Последние новости

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԱՍԱՑ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար փոթորկվում են, ինչը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կատաղի քննադատում էր ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

Փաշինյանի իշխանության գալուց հետո արեվմտամետ եվ ամերիկամետ քաղաքական գործիչները ազդեցության նոր լծակներ ստացան. նույն Արման Բաբաջանյանը, որի վերաբերյալ համացանցում լիառատ տեղեկատվություն կա ամերիկյան ծառայությունների հետ նրա կապերի մասին, կամ նույնիսկ օրենսդիր իշխանության ներկայիս ղեկավար Արարատ Միրզոյանը, որն ընդդիմադիր ոչ վաղ անցյալում բողոքի ակցիաների էր մասնակցում Ռուսաստանի դեսպանատան առջև, ինչի մասին վկայում են համացանցում զետեղված փաստագրական կադրերը։ Չենք խոսում արդեն տարբեր տրամաչափի «սորոսաճտերի» կույտի մասին, որոնք հանկարծակի ու անսպասելիորեն հայտնվեցին օրենսդիր և գործադիր իշխանության համակարգում։

Եթե սրան հավելենք Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը՝ Սահմանադրական դատարանի հանդեպ տեռորի միջոցով, հարյուրտոկոսանոց ռուսական կապիտալ ունեցող Հարավկովկասյան երկաթուղու դեմ ուղղված քայլերը, Ռուսաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված զինավաճառ Դավիթ Գալստյանի մտերմությունը Փաշինյանի հետ, ինչպես նաև տասնյակ այլ «մանրուքներ», ապա հեշտ է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները բնավ լավ ժամանակներ չեն ապրում։ Եվ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի առիթով գրեթե բացահայտ ասաց այդ մասին։

Այդուհանդերձ Մոսկվան Երևանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և իր պարտավորությունները, այդ թվում նաև դաշնակցի անվտանգության ապահովման հարցում, կատարում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ՀԱՊԿշրջանակներում։ Այդ միության գլխավոր «բաղադրիչներն» են՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, հայ-ռուսական միացյալ զորախումբը, որում ընդգրկված է Հայաստանի զինված ուժերի կորպուսներից մեկը, ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան՝ ներռուսաստանյան գներով, հաճախ հենց Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկի միջոցներով։

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված սրացումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկեց իրավիճակը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ հաղորդեց, որ Մոսկվան ձեռնարկել է ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մի շարք քայլեր։ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում, մասնավորապես՝ Ռուսաստանի համանախագահը։ Հայաստանի արտգործնախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով»։

Ինչ վերաբերում է «զինվորականների շփմանը», ուշագրավ տեղեկատվություն է հայտնվել avia.pro կայքում։ Ըստ հաղորդագրության, մի քանի ամիս առաջ ռուս զինվորականների կողմից գործարկված «Կոնտեյներ» ՌԼԿ-ն պաշտպանում է Հայաստանի տարածքը արտաքին սպառնալիքներից: Կայքի վերլուծաբանները գրում են, որ Ռուսաստանն իր «հովանոցով» ծածկում է Հայաստանի տարածքը՝ օպերատիվ տվյալներ տրամադրելով օդային հարվածների ցանկացած սպառնալիքի մասին, և բացառված չէ, որ նման տեղեկատվությունն իր դերն է ունեցել հայկական երկնքում ադրբեջան-իսրայելական ԱՕԹՍ-ների ոչնչացման գործում: Կայքի վերլուծաբանը հայտարարեց. «Այն ողջ էլեկտրոնիկան, որով բառացիորեն լցոնված է իսրայելական Hermes 900 անօդաչու սարքը, հեշտությամբ կբավականացներ, որպեսզի դա աննկատ մնար այն տարածքի վրա, որտեղ խփվել է, սակայն, դատելով ամենից, դրոնի թռիչքը մանրակրկիտ վերահսկվել է, ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ օդ բարձրանալու պահից ի վեր»:

Եվ, իհարկե, չի կարելի անուշադրության մատնել այն փաստը, որ հուլիսի 15-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերի անակնկալ ստուգման մասին։ Նշված օկրուգներում անցկացվում են զորավարժություններ, որոնց մասնակցում են տարբեր զորատեսակներ. զրահատանկային, հրթիռահրետանային զորամասեր, օդուժ և այլն: Զորավարժություններում ընդգրկված է նաև ՀԱՕ-ի կազմի մեջ մտնող ռուսական 102-րդ ռազմակայանը:

Ինչպես հաղորդեց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը, 102-րդ ռուսական ռազմակայանի զորավարժություններին կմասնակցեն նաև հայ զինվորականները: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ռուսական զինված ուժերի, մասնավորապես՝ 102-րդ ռազմաբազայի հետ, ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում», -ասաց նա: Հովհաննիսյանի խոսքերով, այս զորավարժություններում Հայաստանի կողմից կներգրավվեն բավականին մեծ, մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:

Ադրբեջանում լարվեցին որոշ ԶԼՄ-ների այն հաղորդագրություններից հետո, որ 102-րդ ռազմաբազայի ռուսական ուղղաթիռները պարեկային հսկողություն են իրականացնում հայ-թուրքական սահմանին՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության խորապատկերին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ Գող՝ սիրտը դող, այլապես ինչո՞ւ պիտի դա հուզեր նրանց։ Բաքվին ու Անկարային որոշեց հանգստացնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հայտարարելով, թե ուղղաթիռներով պարեկություն չի իրականացվում, այլ ընթանում են ծրագրված մասշտաբային զորավարժություններ, որոնք կապված չեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող բախման հետ:

Այլ տեսակետ ունի արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի հիմնադիր Եվգենի Սատանովսկին։ «Վեստի ՖՄ» ռադիոկայանին տված իր մեկնաբանության մեջ քաղաքագետը կապակցեց զորավարժությունները Բաքվի ու Երևանի միջև ընթացող սրացման հետ, հիշեցնելով, որ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, որը հայտարարել է իր աջակցության մասին, և որը կանգնած էր նաև 2016 թվականի բախման հետևում:

Վերջում նշենք, որ համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ սիրիական Աֆրին շրջանում վարձկանների հավաքագրման թուրքական կետերը բոլոր նրանց, ովքեր կցանկանան կռվելու մեկնել Ադրբեջան, առաջարկում են 6 ամսվա պայմանագիր և 2500 դոլար բոնուս:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ОСТАНОВИТ ПАШИНЯНА?
      2024-03-28 10:02

      В интернете гуляет ролик, в котором очередной гонец Пашиняна Степа Сафарян рассказывает жителям Воскепара об ультиматуме, который предъявил Николу Ильхам Алиев: 4 известных села с прилегающими территориями в апреле должны быть переданы Азербайджану. Иначе будет война. Отметим, что ранее в Воскепаре уже успел побывать другой прислужник Никола – Левон Ширинян, известный своей откровенной русофобией. Побывал с той же миссией - убеждать жителей в неизбежности сдачи приграничных территорий…

    • ВСЕ САМ
      2024-03-23 09:58

      Есть такой старый анекдот. Приходит муж за полночь пьяный. Следы помады. Запах духов. На вопрос жены, где был, пытается что-то выговорить, но ничего на ум не приходит, ноги не держат, валится на кровать и говорит: «Ну ты же умная женщина, придумай сама что-нибудь...».

    • В ПОВЕСТКЕ СОЮЗНОЕ ГОСУДАРСТВО
      2024-03-20 10:12

      Никол Пашинян в Тавуше уговаривал жителей приграничья поддержать его "борьбу за суверенитет", а потому добровольно и с улыбкой согласиться на сдачу четырех сел, требуемых Азербайджаном. Использовал кнут и пряник. Обещал тем, кто потеряет дома или земли, квартиры в Иджеване. Дескать, живите себе спокойно. Это был пряник. Кнут был в виде угроз, что Турция и Азербайджан начнут войну. Жители, и не только Тавуша, уже давно поняли, что Пашиняна не остановить. Потому как только новыми уступками можно заставить людей забыть ранее потерянное. Сегодня с подачи Пашиняна и его агитационной команды мы говорим "только" о четырех селах.

    • ТРУДНО БЫТЬ НИКОЛОМ ПАШИНЯНОМ
      2024-03-15 09:48

      Трудно быть Николом Пашиняном. Три с половиной часа давать пресс-конференцию, чтобы сообщить, что Азербайджану будут сданы 4 требуемых села, но так и не сказать об этом прямо. То ли трусил, то ли стыдно было. И так подводил к этому, и этак, карту какую-то из ближайшего детского сада притащил. Сказал, что не проблема перенести тот участок дороги, который проходит через требуемые Азербайджаном территории. Советскую энциклопедию вспомнил. Но прямо так и не сказал.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
      2021-11-03 16:49

      2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։

    • «HOMO SOROSIKUS»-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐ
      2020-07-30 18:34

      ՌԲԿ-ին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, բացի ամենայնից, մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման այն մասը, որտեղ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում հակառուսական ուղղվածության կազմակերպությունների գործունեությանը: Ըստ վարչապետի՝ Ռուսաստանին հանդեպ թշնամական համարվող ՀԿ-ները գործում են այն նախագահների կառավարման ժամանակներից, որոնց լոյալությունը Մոսկվայում ոչ ոք կասկածի տակ չէր առնում. «Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները»։

    • ՈՎ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ...
      2020-07-15 20:28

      Ահաբեկիչները չեն սիրում անվտանգության գեներալներին «Հինգերորդ շարասյունը դավաճանական կոնգլոմերատ է՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ»,-հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը: