинство граждан Армении», - сказал он.

    • ДИВЕРСИФИКАЦИЯ ПО МЕРЕ ОБРАЗОВАННОСТИ
      2024-03-06 10:01

      Согласно данным статистического комитета РА, в январе текущего года, по сравнению с тем же месяцем 2023-го, объем внешней и взаимной торговли Армении вырос на 78,8%. В принципе, цифра впечатляет. Но есть нюанс. Дело в том, что еще с прошлого года правительство Армении объявило курс на внешнеторговую диверсификацию, что в нашем случае подразумевало сокращение объемов торгового взаимодействия Армении с РФ и поиск новых и разных рынков сбыта армянской продукции.

    • ФАКТОР СПРАВЕДЛИВОСТИ
      2024-03-02 11:18

      Закон о налогообложении трудовых мигрантов был принят давно - порядка 10 лет назад. Об этом, отвечая на вопросы парламентариев в ходе правительственного часа, заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает АрмИнфо.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. 62.5%-ՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԴՐԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ
      2021-10-22 17:08

      2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:

    • «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ
      2021-04-09 08:24

      Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։

    • ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
      2021-04-06 21:29

      Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։

    • ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԵՏՔԱԿԱՆ ԴԱՐՁԱՆ
      2020-11-27 09:44

      Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։