Последние новости

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԷԼ «ՔԱՇԵՑ»

Ավարտին է մոտենում ձգձգված դատավարությունը 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և ազատազրկման տարբեր ժամկետներ պահանջեց զավթման 9 մասնակիցների համար: Ավելի քան 30 գրոհայիններից մյուսների վրա, ինչպես հայտնի է, համաներում է տարածվել։ Յոթ անձի նկատմամբ դատախազը պահանջեց նշանակել 8-ից 9 տարվա ազատազրկում։ Երկուսին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որոնց մեղսագրվում է ոստիկանների սպանությունը, դատախազն առաջարկեց դատապարտել երկարատեւ ժամկետների. Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման, Բարսեղյանին՝ ցմահ։

Նիստի ավարտից հետո գրոհայինների և ավելի ուշ ստեղծված համանուն կուսակցության առաջնորդներից մեկը՝Վարուժան Ավետիսյանը, որի համար դատախազը պահանջում է 8 տարի 9 ամիս ազատազրկում, մի շարք հայտարարություններ արեց: Նրա խոսքերով՝ 2018-ին «կիսագաղութային համակարգը ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել», « Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին», «հեղափոխություն տեղի չի ունեցել», «այսօրվա կիսաբարեփոխված ռեժիմը շարունակում է նախորդի գործը՝ թավշե փաթեթավորմամբ», «Սասնա ծռերը» շարունակելու են պայքարը մինչև Հայաստանի վերջնական ազատագրում», քանի որ «Հայաստանը օկուպացված է, և այսօրվա կառավարությունը օկուպացիայի շարունակողն է Հայաստանում»:

Ինչի՞ց է դժգոհ Ավետիսյանը։ Չէ՞ որ, բացառությամբ խմբի երկու անդամների, պատժաժամկետները, եթե հաշվի առնենք երեք ոստիկանի կյանք արժեցած հանցագործության ծանրությունը, մեծ չեն, և դժվար թե նրանք, այդ թվում ինքը՝ Ավետիսյանը, կրեն այդ ժամկետները ծայրեծայր։ Ուրեմն ինչո՞ւ է Վարուժանը դժգոհ Նիկոլից։

«Սասնա ծռերը» վարչապետի հետ հարաբերությունների բարդ ամպլիտուդ ունի։ ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Փաշինյանը փորձում էր իր շուրջ համախմբել գրոհայիններին աջակցող ցուցարարներին, խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կոչ արեց աղբարկղը նետել Նիկոլին, որպեսզի այլևս չփորձի քաղաքական շահաբաժիններ հավաքել իրենց ակցիայի հաշվին։ 2018-ի մայիսին «Սասնա ծռերը» ողջունեցին իշխանափոխությունը, և ոչ ապարդյուն. նրանց մեծամասնությունը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց, հետո շատերը համաներման տակ ընկան, դատը շարունակվում էր գրոհայինների լոկ «ակտիվի» նկատմամբ։

Ախորժակը բացվեց. 2018-ի դեկտեմբերին կուսակցությունը հույս ուներ անցնել խորհրդարան։ Փորձը ձախողվեց, «Սասնա ծռերն» իրենց ձախողումը պատճառաբանեցին «ռուսական գործոնով»։ Գաղտնիք չէ, որ «Սասնա ծռերը»՝ ամենահակառուսական կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում, մշտապես հանդես է եկել տարածաշրջանում և աշխարհում Ռուսաստանի դերի ծայրահեղ արմատական գնահատականներով։ Հայաստանում շատերը համարում են այդ կուսակցությունն արևմտամետ ուժերի ռազմականացված շարասյուն։

Սակայն ընտրություններից որոշ ժամանակ անց կուսակցությունը սկսեց մեղմել հակառուսական հռետորաբանությունը, համենայն դեպս արդեն բացահայտորեն չէր հոխորտում։ Ի հայտ եկան «զիջումնային» հայտարարություններ՝ այն ոգով, թե կուսակցությունը դեմ չէ հայ-ռուսական պայմանագրերին, խոսքը լոկ այն մասին է, որ դրանք վերանայվեն ավելի պրագմատիկ տեսանկյունից և այլն։ Ըստ երևույթին, դա թելադրված էր ամենավերևից։ Հիշեցնենք, որ այդ օրերին Փաշինյանը հանդիպում ունեցավ կուսակցության առաջնորդների հետ, ինչը մեծ քննադատություն հարուցեց. «թավշե» վարչապետը հանդիպում է ահաբեկիչների կուսակցության առաջնորդների հետ։ Այդուհանդերձ տվյալ հանդիպումից հետո «Սասնա ծռերի» հակառուսական հռետորաբանությունը փոքր-ինչ մեղմացավ։

Ըստ երևույթին, դժգոհությունը Փաշինյանից, որ այդչափ անկեղծ արտահայտում է այսօր Ավետիսյանը, բացատրվում է հենց նրանով, որ «Սասնա ծռերը» որոշակի հավաստիացումներ են ստացել վարչապետից։ Հավաստիացումներ, որ հռետորաբանության մեղմացման դեպքում դատի տակ գտնվող խմբի մյուս անդամները նույնպես խիստ չեն պատժվի, իսկ ՊՊԾ շենքի գրավման և հաջորդած պատանդառության գործը աստիճանաբար կկասեցվի։

Երբեմն թվում էր, թե բանը դրան է գնում, բայց ներկայումս Փաշինյանի համար բնավ լավագույն ժամանակները չեն՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով։ Ըստ երևույթին, Փաշինյանն իր խոստումները դրժում է ոչ միայն «Սասնա ծռերի» հետ հարաբերություններում, և այժմ ստիպված է հատուցել դրա դիմաց, այն էլ այնպես, որ մեր վարչապետն ամեն կերպ ձգտում է լոյալության հավաստիքներ ներկայացնել Կրեմլին։ Ճիշտ է, ընդ որում պաշտոններից հեռացնելով «ռուսամետ կադրերին» ամենուրեք, որտեղ դա հնարավոր է, և նրանց տեղում նշանակելով արևմտամետ ուժերի ներկայացուցիչների։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. Փաշինյանը ձգտում է հավաստիացնել Կրեմլին, որ Հայաստանի պետական այրերից միմիայն ինքն է, որ կարող է հարձակումներից պաշտպանել հայ-ռուսական միությունն ու ռուսական շահերը։ Եվ ոչ այլ ոք։

Բայց այդ ամենը հաշվառվում է, և Փաշինյանին բազմիցս հասկացնել են տվել, որ չարժե չափն անցնել։ Դա և՛ Փաշինյանի բացակայությունն էր Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին, և՛ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները, և՛ «Ռոսբալտ»-ում վերջերս հրապարակված հետաքրքիր հոդվածը։

Հայ-ռուսական հարաբերություններին նվիրված այդ հոդվածի ամփոփման մեջ հեղինակ Նիկիտա Պրոզորովը գրում է. «Փորձագետները հուսով են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարները ճիշտ եզրակացություններ կանեն հուլիսյան սրացումից: Նրանց կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ահագնացումն ու այնուհետ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ցույց տվեցին, որ Ռուսաստանը հայ ժողովրդի անվտանգության անփոխարինելի երաշխավորն է։ Այստեղից բխում է նաև մեկ այլ հետևություն. ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի առաջատար դերը կասկածի տակ առնելու փորձերը կհանգեցնեն ոչ այնքան ռուսական ազդեցության նվազման, որքան տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելիացման ու քաոսացման։ Իսկ ռուսական կայունացնող գործոնի պահպանումն իր հերթին ենթադրում է ՌԴ միջնորդությամբ կողմերի հանձն առած պարտավորությունների կատարում, համարում են փորձագետները:

Եվ վերջապես, քաղաքագետների կարծիքով, արժե, որ Երևանը ուշադրության առնի պատասխանատու քաղաքական ուժերի տագնապարար հայտարարությունները հակառուսական տրամադրությունների արհեստական սրեցման մասին, այլ ոչ թե ժխտի, անտեսի այդ վտանգը և առավելևս նպաստի վտանգավոր միտումներին։ Այլապես հանրային դիսկուրսի երերուն նավակի անխուսափելի վերադարձը իրական դաշնակիցներ լինելու անայլընտրանք վեկտորին դժվար կլինի հենց Հայաստանի նոր իշխանությունների համար։ Եթե մինչ այդ նրանց հայտարարությունների ու գործողությունների անկեղծության նկատմամբ հավատը վերջնականապես սասանված չլինի, դրանից բխող բոլոր հետեւանքներով, նշում են փորձագետները»։

Ըստ երևույթին, հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակն ազդել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը տրամաբանական ավարտին հասցնելու Փաշինյանի վճռականության վրա. հիմա նա այն վիճակում չէ, որ կատարի Ժիրայր Սեֆիլյանին ու Գարեգին Չուգասզյանին տված խոստումները, դրա համար էլ դատավարության ընթացքն արագացվեց։

Այնպես որ երբ Վարուժան Ավետիսյանն ասում է, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին, իրականում նա ուզում է ասել, որ «Սասնա ծռերն» են խաբված իրենց ինչ-որ խոստումներ տված, բայց չկատարած Փաշինյանի կողմից։ Արդյունքում Ավետիսյանը, մի կողմ թողնելով անհարկի սեթևեթանքը, կրկին անցավ իր սովորական բառապաշարին. «օկուպացիա»,«գաղութ» և այլն

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТВЕТСТВЕННЫЙ И ВИНОВНЫЕ
      2022-01-20 13:44
      428

      Вчерашние репортажи из парламента в очередной раз подчеркнули масштаб постигшей Армению катастрофы. Ведь Пашинян тысячу раз прав, когда говорит, что он - главный ответственный, но не единственный виновный. Вот только куда деть вину тех, кто привел к власти эту непонятную команду?

    • "HOMO NIKOLIKUS" КОНСПЕКТИРУЮТ КОЧАРЯНА
      2022-01-19 15:09
      1269

      Судя по тому, как слаженно атакуют оппозицию пропагандисты Никола, Армению ждут нелегкие дни. С одной стороны, мы ежедневно получаем новые свидетельства никчемности правящей команды и откровенного вранья ее членов. Как ранее лгал Никол, обещая, что повышения тарифов на воду, электричество, газ не будет, а будет даже понижение. Как лгал нынешний министр экономики, обещая двузначный экономический рост и выразив готовность в противном случае уйти в отставку. Роста нет - министр остается.

    • «КОНСТРУКТИВНЫЙ ДИАЛОГ» ПОБЕДИТЕЛЯ С ПРОИГРАВШИМ
      2022-01-17 10:32
      1579

      Ну вот и прошел первый московский раунд переговоров Кылыч-Рубинян.

    • ТЕРНИСТЫЙ ПУТЬ ПРОТОИРЕЯ АЛЕКСАНДРА
      2022-01-17 10:00
      1612

      С отцом Александром, настоятелем Грузинской Православной церкви (ГПЦ) Воскресения Христа в Ереване познакомился случайно, навещая друга в Норагавите. Собственно, так и узнал о том, что есть в Ереване такая церковь, кстати, единственная православная, но под юрисдикцией ГПЦ, за пределами Грузии.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
      2022-01-20 19:48
      26

      Խորհրդարանից ստացված երեկվա ռեպորտաժները հերթական անգամ ընդգծեցին Հայաստանին պատուհասած աղետի մասշտաբները։ Ախր Փաշինյանը հազարապատիկ իրավացի է, երբ ասում է, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց բնավ ոչ միակ մեղավորը։ Իսկ այ ինչպե՞ս անտեսել նրանց մեղքը, ովքեր իշխանության բերեցին այս անհասկանալի թիմին։

    • «HOMO NIKOLIKUS»-ՆԵՐԸ ԿՈՆՍՊԵԿՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
      2022-01-19 20:10
      149

      Դատելով նրանից, թե որքան համակարգված են գրոհում ընդդիմությանը Նիկոլի քարոզիչները, Հայաստանին սպասվում են դժվարին օրեր։ Մի կողմից, մենք ամեն օր ստանում ենք իշխող թիմի ապիկարության և դրա անդամների բացահայտ ստախոսության նորանոր վկայություններ։ Ինչպե՜ս էր ավելի վաղ ստում Նիկոլը՝ խոստանալով, թե ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացում չի լինելու, այլ լինելու է նույնիսկ իջեցում։ Ինչպե՜ս էր ստում էկոնոմիկայի ներկայիս նախարարը՝ խոստանալով տնտեսական երկնիշ աճ և պատրաստակամություն հայտնելով հակառակ դեպքում հրաժարական տալ։ Աճ չկա, իսկ նախարարը չի հեռանում։

    • ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՄԵԿԻՆ՝ ԿԱԼԱՆՔ, ԻՍԿ ՄՅՈՒՍԻՆ՝ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
      2022-01-19 16:35
      132

      2021թ. տարեվերջին ԱԱԾ-ն հայտարարեց 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժման փաստով հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Խոսքը այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Բողոքի ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ռաֆայել Մխիթարյանը:

    • Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
      2021-12-23 19:18
      447

      Ո՞վ կարող էր անրջել երեք պատերազմների վետերանների հետ դասալիքի հիբրիդի մասին Արցախյան պատերազմի վետերանների կազմակերպությունը՝ «Ոգու փորձություն» անվանումով, ստեղծել են Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) դեռևս նախկին իշխանության օրոք: Իշխանափոխությունից և գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ն գլխավորեց Միքայելյանը, սակայն վերջերս Փաշինյանին չգիտես ինչու պետք եղավ վերակենդանացնել «Ոգու փորձություն» այլընտրանքային կազմակերպությունը և ոչ միայն վերակենդանացնել, այլև խաչասերել դա Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության հետ։