Последние новости

ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՍՍՈԼԸ ՄՈՌԱՑԱՎ ԳՐԵՅԻՆ…

Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։

Աշխարհը կորոնավիրուսից հետո իսկապես փոխվել է, եթե «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտվում է «Բավարիային»: Այո, դա կարելի կլիներ համարել ցավալի բացառություն, եթե... Երեկ ստացվեց վերջնական հաստատումը: Երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում (!) հարձակվել է Սորոսի հիմնադրամի վրա, որից հետո Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել է Լարիսան՝ հիմնադրամից, հարձակվել գրավոր-պաշտոնական ձևով, խորհրդարանի Արարատից պահանջելով տեղը դնել Սիմոնյանին: Ի պատասխան՝ Սիմոնյանը խորհուրդ է տվել Լարիսային մեծ տառերով գրել հիմնադրամի պատին. «Սա Հայաստանն է, և վերջ»…

Իսկապես, կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս երբեք առաջվանը չի լինի։ Մենք դա հասկացել ենք, իսկ Լարիսան, ըստ երևույթին՝ դեռ ոչ, եթե իսկապես հույս ունի, թե խորհրդարանի Արարատը ինչ-որ բան կձեռնարկի երիտասարդ Ալենի դեմ, որը, բնականաբար, նման բան չէր ասի, եթե վստահ չլիներ, որ ասվածը ներկայիս հայկական անկախության տարիներին մեր ունեցած ամենասիրառատ առաջնորդի սրտով է։

Դե, և ի՞նչ է նշանակում՝ «հարձակվել»: Երիտասարդ Ալենը, ընդամենը հիշելով փաշինյանական «ո՞ւմ շունն է էդ կորոնավիրուսը» հայտնի արտահայտությունը, նույն է ասել Սորոս պապիկի մասին։ Ասել է թե՝ ո՞վ է այդ պապիկը կամ նրա հայրիկը, որ Հայաստանին ինչ-որ բան թելադրի... Իսկ չէ՞ որ վերջերս Ջորջի ծննդյան օրն էր, ուստի Լարիսան զայրացած նամակ գրեց Արարատին։ Ախր սա, մտածեց նա, նույն այն Արարատն է, որը ժամանակին միտինգ էր անում Ռուսաստանի դեսպանատան առջև, նա կպաշտպանի պապիկին։

Միամիտ Լարիսա։ Հետո՞ ինչ, որ միտինգ էր անում։ Աշխարհը կորոնավիրուսից հետո այլևս երբեք առաջվանը չի լինի։ Մեր վարչապետն էլ փոքր ժամանակ շատ բաների համար հանրահավաք էր անում։ Բայց, ինչպես ասում էր դետեկտիվ պատմվածքներ գրող անգլիացի դասականը, խոշոր ձուկը կտրում է կարթն ու հեռանում... Ամեն ինչ դրան էր գնում, իսկ տեսանելի նշանները հայտնվեցին հետո... Թող ների մեզ Ռոբերտ Սեդրակիչը, որ հիշատակում ենք իրեն այնպիսի առիթով, ինչպիսին երիտասարդ Ալենի հեռակա շփումն է հիմնադրամի Լարիսայի հետ, բայց երգից բառեր դուրս չես նետի։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին մեծ գրավի դիմաց... Հիշո՞ւմ եք, թե ինչ կատարվեց, երբ Քոչարյանին ազատ արձակեցին առաջին անգամ՝ նախագահական ֆունկցիոնալ իմունիտետի մասին սահմանադրական հոդվածի պատճառով (դատավոր Ալեքսանդր Ազարյան)։ Այն ժամանակ ոմանք հիստերիայի մեջ ընկան հանրահավաքի հարթակում։ Ճղավելով, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Եվ թե Հայաստանում չկա այնպիսի դատավոր, որը կհամարձակվի հակառակվել երկրի վրա Բարձրյալի ներկայացուցչի կամքին... Դե, գրեթե այդպես։ Եվ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը սկսեց խոշորացույցով պրպտել Ազարյանի դիսերտացիան։ Առ այսօր կարդում են։

Իսկ ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին Արցախի երկու առաջնորդների երաշխավորությամբ (դատավոր Դավիթ Գրիգորյան)։ Այնպես, հեչ բան։ Փաշինյանը կոչ արեց ողջ երկրում արգելափակել դատարանները, գրողի ծոցը ցրեց Բարձրագույն դատական խորհրդի հին կազմը, հալածանք սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահի սանիկների դեմ, իսկ դատավոր Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցեցին:

Իսկ այս անգա՞մ։ Ահավասիկ այս անգամ իր խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսում էր այն մասին, որ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը նշանակում է, որ դատարանները մեզանում անկախ են... Չէ՛, աշխարհը կորոնավիրուսից հետո այլևս երբեք առաջվանը չի լինի:

Դե, իսկ հետո հաջորդեց մնացած ամենը։ Հետո Փաշինյանը առաջիններից մեկը շնորհավորեց Լուկաշենկոյին, արագացրեց «Սասնա ծռերի» դատավարությունը, հայտարարեց, որ չի կարելի մոշ աճեցնել առանց ռուսաց լեզվի իմացության, քանի որ ԵԱՏՄ-ն մեր գլխավոր շուկան է։ Եվ ահա բարձրակետը. Երիտասարդ Ալենը դատափետում է Սորոս պապիկին, իսկ սորոսական Լարիսան՝ երիտասարդ Ալենին…

Վե՛րջ, ես փաս եմ, ժամանակն է վերաորակավորվել տնային կառավարչի, եթե ընդունեն։ Քանի որ ժամանակին չհասկացանք, որ վարչապետի հետ ինչ-որ բան է կատարվում, նախկին լավագույն ընկերը նրան արդեն չի այցելում, այլ այցելում են իրարանցման մեջ, հավանաբար, բոլորովին ուրիշ, միանգամայն այլ մարդիկ... Սա մենք, ի դեպ, ասում ենք բնավ ոչ պարզապես զվարճանալու համար, այլ նկատի ունենալով Վաղարշակ Հարությունյանին, որին վերջերս Փաշինյանը նշանակեց իր գլխավոր խորհրդական։ Քանզի, ինչպես էլ որ վերաբերվելիս լինենք պաշտպանության նախկին նախարարին, նրա ռուսամետ համակրանքը հերքելն անհնար է։

Դե, իսկ եթե լուրջ, ամեն ինչ այնքան էլ խճճված չէ, և Ժողովողը, հավանաբար, իրավացի է: Պարզապես տեղի ունեցավ հուլիսյան սրացումը սահմանի վրա, որը մեկ անգամ ևս դրեց բոլոր կետերը «i»-ի վրա, և վարչապետի աթոռին հայտնված մեր բոցաշունչ Հեղափոխությունը վերջնականապես զրկվեց օրիորդական պատրանքներից, գիտակցելով, որ սպիտակ ձիուն հեծած անդրծովյան արքայազնին սպասելը հիմարություն է։ Մանավանդ կորոնավիրուսային ժամանակաշրջանում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ДЕТСКОМ САДИКЕ ИМЕНИ ПАШИНЯНА-ПАПИКЯНА
      2022-09-29 10:40
      1578

      Сентябрь вполне себе летний месяц для Армении. Осень у нас реально начинается в октябре. Нынешняя подступающая осень и ее первый по климатическим факторам месяц сулят нам большие испытания, чтобы не сказать потрясения. Готова ли Армения?

    • СПАСТИ ГЛАВНОКОМАНДУЮЩЕГО ПАШИНЯНА
      2022-09-27 13:24
      1911

      Что имел в виду Тер-Петросян? Если коротко, то его спич в эфире ОТА можно подытожить следующим образом: он, Тер-Петросян, предложил Роберту Кочаряну, Сержу Саргсяну, Аркадию Гукасяну, Бако Саакяну и Католикосу подставить плечо Николу, чтобы тот поскорее уже подписал мирный договор с Азербайджаном. А плечо, согласно первому президенту, нужно обязательно подставить и разделить тем самым с Николом ответственность, поскольку если этого не сделать, Никол - эта напасть, как некогда охарактеризовал Пашиняна сам Тер-Петросян - доведет страну до еще большей катастрофы.

    • КАК СЛИВАТЬ СТРАНУ
      2022-09-26 08:59
      1674

      Велики стоящие сегодня перед Арменией вызовы. Самый главный из них - действующие власти. Пашинян понимает, насколько огромна его вина за беды, обрушившиеся на страну. Именно поэтому не хочет ее, вину свою, признавать, чтобы не оказаться перед судом - истории и человеческим.

    • НОВЫЙ ВИТОК ЭСКАЛАЦИИ ИЛИ ЗАВЕРШАЮЩИЙ ЭТАП?
      2022-09-23 09:18
      2103

      События развиваются стремительно. Ближайшие недели могут стать решающими для судьбы не только Армении, но и мира. Об Армении отдельно, а сегодня в центре внимания - подготовка референдумов о вхождении в состав России в Донецкой и Луганской республиках, в Херсонской и Запорожской областях. И, конечно, заявление президента РФ Владимира Путина, в котором говорится о проведении частичной мобилизации и намерении защищать российскую государственность всеми доступными средствами.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27
      325

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36
      593

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14
      536

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00
      798

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։