Последние новости

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ

Արտակարգ դրությունը կերկարաձգեն, տուգանքները կավելացնեն

Երբ 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլը դուրս եկավ Գյումրիից և քայլեց դեպի Երևան, երկու քաղաքների փողոցներում արդեն վաղուց աղքատներ չկային։ Այսօր սուպերմարկետների մոտ ողորմություն են խնդրում կոկիկ հագնված կանայք՝ կոկիկ հագնված երեխաների հետ։ Մարդկանց տեսքից երևում է, որ նրանք հանապազօրյա հացից զրկվել են բոլորովին վերջերս։

Երկու տարի առաջ Հայաստանում աղքատները կազմում էին 24,5%, այսօր այդ թիվը կրկնապատկվել է և շարունակում է աճել։ Ներկայումս ցանկացած ոք կարող է կորցնել աշխատանքն ու հայտնվել  սուպերմարկետի մոտ՝ մեկնած ձեռքով։ Հուլիսի 6-ին Փաշինյանը չբացառեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Բնակչության սոցիալական վիճակն ինչ-որ կերպ թեթևացնելու փոխարեն՝ խորհրդարանական մեծամասնությունն առաջարկեց բաց տարածքում բժշկական դիմակի բացակայության համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 20 հազար, իսկ փակ տարածքներում, ներառյալ տրանսպորտը, մինչև 50 հազար։ Աղմուկ բարձրացավ, ստիպված եղան հրաժարվել մտադրությունից: Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակով։

Ոստիկանները խմբերով շրջում են քաղաքում և միահամուռ գրոհում նրանց, ում դիմակը սահել է կզակին։ Եթե մարդը մի պահ հանել է դիմակը, որպեսզի սրբի դեմքի քրտինքը, ապա նրան անմիջապես տուգանում են։ Մայրաքաղաքի բաց սրճարանների սակավաթիվ այցելուները խոսում են այն մասին, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ են բացվելու սահմանները, որպեսզի լքեն երկիրը աշխատանքի որոնումներով:

Ո՞վ է տիրաժավորում սուտը

Սոցիալական իրավիճակն օրըստօրե ավելի է բարդանում, քաղաքում տագնապալի լուրեր են շրջում այն մասին, թե ինչպես են կորոնավիրուսով հիվանդների հաշվին հարստություն դիզում վարչապետի շրջապատի կլանները: Փաշինյանը սպառնում էր ձևավորել աշխատանքային խումբ, որը կբացահայտի կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի տարածման աղբյուրները։

Կցանկանայինք իմանալ, օրինակ, թե ո՞վ է օրերս կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր՝ Նորքի ծերանոցում ապաքինվել են կորոնավիրուսով բոլոր վարակվածները: ԶԼՄ-ները հիշեցրեցին, որ բոլորն ապաքինվել չէին կարող, քանի որ մեկուկես ամիս առաջ հիվանդներից երկուսը մահացել են։ Լրագրողական վերջին ստուգման արդյունքում պարզվեց, որ մահացել է ոչ թե 2, այլ 10 մարդ։ Դա՝ ըստ պաշտոնական տվյալների, իսկ քանի՞սն են մահացել իրականում։ Ո՞վ է միտումնավոր ապատեղեկատվություն տիրաժավորել այն մասին, թե բոլոր հիվանդներն ապաքինվել են։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։

Ինչո՞ւ Փաշինյանի ձևավորած խումբն առ այսօր չի բացահայտել, թե ով և ինչ նպատակով է լուրեր տարածում այն մասին, թե իշխանությունը «չիպավորում» է երիտասարդ բնակչությանը։ Երկրի երիտասարդ քաղաքացիների մաշկի տակ տեղադրված չիպերի մասին լուրերը հասարակության մեջ շրջանառվում են մշտապես։ Ո՞րն է մատղաշ ուղեղների դեմ այդ ապատեղեկատվական գրոհների նպատակը: Գրագետ մարդիկ, իհարկե, այդ ասեկոսեներին չեն հավատում, փոխարենը՝ «պողոսները» բավականաչափ վախեցած են։

Կառավարությունը խոստովանեց, որ երկրում բժշկական դիմակների գերարտադրություն կա, վարչապետը կոչ արեց օգտագործել միայն գործարանային արտադրության դիմակներ։ Դատելով ամենից, տեսանելի հեռանկարում իշխանությունը տուգանքներ կսահմանի տանը կարած դիմակներ կրելու համար։ Եթե Փաշինյանն ասում է, որ գործարանային արտադրության դիմակներն ավելի լավ են պաշտպանում կորոնավիրուսից, ուրեմն պետք է տուգանքների սպասել ոչ գործարանային արտադրության դիմակներ կրելու համար։ Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը փոխարինվել է Տավուշում բժշկական դիմակներ արտադրող ձեռնարկության արտադրանքի իրացման հոգսերով։ Խմբագրությունը բողոքներ է ստանում մարդկանցից, որ իրենց այդպես էլ չի հաջողվել Երևանում հայտնաբերել դիմակների անվճար բաշխման 36 կետերը։ Գուցե մարզերում այդ կետերն ավելի նկատելի՞ լինեն։

Բժիշկը պնդում է, որ կատարվի կորոնավիրուսից մահացածների արտաշիրմում

Մայրաքաղաքի նախորդ գումարման ավագանու անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  իրավասու մարմիններին և կոչ արել կորոնավիրուսից բոլոր մահացածների ազգականներին, որպեսզի իշխանություններից պահանջեն արտաշիրմել իրենց հարազատների մարմինները:

Գյումրեցի տատիկի դիակի և իր թաղումից հետո հարազատներին զանգած մորաքրոջ հետ կապված հայտնի խառնաշփոթից հետո ոչ ոք չի կարող վստահ լինել, որ փակ դագաղով թաղել են իր ազգականին կամ ընտանիքի անդամին.

Խաչատրյանը կոչ է արել արտաշիրմման դեպքում ստուգել, թե արդյոք բոլոր օրգաններն են տեղում: Հիշեցնեմ, որ կորոնավիրուսից մահացածների դիահերձումը մեր երկրում արգելված է, ուստի բժիշկը հիմնավոր կասկածներ ունի, որ զոհվածների օրգաններից կարող էին օգտվել։ «Եթե հանրությանը ապացույցներ են ներկայացվել, որ իշխանությունը զբաղվում է ծխախոտի, ադամանդների և զենքի մաքսանենգությամբ, ապա բոլոր հիմքերը կան՝ կասկածելու, որ իշխանությունը կարող է զբաղվել նաև մարդկային օրգանների մաքսանենգությամբ»,- հայտարարեց Խաչատրյանը:

Մեկնաբանելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ մեր երկրի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ տարվող բանակցությունների վերաբերյալ, բժիշկը մտավախություն հայտնեց, որ կառավարության անմտածված գործողությունների արդյունքում Հայաստանը կարող է վերածվել պատվաստանյութի փորձարկման երեքմիլիոնանոց լաբորատորիայի: Հայտնի է, որ կորոնավիրուսն անդադար մուտացիայի է ենթարկվում, ուստի պատվաստանյութը չի կարողանա պաշտպանել մարդկանց նոր մուտացիաներից։ Խաչատրյանը հայտարարեց նաև, որ պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել «Պլակվենիլ» դեղամիջոց նշանակել կորոնավիրուսով հիվանդներին, որը, ինչպես պարզվել է, դարձել է բազմաթիվ հիվանդների վիճակի վատթարացման և մահվան պատճառ:

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա, որն օրերս հայտարարեց, որ մտադիր է ևս մեկ հաղորդում ներկայացնել: Նրա խոսքերով, մերժված հաղորդման մեջ խոսքն այն մասին էր, իշխանությունները թաքցրել են տեղեկատվությունը, իսկ դա սպառնալիք է պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար: «ՀՔԾ քննիչը քաղաքական որոշում է ընդունել, մինչդեռ պետք էր փաստաթուղթը գնահատել իրավունքի տեսանկյունից»,- փաստեց Ղազինյանը, որը համոզված է, որ իշխանությունը թաքցրել է կորոնավիրուսով առաջին վարակվածի առկայության փաստը, որի մասին հայտնի է դարձել հունվարի վերջին - փետրվարի սկզբին: Այս հանգամանքը, նրա խոսքերով, հաստատել է նաև ՀՔԾ-ն։

Մինչդեռ ընդունված է համարել, թե առաջին վարակակրի մասին հայտնի է դարձել միայն մարտի 1-ին։ Հիշեցնեմ, որ հունվարի վերջին կառավարությունը կորոնավիրուսի հարցերով հանձնաժողով ձևավորեց, որն, ըստ էության, անգործության էր մատնված։ Ղազինյանը հուսով է, որ ՀՔԾ-ին կրկին դիմելը կհանգեցնի քրեական գործի հարուցման:

Կբարձրանա՞ն արդյոք քաղաքային տրանսպորտի գները

Արդյունաբերական ծավալներով գազի սակագնի բարձրացման հատևանքով թանկացումների շղթայական ռեակցիայից հետո պետք է սպասել քաղաքային տրանսպորտի գների բարձրացման:

Առայժմ այդ թեման քաղաքապետարանում քննարկում են յոթ փակի տակ. այն քաղաքական որոշումը, թե գները պետք է մնան նույնը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ուժի մեջ կմնա մինչև աշուն։ Այդ որոշման դեմ հանդես են գալիս նրանք, ովքեր համարում են, որ հասարակական տրանսպորտի գները պետք է բարձրացնել արտակարգ դրության պայմաններում, քանի դեռ գործում է բողոքի փողոցային ակցիաների արգելանքը։

Փաշինյանի համախոհները մշտապես հիշատակում են 2008թ.մարտի 1-ի դեպքերը՝ պնդելով, որ 10 մարդու մահվան համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։ Իսկ ո՞վ է պատասխան տալու, ասացեք խնդրեմ, 2020 թվականին հարյուրավոր մարդկանց մահվան համար։ Քննչական հանձնաժողովը դժվար թե տա այս հարցի պատասխանը։ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունը առայժմ ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։ Ողջ հույսը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հարցով փաստահավաք խմբի և կառավարության պայքարի միջոցների վրա է։ Հիշեցնեմ, որ խմբում ընդգրկված են բժիշկներ, լրագրողներ և իրավաբաններ։ Մենք արդեն հրապարակել ենք հատվածներ խմբի առաջիկա հաշվետվությունից. փաստաթուղթն ամբողջությամբ կհրապարակվի արտակարգ դրության չեղարկումից հետո։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АШОТЯН ПРОДОЛЖАЕТ БОРЬБУ
      2024-05-03 10:46

      Дело было возбуждено в 2019 г., касается периода после 2015 г. Основанием послужила справка Государственной контрольной службы во главе с Давидом Санасаряном (соратник Пашиняна предстал перед судом по обвинению в  коррупции, но вышел сухим из воды), которая была передана СНБ, а затем в Специальную следственную службу. Потом справка перекочевала в Антикоррупционный комитет. 2 года дело  пылилось на полке, ибо перечисленные структуры не усмотрели в нем состава преступления. В 2022 г. за дело взялся СК во главе с главным исполнителем политических заказов Пашиняна Аргишти Кярамяном.

    • В 50 МЕТРАХ ОТ РАМИЛЕЙ САФАРОВЫХ, или СТАТЬЯ 421 (ЧАСТЬ 1) УК РА…
      2024-05-02 10:55

      Встреча с жителями Киранц (29 апреля) подтвердила, что Пашинян является лишь послушным исполнителем воли Алиева, а потому не может пойти на уступки своим землякам и удовлетворить их просьбы, от него ничего не зависит!

    • НАДПАРТИЙНАЯ БОРЬБА НАБИРАЕТ ОБОРОТЫ, ЛЮДИ УСТАЛИ БОЯТЬСЯ. РЕВОЛЮЦИЯ НЕИЗБЕЖНА!
      2024-05-02 10:13

      "Расправа над участником 44-дневной войны Самвелом Варданяном стала одним из звеньев в цепи действий, нацеленных на устрашение отдельных личностей", - констатировал политолог Ален Гевондян. Действия продолжились на фоне событий в Тавуше, их жертвами стали депутат от фракции "Айастан" Гарник Даниелян, член АРФ "Дашнакцутюн" бывший политзаключенный Герасим Варданян и др. Все протестные акции связаны с известными лицами. В Лорийском марзе действовала инициатива "Айакве" во главе с Аветиком Чалабяном. Инициатива "Присоедини свой кулак" провела акции у зданий правительства и парламента, от ее имени Гор Аракелян объявил о намерении привлечь внимание законодательного органа власти к неправомочным действиям правительства.

    • У ТАВУШЦЕВ ЕСТЬ ВЫДАННЫЕ КАДАСТРОМ РА ДОКУМЕНТЫ О СОБСТВЕННОСТИ НА АРМЯНСКУЮ ЗЕМЛЮ!
      2024-05-01 10:25

      19 апреля стартовал процесс делимитации - демаркации, точнее, профанация процесса, которая не оставила даже тени сомнения в том, что после сдачи Арцаха капитулянт уже приступил к сдаче Армении. В тот день обе комиссии достигли конкретных договоренностей начать процесс с Тавуша. Описание местности решили составить с учетом геодезических расчетов, которые лягут в основу соответствующих протоколов. Эти описания подлежали согласованию сторон до 15 мая. После этой даты тавушцы должны обязать вице-премьера Мгера Григоряна переселить свою семью в Киранц…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

    • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
      2021-05-07 17:05

      Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։